Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել «Եթե Նիկոլ Փաշինյանին սկսի հետաքրքրել Ալեն Սիմոնյանի անձնականը, այնտեղ շատ ավելի հետաքրքիր բացահայտումներ կլինեն». Բորիս Մուրազի (տեսանյութ) Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև. Վահան Կոստանյան
9
Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. ՏԱՍՍ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութ) Ասադը լքել է Սիրիան․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Ոչ ադեկվատի վտանգավոր թեզերը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դամասկոսը գրավված է, Ասադը լքել է երկիրը. Թուրքիան զավթեց Սիրիան, հաջորդը... Փաշինյանը Փարիզում բոլ-բոլ նկարվել է. Մակրոն, Թրամփ, Մասկ... Տնետուն աշխատանք․ Նիկոլին տոտալ մերժում են Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին 13 անգամ թանկացումն ապօրինի է․ կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությանը Հայկական երկրորդ հեռուստաալիքի անդրադարձը Ռուսաստանը հուսով է, որ Արևմուտքին հղած ազդանշանը լուրջ է ընդունվել. Լավրով Պատերազմ Արցախում
Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. ՏԱՍՍ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութ) Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել Բաշար ալ-Ասադը «մեծ հավանականությամբ» զոհվել է Սա Թուրքիայի դերի, հեղինակության աճն է և դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցության թուլացումը. Ռուբեն Մելքոնյան Ասադը լքել է Սիրիան․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Գեղամ Մանուկյան Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Աբրահամյան Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ «Եթե Նիկոլ Փաշինյանին սկսի հետաքրքրել Ալեն Սիմոնյանի անձնականը, այնտեղ շատ ավելի հետաքրքիր բացահայտումներ կլինեն». Բորիս Մուրազի (տեսանյութ) Հերթական ահազանգը․ անգամ բարեկարգումը չեն կարողանում անվնաս իրականացնել (տեսանյութ) Ոչ ադեկվատի վտանգավոր թեզերը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փարիզում կայացել է Ուկրաինայի և Վրաստանի նախագահների հանդիպումը Նիկոլն էլ Ալիևի «Աղազարյանն» է. Արմեն Աշոտյան Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև. Վահան Կոստանյան Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սևակ Հակոբյան Չարենցավանում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. Փաստաբան Փաստացի էլ չկա նախկին Սիրիան. Վարուժան Գեղամյան Գաբրիել Ջեմբերջանի նկատմամբ քրեական վարույթ են հարուցել` փողերի լվացման մեղադրանքով. «Հրապարակ» Դամասկոսը գրավված է, Ասադը լքել է երկիրը. Թուրքիան զավթեց Սիրիան, հաջորդը... Փաշինյանը Փարիզում բոլ-բոլ նկարվել է. Մակրոն, Թրամփ, Մասկ... Տնետուն աշխատանք․ Նիկոլին տոտալ մերժում են Ողբի ու որբի նահատակ Հայրենիք Հենրիխ Մխիթարյանը՝ Ինտեր- Պարմա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Մենք մեկ նպատակ, թիրախ, ճանապարհ ունենք՝ վերացնել, հեռացնել չարիքի իշխանությունը․ Բագրատ Սրբազան Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՌԴ դեսպանություն Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Երկու աթոռի վրա նստելը ոչ մեկին չի օգնել. Չիժովը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին (տեսանյութ) 13 անգամ թանկացումն ապօրինի է․ կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությանը Հայկական երկրորդ հեռուստաալիքի անդրադարձը

Հորդառատ անձրևը «Պրոսպեկտի թունել»-ը վերածել էր Վենետիկի, իսկ վարորդներին օգնության էին հասել ոչ միայն փրկարարներն ու պարեկները, այլ նաև սև ու սպիտակ «Նիվա»-ներով երիտասարդները, իսկ քաղաքապետարանի համար «հեքիաթը կանչելու ժամն էր»

Երեկ՝ օգոստոսի 30-ի ուշ երեկոյան ու գիշերը Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Երևանը վերածվել էր Վենետիկի, ինչը արդարացիորեն անհանգստացնում էր թե՛ վարորդներին, թե՛ հետիոտներին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոցի պողոտայում, ժողովրդին հայտնի «Պրոսպեկտի թունել»-ում երթևեկությունը երկկողմանի կաթվածահար էր եղել։ 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ մնացել էին ջրի մեջ և չէին կարողանում տեղաշարժվել։

Օպերատիվորեն միայն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից...
Ոչ քաղաքապետարանից, ոչ թաղապետարանից ներկայացուցիչներ չկային, թե արդյոք նման դեպքերում «Վեոլիա ջուր»-ը պարտավոր էր լինել, դա չգիտենք, համենայն դեպս՝ չկային։ 

Ջրում հայտնված ավտոմեքենաները դուրս բերելու համար փրկարարները, քաղաքացիները, վարորդները միչև գոտկատեղը ջրի մեջ էին հայտնվում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին․

«1 ժամից ավելի է՝ մնացել ենք ջրի մեջ։ Ոչ քաղաքապետարանի թեժ գիծն է պատասխանում, ոչ էլ թաղապետարանի։ Մենակ մեզ եկել ու օգնում են փրկարարներն ու պարեկները։ Մեկ էլ զանգել ենք մեր տնեցիներին, իրանք են եկել, որ օգնեն ավտոները հանենք էս ջրի մեջից։ Լավ է, որ փրկարարները միչև գոտկատեղը մտնում են ջրերի մեջ ու ավտոները բրդելով հանում են, բայց լավ կլինի փրկարար ծառայությանը հատուկ տրանսպորտային միջոցներ տրամադրեն գոնե մի երկու հատ, որ նման դեպքերում այդ հատուկ տրանսպորտային միջոցներով, ինչը որ ունեն Եվրոպական շատ երկրների 9-11-ում, օգնության հասնեն քաղաքացիներին ու վարորդներին։ Հալալ էր 2 «Նիվա»-ներով ջահել տղերք էին։ Մի 15 հատ ավտո հանեցին։ Էդ ջահելներին ոնց չասես հալալ է ձեզ տղերք, մի ժամից ավելի ավտո ա, որ հանում էին, իսկ քաղաքային իշխանությունները իրենց պարգևատրելու փոխարեն թող էդ գումարների մի մասը գոնե ներդնեն էդ անտեր ջրահեռացման համակարգը ուշքի բերեն, որ հետագայում նման դեպքեր տեղի չունենան։ Էն պարեկներն էլ ոնց որ ձկնորսներ լինեին, ուղղակի ջրերից ձկան փոխարեն համարներ ա, որ հանում էին։ Մենակ մի 30 հատ համար էս անտեր տեղից հանեցին»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ժողովրդին «սևերի ու սպիտակների» էր բաժանում, նշված վայրում վարորդներին օգնության հասած երիտասարդները մեկը սպիտակ, մեկը սև «Նիվա»-ների վարորդներ էին ու նրանց համար առաջինը վարորդներին օգնելն էր, ոչ թե Հայկ Մարությանի նման «սևերի ու սպիտակների» բաժանելը։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan