Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան Ո՞րն է Սամվել Կարապետյանի նոր կուսակցության վերջնական նպատակը Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը
16
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Սրիկաները մշտաժպիտ են լինում Ընդդիմադիր բոլոր ուժերի միակ թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը․ մնացածը բանսարկություն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի․ Թրամփ Ծաղկեգործները ծաղիկներով փակել են Էջմիածին - Երևան մայրուղին Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր պատկեր․ «Կարճ ասած» Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Պետական պաշտոնյայի հետ հանդիպումից հասկացա՝ «եղունգ ունեք, գլուխներդ քորեք». ծաղկաբույծ Թրամփը գտնվում է շարունակվող հակամարտությանն աջակցող կողմերի ճնշման տակ․ Լավրով Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան Ո՞րն է Սամվել Կարապետյանի նոր կուսակցության վերջնական նպատակը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սրանց կռիվը ոչ թե «միջանցք» չտալու համար է, այլ՝ միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու․ Արա Պողոսյան Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան «Սա հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»․ Վարդան Օսկանյան Դիանա Գասպարյանին մեղադրանք է ներկայացվել Հերթը նորից հասավ ծաղիկ մշակողներին․ Թադևոս Ավետիսյան Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես քաղաքական հետապնդման նպատակով․ Վարդևանյան Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան Ոսկանյան Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ Լիանա Հարությունյանի և նրա 8 ամսեկան երեխայի գործից Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իսկապես ասել է այն, ինչի մասին պայմանավորվում են․ Զատուլին «ՀՀ-ում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Մեղրիում՝ 2011թ-ին». Գագիկ Սուրենյան Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով

«Թողնե՞լ, թե՞ չթողնել Հայաստանի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակ», սա է հարցը

Փաշինյանը միտումնավոր Հայաստանը տարել է փակուղի:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովում իր ելույթով հաստատեց մեր վերլուծության ճշտությունը՝ Հայաստանում իշխող ուժը մտածում է Հայաստանի անվտանգության համակարգի ամբողջական ոչնչացման, այսինքն՝ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին։ Ավելին, Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ զորքերի հնարավոր դուրսբերման մասին հայտարարությունն արվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության վերլուծության համատեքստում, որը խորհրդարանում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը։

Փաշինյանն ընթերցել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից նաև հետևյալ հատվածը ևմեկնաբանել այն. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Որտե՞ղ է գրված, որ այս ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում ներկա լինեն: Չկա նման բան գրված: Եթե նույնիսկ նկատի է առնվում ՀՀ-ում ռուս սահմանապահների ներկայությունը, էդ ներկայությունը մեր երկրում պայմանագրային հարց է, ՀՀ որոշման հարցն է: Այսօր որոշել է, որ ներկա են իրենք, վաղը կարող է որոշել, որ ներկա չեն իրենք»,- ասել է նա։

Մի կողմ թողնենք այն, որ նույնիսկ Երևանի և Մոսկվայի միջպետական համաձայնագրից պարզ է դառնում՝ փաստաթուղթը շոշափում է ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի շահերը, այլև ԽՍՀՄ-ի, Թուրքիայի և Իրանի միջև տեղի ունեցած իրավահարաբերությունները, գումարած ԱՊՀ Հավաքական անվտանգության շահերը (Տես պայմանագրի 3-րդ հոդվածում), այնպես որ Փաշինյանը միանձնյա չի կարող որևէ որոշում կայացնել, և կբացահայտենք այդ հայտարարության քաղաքական բաղադրիչը։

Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր խաղ է խաղում Հայաստանի անվտանգության հետ՝ հայտարարելով (հավանաբար ոչ առանց արևմտյան գործընկերների համաձայնության և հավանության) ՌԴ ԱԴԾ սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններից։ Փաշինյանը հայտարարում է Հայաստանի անվտանգության համակարգը ոչնչացնելու պատրաստակամության մասին, միայն թե ՌԴ-ին հնարավորություն չտա նոյեմբերի 9-ի փաստաթղթի (Փաշինյանի կողմից ստորագրված) համաձայն ՝ ՀՀ տարածքով անցնող հաղորդակցություններին ներկայություն ունենալ։

Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մակարդակով Փաշինյանի և նրա արևմտյան գործընկերների այս նախաձեռնությունը համեմատելի է միայն «Արցախի կարգավիճակի ակնկալիքների նշաձողն իջեցնելու» Փաշինյանի նախաձեռնության հետ, որը հանգեցրեց հայկական երկրորդ պետականության լուծարմանը, որն իր հերթին Հայաստանը կանգնեցրեց նոր պատերազմի շեմին։

Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքական և փորձագիտական հանրության մեջ սկսեցին կրկին խոսել, որ Փաշինյանը պիտի հետ կանչի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից՝ Հայաստանի Հանրապետության ստորագրությունը։ Բայց որևէ մեկն ասո՞ւմ է, թե դա ինչի կհանգեցնի։

Հայաստանի ստորագրության հետ կանչելը Ադրբեջանին քարտ-բլանշ կտա Հայաստանի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիայի համար (Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Բաքուն անընդհատ ապատեղեկատվություն տարածում երկու երկրների սահմանին լարվածության մասին, հատկապես Նախիջևանի գոտում: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի): Բաքուն կհայտարարի, որ Հայաստանը հրաժարվում է կատարել հաղորդակցությունների ապաշրջափակման իր պարտավորությունները, ինչն իր հերթին նշանակում է, որ Բաքուն կարող է իրեն իրավունք վերապահել «խնդիրն այլ կերպ լուծել»։

Այդ իսկ պատճառով այս փուլում Փաշինյանը որոշել է գնալ այլ ճանապարհով՝ պարզապես սաբոտաժի ենթարկել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և եթե անհրաժեշտ լիներ նույնիսկ դուրս բերել ռուս սահմանապահներին, որ հնարավորություն չտա Ռուսաստանի Դաշնությանը ներկա լինել «հաղորդակցությունների վրա»:
Վերջին 6 տարվա փորձը վկայում է, որ Փաշինյանի և նրա արևմտյան գործընկերների օրակարգում այնքան գերիշխող է Ռուսաստանի Դաշնությանը տարածաշրջանից հեռացնելու գաղափարը, որ եթե ինչ-որ պահի հնարավոր չլինի խուսափել պարտավորությունների կատարումից՝ պարզապես սաբոտաժ անելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա Փաշինյանը հետ կկանչի իր ստորագրությունը:
Նա դա կաներ ավելի վաղ, սակայն, ըստ ամենայնի, դեռ չի ստացել անձնական անվտանգության երաշխիքներ կամ անձնական իշխանության վերարտադրման երաշխիքներ նոր պատերազմի բռնկման դեպքում՝ արդեն ՀՀ տարածքում։ Ե՛վ ստորագրություն հետ կանչելու, և՛ դրա պահպանումը Հայաստանի համար խաղաղություն չեն երաշխավորում։ Խաղաղությունը կարող էր գալ, Արցախը կարող էր մնալ հայկական, եթե իրագործվեր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Սակայն, ելնելով իր գործընկերների շահերից և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու անհրաժեշտության վերաբերյալ անձնական համոզմունքից, Փաշինյանը նախ Արցախը հանձնեց, իսկ հիմա վտանգի տակ է դրել Հայաստանը։

Ցավոք սրտի, հայ քաղաքական դաշտի մի զգալի մասը չհասկացավ ու չի հասկանում, որ հայոց պետականության պահպանումը հնարավոր էր միայն այն դեպքում, եթե իրականացվեին նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները… Չհասկացան։ Չեն հասկանում։ Նույնիսկ «աշխարհը նկարագրելու մեր լեզուն» մեզ մոտ մնացել է ոչ թե նոյեմբերի 9-ին, այլ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նախորդող իրողությունների մակարդակում…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan