Արցախի կորուստը որպես սև խարան կմնա դաջված Քպականների ճակատին. Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակխոս Լևոն Ջավախյանն Արցախի անկախության տոնի առթիվ կարճ գրառում է արել.
«Հազարամյակներ շարունակ Արցախը տեսել էր պարսիկներ, արաբներ, մոնղոլներ, թուրքեր, բայց Արցախը շարունակում էր ապրել, որովհետև արցախցին դեռ չէր տեսել Քպականներին։ ՔՊ֊ն եկավ և ջուրը մաղեց Առան աշխարհի հազարամյակների գոյությունն ու գոյապայքարը։ Ո՞վ է տեսել, ինչպես Կոլիզեում, թատրոնում նստած` անհաղորդ հայացքներով ուղեկցել իրենց հայրերի, մայրերի, քույրերի, եղբայրների և երեխաների տառապանքն ու մահը։
Կանցնեն տարիներ, միգուցե և դարեր, բայց Արցախի կորուստը անգամ ամենակարող ժամանակը չի ջնջի հայի սրտից։ Այն որպես սև խարան կմնա դաջված Քպականների ճակատին։ Անեծք նրանց սև գործին... Հայոց պատմությունը երբեք մեզ չի ների, որքան էլ օրվա իշխանությունները այն քերեն պատմության սասագրքերի երեսից»։