Այսօր սեպտեմբերի 11-ն է...
Այսօր սեպտեմբերի 11-ն է. քսաներեք տարի առաջ, այս օրը նախ՝ ԱՄՆ-ը, ապա՝ աշխարհը ցնցվեցին՝ խոշոր ահաբեկչական գործողության հետևանքով: Համարվում է, որ ընդհանուր առմամբ՝ 19 ինքնասպան-ահաբեկիչներ, զավթելով 4 չվերթային քաղաքացիական օդանավ, իրականացրեցին այդ ահաբեկչական հարձակումը: Օդանավերից երկուսը խոյահարեցին Առևտրի համաշխարհային կանտրոնի երկվորյակ երկնաքեր «աշտարակները»՝ Նյու Յորքում, մյուս օդանավով ահաբեկիչները փորձեցին խոյահարել Պենտագոնի (ԱՄՆ ՊՆ) գլխավոր հնգանկյունաձև մասնաշենքը, իսկ չորրորդ օդանավը աղետի ենթարկվեց Փենսիլվանիայում:
Համարվում է, որ ահաբեկչության հետևանքով, բացի 19 ահաբեկիչներից, զոհվել է 2977 քաղաքացիական անձ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Ալ-Ղաիդա» ծայրահեղական խմբավորումը:
Չնայած դրան, կան «դավադրապաշտական» վարկածներ այդ խոշորագույն ահաբեկչական գործողության վերաբերյալ: Համենայն դեպս, փաստ է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, ԱՄՆ-ն հարձակումներ իրականացրեց աշխարհի տարբեր կողմերում, հատկապես՝ Իրաքի, Աֆղանստանի վրա: Կան տեսակետներ, որ այդպսով ԱՄՆ-ն նպատակ էր հետապնդում իր ժանդարմային ռեժիմը հաստատել հնարավորինս մեծ տարածքում՝ ձգտելով համաշխարհային տիրապետության:
Ամեն պարագայում՝ այդ ահաբեկչական հարձակումից հետո, հատկապես Մերձավոր Արևելքում ծավալվեցին գործընթացներ, որոնց «հետցնցումները» զգացվում են մինչ օրս:
Zham.am