Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպման օրը որոշված է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Դիտել նաև
Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել
Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի
Երկրաշարժ՝ Իրանում
Իրանում չեղարկվել են բոլոր ավիաչվերթները
Իսրայելի դեմ երեկվա գործողությունը կայունացնող միջոց էր, մենք մտադիր չենք շարունակել․ Իրանի ԱԳՆ
Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման օրը որոշված է։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։ «Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»,– ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելու է հանդիպմանը, թե՝ ոչ։ Հիշեցնենք, որ «3+3» հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցություն։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ այս հարթակին։