Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Տնտեսության «դիվերսիֆիկացման» հակառակ հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման թեման միշտ ակտուալ է եղել։ Ու խնդիրը, որպես կանոն, դիտարկվել է նոր շուկաներ մուտք գործելու ու տնտեսական այլընտրանքներ ստեղծելու շրջանակներում։ Բայց երբ խոսք է լինում ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին, ՀՀ իշխանությունները իսկույն առաջին հերթին սկսում են նայել դեպի Արևմուտք։ Ըստ այդմ էլ, ակտիվ շրջանառության մեջ են դնում այն թեզը, որ Արևմուտքը համապատասխան դաշտ կապահովի տնտեսական այլընտրանքներ ստեղծելու համար, որպեսզի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ու ռուսական կապիտալից փոքրանա։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էլ ընդգծում էր, թե Բրյուսելում Հայաստանի ղեկավարի հետ նախատեսվող հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, և շեշտում, թե աշխատում են առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ:

Ու երբ Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ուրսուլա ֆոն դեր Լայեն հանդիպումը տեղի ունեցավ, այն դիտարկվում էր շատ խոշոր իրադարձություն։ Այդ ժամանակ էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խոստացան գումարներ ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, չնայած այդ գումարի չափից պարզ էր, որ այն չի կարող լուրջ խնդիր լուծել Հայաստանի համար։ Ամենաշատ գումարը խոստացավ ԵՄ-ն՝ 270 միլիոն եվրո դրամաշնորհ, այն էլ՝ առաջիկա 4 տարվա համար, այսինքն, տարեկան 70 մլն-ից քիչ գումար է տրամադրվելու Հայաստանին: Այնուամենայնիվ, Փաշինյանը այնքան մեծ կարևորություն էր տալիս այդ օգնությանը, որ նշում էր, թե «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատրաստ են մեզ օգնել, որ մենք միլիարդներ աշխատենք Հայաստանի Հանրապետությունում ու սրա, նրա ձեռքին չնայենք»։

Այս ֆոնի ներքո էլ ՀՀ իշխանությունները շարունակում են գեներացնել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության օրակարգը՝ ընդգծելով, թե իրենք պատրաստ են խորացնել հարաբերությունները եվրոպական համայնքի հետ։ Իսկ արևմտամետ ուժերը քննարկումների դաշտ են նետում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մասով հանրաքվե անցկացնելու թեման։ Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փոխարեն հակառակն է տեղի ունենում։ Ինչքան Արևմուտքում շատ են խոսում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման մասին, այնքան մեր երկրի՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապվածությունն ավելի է մեծանում։ Այս տարվա առաջին կեսին Հայաստանը 8,3 մլրդ դոլարի առևտրային շրջանառություն է ունեցել Ռուսաստանի հետ։ Իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատությամբ առևտրի ծավալներն աճել են 2,6 անգամ։

Փաստացի գործ ունենք Ռուսաստանի հետ աճող առևտրի ահռելի դինամիկայի հետ։ Ու եթե հանկարծ դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների հետ կապված խնդիրներ են լինում, ապա Հայաստանի տնտեսության վրա դա անմիջապես ազդում է։ Մեր երկրի երկրորդ առևտրային գործընկերն ԱՄԷ-ն է՝ արդեն մոտ 3,7 մլրդ դոլարի ծավալով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատությամբ առևտրի ծավալներն աճել են 7,5 անգամ։ Բայց ԱՄԷ-ի հետ առևտրի աճը նույնպես կապված է ռուսական կապիտալի հետ։ Պատահական չէ, որ Հայաստան ներմուծված ռուսական հումքը մշակվում և ոսկերչական ապրանքների տեսքով արտահանվում է հենց ԱՄԷ։ Իսկ ոսկերչության ոլորտի ակտիվացումը էական ազդեցություն է ունենում Հայաստանի բարձր տնտեսական աճի համակշռի վրա։

Առևտրային խոշոր գործընկերներից երրորդ տեղում արդեն Չինաստանն է՝ 1,4 մլրդ դոլարի ծավալով։ Բայց Չինաստանի հետ առևտուրն աճել է ընդամենը 41,9 տոկոսով, ինչը համեստ ցուցանիշ է՝ համեմատած Ռուսաստանի և ԱՄԷ-ի հետ առևտրի դինամիկայի։ 10 լավագույն առևտրային գործընկերների շարքում արևմտյան պետություններից ԱՄՆ-ն, Գերմանիան ու Իտալիան են։ Ընդ որում, միաժամանակ այս երեք երկրների հետ Հայաստանի ընդհանուր առևտրի ծավալը չի գերազանցում 1 մլրդ դոլարը։ Ավելին, ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 40 տոկոսով, Գերմանիայի հետ՝ մոտ 35 տոկոսով: Որքան էլ զարմանալի է, Ֆրանսիան, որի հետ այդքան ջերմ հարաբերություններ ունի Հայաստանը, չի մտնում անգամ մեր 10 լավագույն առևտրային գործընկերների շարք։ Այսպիսի ցուցանիշները վկայում են այն մասին, որ Արևմուտքին Հայաստանի տնտեսության վիճակն ուղղակի չի հետաքրքրում։ Այլապես նրանք առաջին հերթին հնարավորություններ կբացեին հայկական ապրանքների արտահանման համար ու խթանող գործիքակազմ կներդնեին։

Այնինչ, տարիներ շարունակ հակառակն է եղել՝ խիստ պահանջներ դնելով հայկական արտադրության ապրանքների արտահանման համար, խուսափելով պարզեցված ընթացակարգից, ինչն էլ ի ցույց է դնում Արևմուտքի իրական նպատակադրումները։ Ստացվում է, որ Արևմուտքում բացառապես հետաքրքրված են ամեն գնով Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու և Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատացնելու հարցում, ինչն էլ իր հերթին նշանակում է Հայաստանի տնտեսության «հերն անիծել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan