«Երևանը լի է փողոցային առևտրականներով»․ Ոսկան Սարգսյան

Դիտել նաև
Տիգրան Ավինյանի հոր դեմ հայցը վարույթ է ընդունվել
Գյումրի ՔՊ-ի ԺՊ՝ Սարիկ Մինասյանը ավինյանական «ասեք՝ կանենք»-ով է փորձում գյումրեցիներին խաբել, որ հետո դրժի իր խոստումները
Այս օրերին նույնիսկ բնությունն է ընդդիմացել Փաշինյնին ու Ավինյանին
«Թքած ունենալու արվեստը». 650 չօգտագործված կամ նյարդայնացրած սարք և $250,000 երևանցիների բյուջեից
Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Քաղաքապետ Տիգրան Ավինյան, այս տարվա հունիսի 27-ին Ավանում, «Երևան սիթի» սուպերմարկետի դիմաց, փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակներում, ավերեցիք փողոցային առևտրականների տաղավարները։ Սա գրեթե նույն տեղում է, փողոցի մյուս կողմում, մոռ և ընկույզ վաճառողը մայթի կենտրոնում ապրանքներ է վաճառում՝ խոչընդոտելով մարդկանց տեղաշարժը։ Այժմ ողջ Երևանը լի է փողոցային առևտրականներով։ Ավինյան, ասում եմ՝ արեք, հեռացեք քաղաքապետի պաշտոնից, դուք ձախողված եք»։