Երկիրը ոտի վրա և ձեռի հետ չի ղեկավարվում․ Երկիրը ղեկավարվում է ինստիտուցիոնալ․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին
Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդարադարձավ վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վարած կործանարար քաղաքականությանը՝ կրկին անգամ հիշեցնելով Արցախի կորուստը, և հարց ուղղեց Փաշինյանին.
«Ի՞նչ հիմնարար փաստաթղթերով են ամրագրվում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները։ Ի՞նչ գործողություններ է իրականացվում մեր պետության համար կարևոր ռազմավարական փաստաթղթերը մշակելու և իրագործելու ուղղությամբ, հատկապես անվտանգության ոլորտում»։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում: