Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ» Դուք պրոդյուսերական կենտրո՞ն եք, թե՞ քաղաքապետարան․ Մանուկ Սուքիասյան (լուսանկար)
10
Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Երբ ամեն ինչ համաձայնեցնենք. Ալիևը՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվում են դատախազության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ 2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել. Բորիս Մուրազի Պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթն արդեն այս ամիս․ Փաշինյան Պատերազմ Արցախում
Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Սա՞ էր բարեփոխումը․ 400 ոչ մարտական զոհ, ադրբեջանցի զինվորի վրա կրակելու համար՝ դատ. «Կարճ ասած» Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն Մի քանի օր առաջ նորոգած փողոցի պատկերը՝ հեղեղատարի կափարիչը ցցվել է դուրս (տեսանյութ) Ամերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկություն (լուսանկար, տեսանյութ) ՔՊ-ականի՝ մահացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել․ Mediahub.am Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել շարժմանը․ Բագրատ սրբազան Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ» Ազգային ամոթի ու նվաստացման շարունակվող ժամանակը․ Լիլիթ Գալստյան Բյուջեի մսխում՝ բակի բարեկարգման անվան տակ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ. Արթուր Խաչատրյան Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Արևմուտքից մեզ ցուրտ ձմեռներ են խոստանում. Ձյունիկ Աղաջանյան 33 մլն դրամով կարելի էր մանկապարտեզ կառուցել Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել Հրավիրում ենք բաժանորդների ուշադրությունը․ նոր կարգավորումներ՝ հոսանքի ու ջրի մատակարարման ոլորտում Պարեկին 20 դրամով կաշառելու պահին ձերբակալվել է վարորդը Ո՛չ հայ ժողովուրդը, ո՛չ ՀՀ սահամանդրությունը երբևէ խաղաղության հակադրվող չէ․ Խուդոյան Փաշինյանն ու իր խմբակը երկար ժամանակ ազատազրկման վայրերում են անց կացնելու․ Մամիջանյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Դուք պրոդյուսերական կենտրո՞ն եք, թե՞ քաղաքապետարան․ Մանուկ Սուքիասյան (լուսանկար) Քաղաքապետարանը 33 մլն դրամով մեքենա է գնել Ավինյանին սպասարկելու համար. Գրիգոր Երիցյան Լարված իրավիճակ՝ խրտվիլակի պատճառով. Տեսանյութ Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Երկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ին Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը «հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ». Օվերչուկ Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան. Տեսանյութ

Երևանյան... ջրերի խրոնիկա

Զարմանահրաշ բաներ են կատարվում Արգիշտի արքայի հիմնադրած Երևանում: Ես կասեի, անգամ՝ զմայլագե՛ղ: Ու թող որևէ մեկին չթվա, թե զմայլագեղը հենց այնպես ենք ասում: ՔՊ-ոների անձեռնահաս ղեկավԵրման ներքո, Երևանն ավելի ու ավելի է նմանվում գեղի... առանց զմայլի:

Քաղաքային ֆոլկլյորն Ավինյանին արդեն այլ կերպ չի անվանում, քան՝ «Ավիրյան»: Թե բա՝ «ասեք՝ անենք»: Բայց գրեթե ոչինչ այն ամենինց, ինչ անում են, առնվազն մենք իրեն չենք ասել: Ընդհանուրից սահուն, թիավարելով անցնենք մասնավորներին:
Ավարտվող շաբաթը քաղաքային իշխանության համար մեկնարկեց Երևանի ավագանու նիստով: Հաշվի առնելով այն փաստը, որ Երևանն ուղղակիորեն տնքում է խնդիրներից, միամիտս ենթադրում էի, որ դրանցից մեկնումեկին նվիրված թեժ քննարկումների եմ հետևելու:
Չէ, լուրջ, Երևանը ծվատվում է արյունատար անոթների (փողոցներ, ճանապարհներ) խցանումների, թոքաբորբի, ասթմայի ու ռևմատիզմի ճիրաններում: Արև է՝ քաղաքը շնչահեղձ ու փռշտահան է լինում փոշու պատճառով: Անձրև է գալիս, թեկուզ թեթևակի, վե՛րջ, գետնանցումները դառնում են պարզապես գետեր՝ առանց անցումների, փողոցների առանձին հատվածներ լճանում են, իսկ ավտոմոբիլային «թունելները»՝ ճահճանում:

Փորձառու երևանցի սանտեխնիկ Վաղինակը հիմա բացի նրանից, որ աջ գրպանում միշտ խնամքով փաթաթված մոմի կտոր ու լուցկի է պահում, ձախ գրպանում՝ փոքր շշով ջուր, արդեն ծոցագրպանում փոքրիկ փչովի նավակ դրած է շրջում: Երևի ավելորդ է ասել, որ պայուսակի մեջ էլ, համենայն դեպս, հակագազ է պահում: Ասում է՝ ուրիշ ձև չկա էս քաղաքում հանգիստ ման գալու:

Եվ ուստի՝ վստահ էի, որ այդքան խնդրառատ պայմաններում թվարկվածներից մեկնումեկը պիտի քննարկվեր:

Չէ ՜, մի:

Երևանի ավագանին, Ավինյան-Արամ Զ. Սարգսյանի կուսակցություն անզուգական զույգի կամ տանդեմի թեթև ձեռքով քննարկման էր դրել ավագանու ընդդիմադիր անդամներից երեքին մանդատից զրկելու հարցը: Հասկանո՞ւմ եք, քպ-հպ-ական քաղաքային իշխանության համար թիվ 1 հարցը, գերհրատապն ու անհետաձգելին ավագանու այդ երեք անդամից ազատվելն էր: Ի դեպ, սա առաջին անգամը չի:

Ու ի՞նչ է ստացվում: Ստացվում է խայտառակ մի բան: Իսկ կոնկրետ այն, որ Տիգրան Ավինյանը, իր շեֆ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կառավարական դաչաների կտուրից թքած ունեն Երևանի ու երևանցիների խնդիրների վրա: Սրանց միայն 1 բան է հետաքրքրում. իրենց աթոռը, իրենց իշխանությունը, իշխանական կերատաշտ-բյուջեից հնարավորինս յուղոտ պատառներ, առհասարակ՝ պատառներ տանելը, լինի դա՝ պարգևավճարների, անհասկանալի ասֆալտումների, «ներդրումային հիմնադրամ» բացել-փակելու, թե մեկ այլ միջոցով:

...Իսկ ուրբաթ, 13-ին անձրև տեղաց: Այս անգամ ոչ թե՝ տեղ-տեղ, այլ ամեն տեղ:

Արդեն չգրված օրենք է. անձրև է, ուրեմն Երևանն առժամանակ վերածվում է Վենետիկի: Այսպես որ գնա, երևանցիներին ոչ թե քաղաքային իշխանություն է պետք լինելու, այլ պետք են լինելու գոնդոլներ:

Չէ, նախկինների ժամանակ էլ խնդիրներ կային: Բայց եթե նախկինում հիմնականում ձյունն էր անակնկալ տեղում, այն էլ՝ ձմռանը, ապա հիմա, դրան ավելացել են գարուն-ամառ-աշուն բացարձակապես անսպասելի տեղացող անձրևները:

Չնայած մեզ մեր երկրում բնաջնջելուն նպատակաուղղված հետևողական քայլերին, որ ձեռնարկում է Նիկոլ Փաշինյանի, կներեք արտահայտության համար՝ կառավարությունը, հասարակության հազարավոր ներակայացուցիչներ կարողանում են ինչ-որ կերպ ապրուստի միջոցներ հայթայթել: Այդ միջոցների ահռելի մասն, ըստ որում, գրպանվում է իշխանությունների կողմից, որպես հարկեր, տուրքեր, տուգանքներ, պարտադիր վճարներ:

Ու՝ ի՞նչ: Ինչի՞ վրա են ծախսվում այդ հարկերից, տուրքերից, տուգանքներից գոյացած միջոցները: Երևանի... մասին երգերի՞, Սնուփ Դոգի չեղած համերգի՞, Ավինյանի պարգևավճարի՞, ինչի՞ վրա:
Սա այն դեպքում, երբ Երևանի օդն ուղղակի շնչելու չի: Երբ Երևանի աղբավայրը թույն ու գարշահոտ է ծխում: Երբ փողոցները շարունակական խցանումների մեջ են: Երբ ջրահեռացման համակարգը չի գործում: Երբ... Ո՞ր մի խնդիրն ասես: Գիտե՞ք, թե ինչու են խնդիրներն այդքան շատ: Այն պարզ պատճառով, որ թե՛ հանրապետության, թե մայրաքաղաքի իշխանությունները տեղով մեկ խնդիր են՝ պրոբլեմների գեներատորներ: Կարծում եմ, կարելի է «գեներատորը» մի կողմ նետել, կարելի է թեկուզ էժանով տալ առաջին պատահած փերեզակին, ի՞նչ կասեք:

 Արմեն Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan