Ստախո՛ս, փաստաթուղթը հրապարակի՛ր․ Սրբազանը՝ Փաշինյանին Գյումրու կենտրոնում ծանոթացնում ենք «Մայր Հայաստանի» ծրագրերին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք, Գյումրի՛ (տեսանյութ)
18
«Գյումրին սեր է, հաղթանակը` մոտալուտ»,-Կարեն Սիմոնյան Գյումրու ընտրությունները ոչ միայն քաղաքային, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բոյկոտ` տրանսպորտի սակագնի թանկացման դեմ «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկման նիստից առաջ (տեսանյու Կարեն Սիմոնյանի հետ շփվում ենք գյումրեցիների հետ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրին իր խոսքն ասաց․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Ամբողջ աշխարհը հետևելու է այդ ընտրությանը, որի ելքը շատ բան է կանխորոշելու Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս Մեր նվազագույն խնդիրը Գյումրիում ՔՊԿ-ի իշխանազրկումն է․ «Մայր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Գյումրեցին հստակ գիտի, որ պիտի միանանք, որ փոխենք»,- Կարեն Սիմոնյան Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛, գյումրեցիներին ներկայացի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հ2-ի անդրադարձը՝ Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքին Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է Ապարանում հայտնի «Գնթունիք» սուպերմարկետի աշխատակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտnւքի․ մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Գիտեն, որ վատ բան են արել, միայն չգիտեն ինչ պատիժ են ստնալու․ «Կարճ ասած» «Գյումրին սեր է, հաղթանակը` մոտալուտ»,-Կարեն Սիմոնյան Թրամփի խորհրդական. Հաջիևին ասացի՝ մենք պետք է ազատենք բանտարկյալներին, վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը Ստախո՛ս, փաստաթուղթը հրապարակի՛ր․ Սրբազանը՝ Փաշինյանին Գյումրու ընտրությունները ոչ միայն քաղաքային, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոստիկանության բաժիններում ծեծն ու խոշտանգումը դարձել են օրինաչափ երևույթներ․ Վարդուհի Սարգսյան Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը դրամահավաք է իրականացնում Նիկոլ Փաշինյանի պապային նվիրված... ֆուտբոլային հուշամրցաշար է անցկացվել Վարդան Ղուկասյանը հանդիպում է ընտրողներին Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու. Դիվանագետների համահայկական խորհուրդ Բոյկոտ` տրանսպորտի սակագնի թանկացման դեմ «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկման նիստից առաջ (տեսանյու Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13 տարեկան աղջնակի մարմին Գյումրու կենտրոնում ծանոթացնում ենք «Մայր Հայաստանի» ծրագրերին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) 5-րդ ալիքի ռեպորտաժը Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքի մասին Գյումրու կենտրոնում ծանոթացնում ենք «Մայր Հայաստանի» ծրագրերին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի մարմին Գուցե իսկապե՞ս արժանի ենք … Կարեն Սիմոնյանի հետ շփվում ենք գյումրեցիների հետ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը մեկ օրում ՀՀ պետական պարտքն ավելացրել է ավելի շատ, քան Քոչարյանը 10 տարում. Մեսրոպ Եսայան Ամեն անգամ Փաշինյանը շոկի է ենթարկում բոլորին` կատարելով թշնամու ամենաաներևակայելի պահանջները. Արա Պողոսյան Գյումրին իր խոսքն ասաց․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին պետք է թղթի կտոր, որի վրա ուղղակի խաղաղություն բառը լինի․ Արթուր Խաչատրյան «Հայկական ավիուղիներ»-ը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում Միացի՛ր, որ փոխենք, Գյումրի՛ (տեսանյութ) Ամբողջ աշխարհը հետևելու է այդ ընտրությանը, որի ելքը շատ բան է կանխորոշելու Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս Աբովյան քաղաքում տղամարդու դի է հայտնաբերվել

Ձերբակալվել է Նաիրիի հանայնքապետի դեմ բողոքող ավագանու անդամը

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու նիստից հետո, 3 տասնյակից ավելի ոստիկաններ բռնի ուժով, ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել ավագանու անդամ Արմեն Համբարձումյանին՝ տեղափոխելով Ոստիկանության Եղվարդի բաժին։ Այս մասին Yerkir.am-ին ասաց Քասախ գյուղի բնակիչներից մեկը։

Այս պահին հայտնի չէ, թե ինչ մեղադրանքի հիման վրա են բռնի ուժով բերման ենթարկել ավագանու անդամին, սակայն մեր զրուցակիցը վստահեցրեց, որ պատշաճ կարգով ոստիկանություն հրավիրելու դեպքում Արմեն Համբարձումյանը կներկայանար և բռնի ուժ գործադրելու կարիք չէր լինի։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի բնակիչները փակել էին Աշտարակ-Երևան մայրուղին՝ դժգոհություն հայտնելով Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի որոշման վերաբերյալ, որը պետք է հաստատվեր՝ ժամը 16։00-ին նախատեսված ավագանու նիստում։ Մեր հետ զրույցում Արմեն Համբարձումյանն ասել էր․

«Կառավարությունը մեծ չափով գումար է տրամադրել գենպլանի փոփոխության համար, նախկինում այն փոխվել է, մարդկանց հողատարածքները մտցրել են գենպլանի մեջ՝ որպես բնակելի։ Հիմա Նաիրի համայքնի ղեկավարը օգտվել է գումարից, առանց տեղյակ պահելու մարդկանց հողատարածքները հանում է կառավարության որոշման գենպլանից, փոխարենը ինքն է նորը ուղարկել խայտառակ պատկերով․․․ Գյուղնշանակության հողերը 2011 և 2017 թվականներին գենպլանով դրվել է բնակելի գոտու տակ, մարդիկ վճարել են փոխել են տնամերձ։ Հիմա համայնքի ղեկավարը սարքում է մեծ խնդիր։ Հողերն արժեն 100 դոլար, բայց համայնքի ղեկավարը գինը ուզում է իջեցնել 20 դոլարի հասցնել․․․ 27 ավագանի են, 13-ը Նորայր Սարգսյանի ավագանին են: Եթե ինքը ասի՝ վրիպում է եղել, հարցը օրակարգից հանեք, հարցը կհանվի: Ինչո՞ւ է ուզում այսօր սղացնի այդ հարցը, չհանի ավագանու նիստի այսօրվա օրակարգից, թե բա էսպես կլինի, էնպես կլինի: Մտահոգ մարդը հենց այսօր օրակարգից կհաներ, ինչու են ուզում այսօր անցկացնել, հետո տեսնեն՝ ինչ կանեն: Հարցը ավելի կբարդացնեն: Էդ խայծը մենք չենք ուտի, էդ աֆերիստ տրյուկները մեզ մոտ չեն անցնում»,- իր խոսքում նշել է Արմեն Համբարձումյանը։

Նաև նշենք, որ Yerkir.am-ի ուղիղ հեռարձակման ժամանակ Նաիրիի ավագանու անդամը բազմաթիվ այլ փաստարկված մեղադրանքներ ու բողոքներ էր ներկայացրել հանայնքապետին։

Փաստենք նաև, որ, ըստ ականատեսների, ոստիկանությունն առավոտյան տեղի ունեցած ակցիայից հետո, երբ արդեն Yerkir.am-ի նկարահանող խումբը հեռացել էր ակցիայի վայրից, ոստիկանները հարձակվել են բողոքի ակցիա իրականացրած քասախցիների վրա և դաժան ծեծի ենթարկելով բերման ենթարկել նրանց։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan