Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ)
9
Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ն վախենում է «Մայր Հայաստան» կուսակցությունից․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին․ Թաքեր Կարլսոնի հարցը՝ Նարեկ Կարապետյանին Ո՛չ մնալու ձև ունի, ոչ էլ գնալու տեղ․ «Կարճ ասած» Վարդան Ղուկասյանը պահվում է անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա կյանքին․ Ահազանգ Մահացել Է ԱՄՆ կառավարության հայազգի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչ Փոլ Իգնատիուսը Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան Նիկո՛լ, եկեղեցին չես կարողանա քանդել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի համար իշխանության կորուստը նշանակում է` հայտնվել բանտում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան». Զվարթնոց գյուղ․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար ՔՊ-ականները չեն շտապում առաջադրվել 600 մլն դրամ` Հանրապետութան հրապարակը զարդարելու համար ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան

Փորձ է արվում արժեզրկել հայ ժողովրդի կյանքում Ազգային Եկեղեցու բացառիկ առաքելությունը. Գարեգին Երկրորդ

2024-2025 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արարողությանը ներկա էին կրթական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈւՀ-երի ռեկտորներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:

Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ առանձնակի խորհուրդ ու նշանակություն ունի կրթության մշակների ներկայությունը հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում, որտեղից սկիզբ  է առել հայալեզու ուսուցումն ու կրթությունը։

«Գիտությունն ու մարդկային հնարավորությունները մեր օրերում արագ են զարգանում, և առավել քան երբևէ, այսօր կարևորվում են ուսումն ու կրթությունը։ Բոլոր ժամանակներում, սակայն, գլխավորը մարդկային ոգին ու նկարագիրը կրթելն է, այն ճշմարտության և բարու մեջ հաստատելը։ Արդարև, գիտելիքը արարելու ուժ ու զորություն է, բայց այն բարիք է դառնում, երբ հաստատված է հոգևոր արժեքների ու բարոյական հիմքերի վրա»,-ասել է Նորին Սրբությունը՝ կարևորելով կրթության մշակների առաքելությունը ազգի զավակներին ոչ միայն ժամանակին համահունչ գիտելիք ու փորձառություն փոխանցելու, այլև նրանց միտքը վարժեցնելու՝ խորհելու արդարն ու ճշմարիտը և գործելու բարին, սովորեցնելու ճանաչել ու սիրել Հայրենիքը, մեր Սուրբ Եկեղեցին, կրթելու գիտակից, պատասխանատու անհատներ և օրինահարգ քաղաքացիներ։

Իր խոսքում Վեհափառ Հայարապետն ընդգծել է, որ համաշխարհայնացման և արժեհամակարգի նենգափոխման մերօրյա հորձանուտում անտեսվում և հետ են մղվում իրական արժեքները՝ ազգերին ու հասարակություններին կանգնեցնելով հակասությունների և գոյաբանական խնդիրների առջև․ «Ազգային մեր կյանքում նման մարտահրավերները հաղթահարելի են մնայուն արժեքներ և ամուր ինքնություն, հայրենասիրության ու ազգանվիրումի ոգի ունեցող անհատներ կրթելու դեպքում, ովքեր ձգտում են նոր գիտելիքների և իմացության և միևնույն ժամանակ քաջատեղյակ են իրենց պատմությանն ու հայրերի ժառանգությանը»։

Անդրադառնալով մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում Հայ Եկեղեցու առաքելությանը՝ Հայոց Հայրապետը փաստել է, որ անկախ պետականության հաստատումից ի վեր Եկեղեցին աջակցել է հայրենի պետության կրթադաստիարակչական գործունեությանը և նպաստել ազգային նկարագրով, հայեցի դաստիարակությամբ և հարուստ գիտելիքներով սերնդի կրթմանը։

«Այս կարևոր նպատակին էր ուղղված նաև «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, որն այլևս չի դասավանդվելու։ Ցավ ի սիրտ ենք արձանագրում, որ այսօր ամեն ջանք գործադրվում է հայ դպրոցի հիմնադիր Հայոց Եկեղեցուն դուրս մղելու նույն դպրոցից, փորձ է արվում արժեզրկել հայ ժողովրդի  կյանքում Ազգային Եկեղեցու հոգեփրկչական, ինչպես նաև ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում իրականացրած բացառիկ  առաքելությունը՝ հանրակրթական նոր դասագրքերում այլափոխված և աղճատված ներկայացնելով նրա պատմությունը։

Պատմությունը պետք է վերանայել սխալները ճանաչելու և ուղղելու նպատակով, իսկ մեր երկրի ու հայրենի պետականության ապահով ներկան և, մանավանդ ապագան, կարող ենք կերտել առ Աստված մեր հավատին և ավանդներին ու դրանցով ներշաղախված մեր ազգային նկարագրին հարազատ ու հավատարիմ մնալով։ Սա է մեր պատմութան մատուցած գլխավոր դասը, որը երբեք չպիտի մոռանանք»,-նշել է Հայոց Հովվապետը՝ պատգամելով ուսուցիչներին սիրով, նախանձնախնդրությամբ ու հավատով նվիրվել իրականություն դարձնելու կենսունակ ու արդար հասարակություն և ինքնիշխան ու հզոր պետություն կերտելու ազգային մեր երազանքը։  

Վերջում Վեհափառ Հայրապետը, բարձր գնահատելով կրթագիտական առաքելության նվիրյալների գովարժան ծառայությունը, հայցել է Երկնավորից անսպառ եռանդ, ուժ ու կորով, օգտաշատ ծրագրեր ու համարձակ իրագործումներ՝ ի խնդիր ազգի արժանավոր սերունդների կրթության և գիտության ասպարեզում նորանոր ձեռքբերումների։

Հավարտ օրհնության կարգի ի պատիվ հրավիրյալների՝ տեղի է ունեցել ընդունելություն:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan