Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը
6
Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին Պատերազմ Արցախում
Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) ՀՅԴ-ն նշում է հիմնադրման 135-ամյակը. դեկտեմբերի 6-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում Իշխանությունը կարող է դրանցով վախ սերմանել, բայց նույն գործողություններով բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը. Քրիստինե Վարդանյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար Մենք կհաղթենք, եթե նախ «ինքներս մեզ հաղթենք»․ Բագրատ սրբազան Ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը Երևանի իշխանությունն աննախադեպ պարգևատրում է նախատեսել իր համար (տեսանյութ) Սա թանկացում չէ՞, սա թալան չէ՞ (տեսանյութ) Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ)

Արդեն երկրորդ անգամ կրակեցին Թրամփի վրա, բայց ինչպես ասում են՝ «չկպավ». Աստված (այսինքն ամերիկյան deep state) երրորդությո՞ւն է սիրում

Բանից պարզվում է՝ Թրամփի դեմ մահափորձերը չեն ավարտվել:

Երեկ, Ֆլորիդայում՝ Դոնալդ Թրամփի գոլֆի ակումբում, երբ ԱՄՆ նախագահի թեկնածուն խաղում էր դաշտում, հրաձգություն է տեղի ունեցել։ Նա չի տուժել։ ՀԴԲ-ն հետաքննում է միջադեպը՝ որպես Թրամփի դեմ մահափորձ։ Կասկածյալը կալանավորվել է։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ դա Հավայան կղզիներից 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութն է, ով աջակցում է դեմոկրատներին։

Ինքը՝ Թրամփը, չի տուժել և ապահով է։ Նա վերադարձել է Մար-ա-Լագոյի իր նստավայրը, որը գտնվում է գոլֆի ակումբի մոտ:

Ոստիկանության ներկայացուցիչները մամուլի ասուլիսում հայտնել են, որ զինված տղամարդը գտնվել է գոլֆի դաշտի եզրին մոտ գտնվող թփերի մեջ՝ Թրամփից մոտ 500 մետր հեռավորության վրա։ Նկատելով թփերի մեջ զենքի պատյանը՝ Գաղտնի ծառայության գործակալները կրակ են բացել՝ արձակելով առնվազն չորս կրակոց: Այնուհետև կասկածյալը գցել է ինքնաձիգը և սև Nissan-ով դիմել փախուստի: Ավելի ուշ թփերի մեջ հայտնաբերվել է AK-47 ինքնաձիգ՝ օպտիկական նշանոցով, երկու ուսապարկ՝ կերամիկական թիթեղներով և GoPro գործողության տեսախցիկ։

Թրամփը   հայտարարել է, որ «...իրեն ոչինչ չի կանգնեցնի ու երբեք չի հանձնվի...»։ Նա հավելել է, որ միշտ «սիրելու է իր ընտրողներին և նրանց աջակցությունը»։

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում, սա թվով երկրորդ մահափորձն էր Թրամփի դեմ: Առաջինը տեղի էր  ունեցել 2024 թվականի հուլիսի 13-ին՝  ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Բաթլերում (Փենսիլվանիա) հանրահավաքում հրաձգության հետևանքով։ Փամփուշտներից մեկն անցել էր Թրամփի գլխից միլիմետրերի վրա՝ վնասելով նրա ականջը միջով։ Կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր։

Հիշեցնենք, որ սա  առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախկին կամ գործող նախագահը վիրավորվում է սպանության փորձից՝ 1981 թվականին Ռոնալդ Ռեյգանի մահափորձից հետո։

Ի՞նչ են հուշում   նախագահների վրա մահափորձերի պատմությունները ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգների նախագահի դեմ բազմաթիվ մահափորձեր են եղել 19-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը։

1835 թվականի հունվարի 30-ին Էնդրյու Ջեքսոնն առաջին նախագահն էր, ում վրա մահափորձ կազմակերպվեց: Ձեքսոնի բախտը բերեց և նա ողջ մնաց:

Չորս գործող նախագահներ սպանվեցին. Աբրահամ Լինքոլնը՝ 1865-ին, Ջեյմս Ա. Գարֆիլդը՝ 1881-ին, Ուիլյամ ՄաքՔինլին՝  1901-ին  և Ջոն Ֆ. Քենեդին՝ 1963-ին:  Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ միակ նախագահն է, ով վիրավորվել է մահափորձի ժամանակ պաշտոնավարման ժամանակ և ողջ է մնացել: Երկու նախկին նախագահներ՝ Թեոդոր Ռուզվելտը  և Դոնալդ Թրամփը   նույնպես վիրավորվել են հարձակումների ժամանակ։

Այդ մահափորձերի պատմությունը ցույց է տալիս, թե ԱՄՆ-ում ինչ մթնոլորտի արդյունքում էին դրանք:

Սակայն բոլոր այս մահափորձերը դիտարկել մեկ տրամաբանական շարքով  նույնպես չի կարելի:

Քանզի եղել են մահափորձեր, որոնք մինչջ այսօր չեն բացահայտվել, իրենց իրական պատվիրատուների մասով: Այդ շարքից է Քենեդու սպանությունը՝ 1963-ին:

Ինչ վերաբերվում է Թրամփի վրա մահափորձերին, ապա դրանք միայն մթնոլորտով չի կարելի բացատրել:

Քանզի այսօրվա ամերիկյան խորքային պետությունը՝  deep state-ը գրեթե միարժեքորեն դեմ է արտահայտվում Թրամպի վերընտրվելուն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:

Այդ երկրի մեդիա դաշտի, հատուկ ծառայությունների, բանակի մոտ 80 տոկոսը մերժում է Թրամփին:

Երևի թե միայն ոստիկանության մեծ մասն է աջակցում Թրամփի թեկնածությանը, հասկանալով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ի ներքին անվտանգության համակարգերը կարող են փլուզվել:

Թե ինչու է այդպես ստացվել՝ դա առանձին խոսակցության թեմա է:

Պարզ է մեկ բան. այսօրվա ամերիկյան ընտրությունը ազդելու է նաև ողջ Աշխարհի հետագա զարգացման վրա: Իսկ դա նշանակում է որ այդ ընտրության գինը մեծ է բոլորի, այդ թվում նաև ամերիկյան deep state-ի համար:

Հավանաբար հենց այդ պատճառով էլ Թրամփի վրա կրակողների թիվը չի պակասում: Եվ միգուցե երրորդ հնարավորությունն էլ կյանքի կոչվի՞, քանզի ինչպես ասում են «Աստված երրորդությունն է սիրում», իսկ տվյալ դեպքում, Աստծո դերում ամերիկյան deep state-ն է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan