«Առաջնագիծը պետք է պատրաստ լինի թշնամու յուրաքանչյուր ագրեսիային»․ Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․
«2020 թվականից սկսած՝ սեպտեմբերը Ադրբեջանի համար լավագույն ժամանակն է՝ հայերի վրա հարձակվելու և տարածքային զիջումներ կորզելու։
2020թ․ սեպտեմբերի 27․ հարձակում Արցախի վրա,
44-օրյա պատերազմ 2022թ․ սեպտեմբերի 13․ հարձակում ՀՀ վրա՝ Ջերմուկ, Վարդենիս, Սյունիք․․․ 2023թ․ սեպտեմբերի 19․ հարձակում Արցախի վրա։
Ամբողջական հայաթափում։
-2024թ․ սեպտեմբեր․․․ Ինքս թեպետ այս տարի մեծ ռազմական բախման վտանգ չեմ տեսնում, բայց առաջնագիծը պետք է պատրաստ լինի թշնամու յուրաքանչյուր ագրեսիայի։ Այդ նպատակով մենք ավելի մեծ տեմպերով շարունակում ենք Նոյեմբերյանից մինչև Մեղրի ամբողջ առաջնագծի կահավորման, քողարկման և դիրքերի ուժեղացման աշխատանքները։ Մասնակից դարձեք մեր բանակի ամրապնդմանը, որ ներքին թշնամին չկարողանա բացել դռները արտաքին թշնամու առաջ»։