«Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ»․ Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․
«Սա երկու տարի առաջ թշնամու հարձակման արդյունքում օկուպացված տարածքների մի մասն է։ Այս հատվածի քարտեզը պարզ ցույց ա տալիս, որ ռազմավարական բարձունքների վերահսկողությունից զատ ևս մի խնդիր են լուծում՝ մեր ջրային ռեսուրսների վերահսկողությունը։
Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ, որտեղից սնվում է Կեչուտի ջրամբարը, որից էլ Արփա-Սևան թունելը։ Էլ չասեմ մինչև Արենի ոռոգման ու ՀԷԿ-երի մասին։ Իսկ այդ հատվածում իրենք զորքը հետ քաշելու մտադրություն չունեն, ինչի մասին բազմիցս հայտնել են։ Ավելին, իրենք դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսը չեն կապում խաղաղության պայմանագրի հետ, արդարացնելով դա նրանով, որ սահմանազատումը կարող է տարիներ տևել։ Եվ Հայաստանի վարչախումբը իրենց հետ իհարկե համամիտ է։ Քարտեզը Դավիթ Գալստյանի էջից»։