Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ Սա այն այգին է, որը պետք է պատրաստ լիներ մայիսին և որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար (տեսանյութ) Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում - 2. Ռուբեն Հակոբյան
9
Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Միրզոյան Նման բան համաշխարհային պատմության մեջ կա՞, եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, ես չգիտեմ. Հրայր Թովմասյան Հերքում․ Անդրանիկ Թևանյանի անունից կեղծ հարցազրույց է տարածվել «Մայր Հայաստանը»՝ «Հացօրհնեքի» փառատոնին (լուսանկար) Կայացավ «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Հացօրհնեք»- ի շքեղ համերգը՝ Հատիսի լանջին Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին պատմում են, թե ինչու էին մեկնել Իրաք Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար) Այսօր «Հացօրհնեք» համահայկական փառատոնն է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Միրզոյան Նման բան համաշխարհային պատմության մեջ կա՞, եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, ես չգիտեմ. Հրայր Թովմասյան «Պատրաստ ենք հետագայում ևս հարթակ տրամադրել ՀՀ-ին ու Ադրբեջանին». Տոկաև Ծառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա՝ վերջինիս կողմից անդամախեղման իմիտացիա ստեղծել. ՔԿ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ Սա այն այգին է, որը պետք է պատրաստ լիներ մայիսին և որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար (տեսանյութ) 150-ամյա կամուրջը ռուս զինվորականներն և գյումրեցի վարպետները կառուցել են ընդամենը 8 օրում (տեսանյութ) Մարդը չի հրաժարվում իր վկայականից, դուք եք քարտեզներից հանում․ Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ Հերթական անհեռատես որոշումը` միակողմանի փողոցը երկու կողմերից դարձնել կայանվող Հերքում․ Անդրանիկ Թևանյանի անունից կեղծ հարցազրույց է տարածվել Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք Մաhացած 25 օրական երեխային տեղափոխել են հիվանդանոց. ողբերգական դեպք՝ Երևանում ԱԺ-ում սրճարան են բացել Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում - 2. Ռուբեն Հակոբյան «Մայր Հայաստանը»՝ «Հացօրհնեքի» փառատոնին (լուսանկար) Կայացավ «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար Հայտնի է Ալեքսանդր Մասլյակովի մահվան պատճառը Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Ոսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3- ը Արցախից բռնագաղթածներ են․ Ոսկան Սարգսյան Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Հայաստան-Լատվիա 4-1 «Հացօրհնեք»- ի շքեղ համերգը՝ Հատիսի լանջին Անդրանիկ Թևանյանի ելույթը «Հացօրհնեք»-ի փառատոնին (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին պատմում են, թե ինչու էին մեկնել Իրաք Թուրքիան և Ադրբեջանն այլևս մեկ միավոր են, կա թուրքական օրակարգի ավելացում. Ռուբեն Մելքոնյան Շատ լուրջ խնդիրներ գոյություն ունեն այս իշխանության լեգիտիմության հետ կապված․ Բագրատ Սրբազան COP29-ին Հայաստանի մասնակցությունը քաղաքական մակարդակով չպետք է լինի. Ձյունիկ Աղաջանյան Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է. «Փաստ» Երևանի ժամանակավոր «իշխանության» հերթական ֆանտաստիկ ձեռքբերումը Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար)

Մանրամասներ՝ Տիգրան Համասյանի և համերգային խմբի անդամների վրա հարձակումից

«Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհուրդը հայտարարություն է տարածել համերգային խմբի վրա հարձակման մասին։

1lurer.am-ի հաղորդմամբ, դրանում ասված է․

««Հող և ջուր»-2 մշակութային միջոցառման նախաձեռնող խումբը օգոստոսի 29-ին նախատեսել էր համերգ-նկարահանում դաշտային պայմաններում՝ Արագածի լանջին: Առավոտյան տեխնիկասարքավորումներով և դաշնամուրով «Հող և ջուր»-2 միջոցառման խումբը՝ շուրջ 70 հոգի, աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի և Խազեր երգչախմբի հետ շարժվել է Արագածի հյուսիսային լանջին գտնվող Ռապի լիճ համերգային ձայնագրությունը և նկարահանումը կազմակերպելու նպատակով:

Ժամը 16-ին մոտ մեկ ավտոմեքենաներով նկարահանման տարածք են եկել միջոցառման հետ կապ չունեցող 3 հոգի, տեղավորվել են լճի հակառակ ափին և հայտնվել նկարահանման կադրում:

Կազմակերպիչները քաղաքավարությամբ խնդրել են տեղափոխվել քիչ հեռու և չխանգարել նկարահանմանը: Սակայն տեղափոխվելուց հետո ժամը 18-ին խումբը սկսել է աղմկել անմարդկային վայնասուններով: Կազմակերպչական խմբի անդամները նորից խնդրել են չաղմկել, հրավիրել են լուռ մասնակցել համերգի և նկարահանման դիտմանը: Խումբը հրաժարվել է, խոստացել է չաղմկել, սակայն ժամը 19-ից հետո նորից է սկսել աղմկել, դիտավորությամբ գոռգոռալ և սուլել՝ խանգարելով նկարահանումներին և ձայնագրությանը:

19:20-ի հատվածում համերգախմբի հետ լճի մոտ գտնվող հանդիսատեսները գնացել և այդ խմբին բացատրել են իր վարքի անընդունելի լինելը, որից հետո խումբը հեռացել է, սակայն քիչ անց վերադարձել է, դիտել է մասնակիցներին և ավտոմեքենաները, ապա նորից է լքել տարածքը: Համերգի տեսագրումն ավարտվել է 19:45-ին:

10 ավտոմեքենաներից կազմված շարասյան վերադարձի ճանապարհը Գեղաձոր գյուղի և H21 (Արթիկ-Ալագյազ) ճանապարհի խաչմերուկում 3 ավտոմեքենայով փակել է նույն խումբը, խոչընդոտելով տեղաշարժը: Խմբի անդամները հարձակվել են առաջին մի քանի ավտոմեքենաների վրա, կոտրել են մեքենաներից մեկի ապակին, որում Տիգրան Համասյանն է եղել, մյուս մեքենայի վարորդի դեմքին մի քանի հարված են հասցրել, վարորդի գլուխը խփել ղեկանվին մի քանի անգամ:

Խումբը ոստիկանություն է ահազանգել 21:20-ին: Պարեկները դեպքի վայր են հասել 21:45-ին, մեքենաների վրա հարձակվածները փախել են դեպքի վայրից: Հաղորդում է տրվել ոստիկանությանը հանցագործության մասին: Վերլուծելով տեղի ունեցածը, բավարարելով հանրության հետաքրքրությունը, և կամենալով խափանել ստահոդ տեղեկությունների տարածումը որոշ էժանագին քարոզչամիջոցներում, հայտարարում ենք որ.

Նկարահանումները խոչընդոտող և մեքենաների վրա հարձակված մեքենաներից մեկի ապակին կոտրած ավազակախմբի անդամների լուսանկարները, մեքենաների լուսանկարները և պետհամարանիշերի լուսանկարները տրամադրվել են ոստիկանությանը՝ պատճաշ քննության ակնկալիքով:

Ակնկալում ենք ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հրատապ և արդյունավետ աշխատանքը հանցագործներին բացահայտելու ուղղությամբ: Հակառակ դեպքում գործարկելու ենք արդարության սահմանման այլ մեխանիզմներ: Հայաստանը քրեական հանցագործներից հարկավոր է մաքրել: Եթե իրավապահները չկարողացան կամ չկամեցան լուծել այդ խնդիրը, դա անելու ենք մենք սեփական պատասխանատվությամբ:

Մեծ բարեբախտություն է, որ որևէ մեկը մարմնական լուրջ վնասվածք չի ստացել պատահարից:

Բացարձակ անընդունելի են վերոհիշյալ քրեական տարրերի տարածած բարքերը, որոնք խոր հակասության մեջ են Գեղաձոր գյուղի վարչական ղեկավար Էդգար Օհանյանի և մյուս գեղաձորցիների հյուրընկալ ու ընկերական ընդունելության հետ»։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan