Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
10
Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Պատերազմ Արցախում
Թուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք․ Արթուր Խաչիկյան Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետրոս Ղազարյանը վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի՝ Մայր Աթոռը ազատագրելու արշավը Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) Ձեր երկրի մեջով անցնող ճանապարհը հանձնում եք չգիտեմ ինչ մասնավոր ընկերության, ու դա ինքնիշխանությո՞ւն է. Արա Պողոսյան Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ. Իշխան Սաղաթելյան Գլխավոր դատախազը լծվել է նախաքննության փուլում Միքայել Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն Նռնականման առարկայի մեջ սիսեռի հատիկներ են․ առգրավված զենքերը օրինական են․ ՀՅԴ Հիմա էլ ծաղկի արտահանումն է դարձել անհնարին․ Գևորգ Ստեփանյան Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձելու համար Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am Ալիևն ու Փաշինյանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին «Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան Հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «ԵՊՀ-ում դադարեցվել է Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը»․ Էդուարդ Գալստյան Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը «Միջանցք տալը պոզով պոչով է լինո՞ւմ»․ Տաթևիկ Հայրապետյան Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Մերօրյա «Շմայսներ»-ը կամ ՔՊ-ի ջարդարարները. ով ինչով է հայտնի․ «Ժողովուրդ» ԱՄՆ Կոնգրեսական Բրեդ Շերմանը խորապես անհանգստություն է հայտնել անհանգստություն է հայտնել Սամվել Կարապետյանի և Հայ Եկեղեցու հոգևորականների ձերբակալությամբ Շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց Նա կարող է հանձնել ամեն ինչ․ Անդրանիկ Միհրանյանը՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Մինչ քաղաքային իշխանությունն ամառային ռեժիմն էր վայելում, մեր քաղաքը և քաղաքացիները բազմաբովանդակ խնդիրների դեմ տարատեսակ պայքար էին մղում․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ելույթն ավագանու նիստին․

Սիրելի երևանցիներ,

Մինչ քաղաքային իշխանությունն ամառային ռեժիմն էր վայելում, մեր քաղաքը և քաղաքացիները բազմաբովանդակ խնդիրների դեմ տարատեսակ պայքար էին մղում։ Ամառվա տապին հաճախակի և անկանոն ջրանջատումներ։ Երևանի մի շարք վարչական շրջաններում տևական ժամանակ է շուրջօրյա ջրամատակարարում չի իրականացվում, քաղաքի տարբեր հասցեներում կեսգիշերից հետո ջրամատակարարումը դադարեցվում է և վերականգնվում է միայն վաղ առավոտյան՝ ժամը 7-ին։ Որոշ սպառողներ ըստ 2024թի վեոլլա ջուր փբը-ի ջրամատակարարումների ժամանակացույցի, օրվա մեջ ունենում են ջուր ընդամենը 6 ժամ, որը համապատասխանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած նվազագույն թույլատրելի ժամաքանակին։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր չէ շուրջօրյա ջրամատակարարում իրականացնել։ Սա ամրագրված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016թ. թիվ 379-Ն որոշմամբ եւ պայմանագրով։ Վեոլլան իր ջրամատակարարումը իրականացնում է՝ հաշվի առնելով իր տեխնիկական հնարավորությունները եւ համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձանաժողովի՝ խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին։ Այսպիսով քաղաքապետարանը ինչու՞ իր իրավասությունների շրջանակներում չի պահանջում 2016թ- ի պայմանագրի նվազագույն պայմանների վերանայում և փոխարենը օր օրի նոր բազմաբնակարան շենքերի շին թույլտվություններ է տալիս՝ ողջ քաղաքը վերածելով շին հրապարակի, իսկ շենքերի ավելացումների թույլտվությունները ստորագրելիս հաշվի չեն առնվում ենթակառուցվածքների հնարավորությունները։ Նույնիսկ հաշվի չեք առնում ֆորս մաժորային իրավիճակներում, բնական աղետների դեպքերում, շտապ օգնության կամ հրշեջ մեքենաների մոտեցումը դեպքի վայրերին կարո՞ղ եք ապահովել , թե՞ ոչ։ Իհարկե ո՛չ։ Հարց։ Նմանատիպ խորքային ու շատ կարևոր հարցերը մինչև ե՞րբ պետք է անտեսվեն։

Ցանկացած անձրև, ցանկացած տևողության և առատության, քաղաքը կարողանում է պարալիզացնել։ Գրեթե իսպառ բացակայում է ջրահեռացման համակարգը, հակառակը ասել կամ պնդել պետք չէ, քանի որ ակնհայտ տեսանելի է թե ինչպես է քաղաքը վերածվում լճի։

Կիզիչ արև և լի աղբամաններ, քաղաքը կորած է աղբի և գարշահոտության մեջ, սակայն քաղաքային լրահոսից և գործակարգավարական նիստերից լսում ենք միայն «վաղվանից այլևս աղբ չի լինի» նախադասությունը, բայց աղբը շարունակում է մնալ փողոցում։

Աղբահանության խնդիրը ակտուալ էր նաև նախորդ տարի, սակայն երբ նայում ենք աղբահանության համար նախատեսված բյուջեն, 2023թ-ին այն կազմել է փաստացի 6,7մլրդ, իսկ 2024թ- ին նախատեսել եք 5մլրդ դրամ։ Ծախսը նախատեսվածով կրճատվել է 1,7մլրդով։ Այսինքն հա՛մ քիչ ծախսով եք վատ աշխատում, համ՝ շատ ծախսով։ Ասում ենք աղբը չի տարվել, ասում եք վարորդի խնդիր ունենք, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում՝ ժողովրդին ծառայություն մատուցելու համար վարորդ չեք կարողանում գտնել, իսկ ձեր անձնական պադավատների համար միանգամից գտնում եք։ Ի վերջո ե՞րբ է գալու այն ժամանակը, որ ունենանք պատշաճ և ժամանակին կատարվող աղբահանություն, աղբի ժամանակակից կառավարում։

Հաջորդը, Հրազդանի կիրճով անցնող ճանապարհը անանցանելի էր, անբարեկարգ ,ամբողջ երկայնքով մեկ խորը փոսեր։ Խնդիրը բարձարաձայնեցինք, կատարվեցին փոսալցման թերի աշխատանքներ, ճանապարհի մասնակի նորոգման աշխատանքներ։ Խնդիրը հիմնովին չի լուծվել, քանի որ կան ջրահեռացման համակարգի խնդիրներ, որոնց պատճառով նույնիսկ նոր արված ասֆալտը՝ փոսալցումը, շարքից դուրս է գալիս։ Նմանատիպ խնդիրները չգիտես ինչու լուծվում են միայն մակերեսային, խորքային լուծումներ չեն ստանում։ Այս իշխանությունը ցանկացած գործ անում է առանց հաշվի առնելու խնդրի պատճառահետևանքային կապը։

Անդրադառնամ նաև վարձայալությամբ տրված քաղաքային այգիներին, մասնավորապես մանկական երկաթուղուն, որը վերածվել է ավերակների։ Վարձակալել են կոպեկներով ( 1քառ մետրը տարեկան 14 դրամ), դրան զուգահեռ ոչ մի աշխատանք չի տարվել, ոչ պահպանման մասով ,ոչ էլ բարեկարգման։ Ինչո՞ւ չեք վերահսկում և վերանայում այգիների վարձակալական պայմանագրերը, նամանավանդ երբ պայմանագրի գրեթե ոչ մի կետ չի պահպանվել վարձակալի կողմից։ Մի՞թե չկատարարված աշխատանքների և բարեկարգումների բեռը պետք է մնա քաղաքացու կամ հաջորդ վարձակալի ուսերին։ Առայժմ այսքանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan