Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ» Դուք պրոդյուսերական կենտրո՞ն եք, թե՞ քաղաքապետարան․ Մանուկ Սուքիասյան (լուսանկար)
10
Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Երբ ամեն ինչ համաձայնեցնենք. Ալիևը՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվում են դատախազության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ 2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել. Բորիս Մուրազի Պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթն արդեն այս ամիս․ Փաշինյան Պատերազմ Արցախում
Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Սա՞ էր բարեփոխումը․ 400 ոչ մարտական զոհ, ադրբեջանցի զինվորի վրա կրակելու համար՝ դատ. «Կարճ ասած» Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն Մի քանի օր առաջ նորոգած փողոցի պատկերը՝ հեղեղատարի կափարիչը ցցվել է դուրս (տեսանյութ) Ամերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկություն (լուսանկար, տեսանյութ) ՔՊ-ականի՝ մահացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել․ Mediahub.am Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել շարժմանը․ Բագրատ սրբազան Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ» Ազգային ամոթի ու նվաստացման շարունակվող ժամանակը․ Լիլիթ Գալստյան Բյուջեի մսխում՝ բակի բարեկարգման անվան տակ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ. Արթուր Խաչատրյան Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Արևմուտքից մեզ ցուրտ ձմեռներ են խոստանում. Ձյունիկ Աղաջանյան 33 մլն դրամով կարելի էր մանկապարտեզ կառուցել Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել Հրավիրում ենք բաժանորդների ուշադրությունը․ նոր կարգավորումներ՝ հոսանքի ու ջրի մատակարարման ոլորտում Պարեկին 20 դրամով կաշառելու պահին ձերբակալվել է վարորդը Ո՛չ հայ ժողովուրդը, ո՛չ ՀՀ սահամանդրությունը երբևէ խաղաղության հակադրվող չէ․ Խուդոյան Փաշինյանն ու իր խմբակը երկար ժամանակ ազատազրկման վայրերում են անց կացնելու․ Մամիջանյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Դուք պրոդյուսերական կենտրո՞ն եք, թե՞ քաղաքապետարան․ Մանուկ Սուքիասյան (լուսանկար) Քաղաքապետարանը 33 մլն դրամով մեքենա է գնել Ավինյանին սպասարկելու համար. Գրիգոր Երիցյան Լարված իրավիճակ՝ խրտվիլակի պատճառով. Տեսանյութ Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Երկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ին Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը «հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ». Օվերչուկ Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան. Տեսանյութ

ՀՀ իշխանությունները պատրաստակամորեն զիջումների են գնում Բաքվին. Գլեբ Կուզնեցով (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ Գլեբ Կուզնեցովը Alpha News-ի ուղիղ եթերում մեկնաբանել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությունը, ինչը կարող է վատթարացնել Հայաստանի և Իրանի հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում:

Փորձագետի կարծիքով՝ հայկական իշխանությունները պատրաստակամորեն զիջումների են գնում Բաքվին, ուստի չի բացառվում, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել:

«Ես դա գնահատում եմ պարզապես որպես հերթական լուր այն մասին, որ Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ է խաղաղության պայմանագրի կնքմանը։ Թե ինչ է կատարվում այնտեղ իրականում, դժվար է ասել, բայց այժմ, հնարավոր է, իսկապես կա խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունների պատուհան։ Ալիևը (Ադրբեջանի նախագահ) վերահաստատել է իր բոլոր իշխանական լիազորություններն՝ ընտրվելով որպես նախագահ և ընտրելով իրեն լիովին վերահսկելի խորհրդարան: Ադրբեջանում 2024-ի նոյեմբերին կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29) և այդ պատճառով նրանք ցանկանում են ինչ-որ դրական նոտայով շրջել Հայաստանի հետ հարաբերությունների էջը։ Հայաստանի իշխանությունները նույնպես շահագրգռված են, որ պայմանագիրը վերջապես ստորագրվի։

Բազմիցս ընդգծվում է, որ Հայաստանում Ադրբեջանի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջ չի կարող լինել, հայկական իշխանությունները պատրաստակամորեն զիջումների են գնում Բաքվին բոլոր տեսակի մանր հարցերում և չեն բարձրացնում այնպիսի հիմնական հարցեր, ինչպիսիք են ռազմագերիները։ Այնպես որ չի բացառվում, որ հենց հիմա, հաշվի առնելով բոլոր կողմերի գլոբալ շահագրգռվածությունը, այդ պայմանագիրը կարող է ստորագրվել»,-ասել է Կուզնեցովը։

Ինչ վերաբերում է Իրանի այն հայտարարությանը, թե Իրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանը, քաղաքագետը նշել է, որ Հայաստանի և Արևմուտքի միջև չակերտավոր սիրավեպը կարող է վատթարացնել Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ:

«Իրանն այդպես է արտահայտվել հայ-ադրբեջանական վերաբերյալ ոչ մեկ անգամ, ոչ երկու, ոչ տասը և նույնիսկ ոչ հարյուր անգամ։ Իրանը հիշեցնում է, որ չլինելով Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք միջազգային երաշխավոր, այդուհանդերձ կարծում է, որ այդ տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Ընդ որում, ես մտավախություն եմ հայտնում, որ Հայաստանի և Արևմուտքի միջև չակերտավոր սկսվող այս սիրավեպը կարող է վանել և ինչ-որ կերպ վատթարացնել Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ, որովհետեւ Իրանի հանդեպ արևմտյան երկրների ատելությունը հայտնի է, և ակնհայտ է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ հարաբերությունների ցանկացած բարելավում անխուսափելիորեն պայմանավորված կլինի հակաիրանական հռետորաբանությամբ և հակաիրանական քայլերով»,-նշել է Կուզնեցովը։

Խոսելով Բաքվի կողմից շարունակվող ապատեղեկատվության մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերը կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, փորձագետն ասել է, որ դա ադրբեջանական քարոզչության ավանդական գործիք է:

«Սա ադրբեջանական քարոզչության ավանդական գործիք է՝ իր հետագա ագրեսիվ գործողությունները բացատրելու համար։ Բայց նորից եմ կարծում, որ այս տարին հանգիստ կանցնի, որովհետև Ադրբեջանում պետք է անցնի COP29-ը, և նրանք ունեն իրենց բնապահպանական միջոցառումը գեղեցիկ անցկացնելու գերխնդիր, որտեղ պետք է Ադրբեջանը ցուցադրվի որպես ցուցափեղկ: Ուստի դժվար թե Ալիևը ցանկանա փչացնել այդ միջոցառումը մարտական գործողություններով։ Այլ բան է, որ հայերին լարվածության մեջ պահելն Ալիևի սիրելի քաղաքականությունն է, և շատ, ցավոք, ավանդական այս տարածաշրջանի համար»,-ասել է Կուզնեցովը։

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը փորձում է բազմավեկտոր քաղաքականություն վարել, բայց կարևոր է այս պատմության մեջ չխաղալ:

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին տարիներին լավագույն ժամանակները չեն ապրում, բայց ինձ թվում է, որ դրանք այս ոչ լավագույն ժամանակներում կայունացել են։ Այսինքն՝ ինչ-որ կտրուկ քայլեր ո՛չ մի կողմից, ո՛չ մյուս կողմից չկան։ Փաշինյանը փորձում է բազմավեկտոր քաղաքականություն վարել, միանգամից շատ խաղատախտակների վրա խաղալ, դուր է գալիս միաժամանակ և՛ Բրյուսելին, և՛ Վաշինգտոնին, և՛ Մոսկվային, և՛ Թեհրանին, և ընդհանրապես բոլորին։ Սա բավական տրամաբանական և հասկանալի միջազգային հարաբերությունների ռազմավարություն է նման ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող երկրի համար»,-եզրափակել է Կուզնեցովը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan