Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին
24
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունն ուղերձ է ամբողջ աշխարհին․ Իշխան Սաղաթելյան Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Որպեսզի Փաշինյանը մենակ ու թիկնազորքով կարողանա գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, քաղաքացիների մուտքը փակ կլինի մինչև 10:00-ն Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս Ջահերով երթը ցույց է տալու, որ դեմ ենք թուրքական օրակարգին. Սևակ Նազարյան Նիկո՛լ Փաշինյան, սա՞ է իրականացրածդ բարեփոխումը. հերթեր, հերթեր, էլի՛ հերթեր Դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ֆրանցիսկոս Պապը, միջկրոնական համերաշխությունը Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում Ապրիլի 24-ին որ արգելոցներն ու արգելոց-թանգարաններն են աշխատելու Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է… մեր մասին մի՛ մտածեք» (ձայնագրություն) Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն ակցիա է անում կառավարական շենքերի դիմաց Ուղիղ «Ավետյաց լեռը». ֆիլմ–բողոք՝ հայոց խորհրդանիշները մոռացության մատնելու ջանքերի դեմ Կառավարությունը «Սպայկա»-ին շուրջ 10 մլն դոլարի արտոնություն տվեց «Ջահերով երթն ինչո՞ւ է այսպես թիրախավորվում»․ Քրիստինե Վարդանյան 49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս «Ջահերով երթը մեր հայ լինելու մասին է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ

Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ գործով դատավարությունը ձգձգվում է տարբեր նպատակներով, ընդհուպ վաղեմության ժամկետը լրանա. Պաշտպան

2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանին ուղեկցող շարասյան ավտոմեքենայի վարորդ՝  մայոր Արամ Նավասարդյանի կողմից հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով հերթական դատական նիստը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, կկայանա օգոստոսի 29-ին։

Panorama.am-ի հետ զրույցում Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ վաղվա նիստում հարցաքննվելու է դատատեսաձայնագրային բնագավառի փորձագետը։ Նման միջնորդությամբ հանդես էր եկել պաշտպանական կողմը։

Այն, որ այս գործով դատական նիստերը ուշ-ուշ են նշանակվում (վերջին նիստը կայացել է հունիսի 18-ին), փաստաբանն ասաց, որ արդեն 7 ամիս պաշտպանության կողմը հանդես է գալիս միջնորդություններով։

«Ինձ համար հասկանալի է պաշտպանության կողմի մոտեցումը, իրենք միջնորդություններ են ներկայացնում, դատարանները խիստ ծանրաբեռնված են, հնարավոր չէ ավելի արագ նիստեր նշանակել, ու նշանակվում են 1-2 ամիս ընդմիջումներով։

Այդ պայմաններում ձգձգվում են դատական նիստերը։ Սա հենց ի սկզբանե վարորդին ազատության մեջ թողնելու արդյունք է, այդ ակնկալիքով է ազատության մեջ թողնվել։

Բոլորը լավ հասկանում են, որ կալանավորված անձի գործով նիստերն այլ արագությամբ են գնում, ազատության մեջ գտնվող  անձի գործով նիստերը՝ բոլորովին այլ»,- ասաց պաշտպանը։ 

Մեր ճշտող հարցին, այսինքն  նիստերը ձգձգվում են, որ վարորդը հնարավորինս երկա՞ր մնա ազատության մեջ այն դեպքում, եթե մեղավոր ճանաչվի, Րաֆֆի Ասլանյանն ասաց. «Տարբեր դատավարական նպատակներ կարող են լինել, ես չեմ կարող ասել։ Շատ նպատակներ կան, ընդհուպ  վաղեմության ժամկետ և այլն»։

Այս գործով վաղեմության ժամկետը լրանում է դեպքից 5 տարի հետո, քանի որ դեպքը տեղի է ունեցել  նախկին Քրեական օրենսգրքի գործողության ժամանակահատվածում։ Ողբերգական դեպքից արդեն անցել է մոտ 2,5 տարի։

«Դատաքննությունը ձգձգվում է, պաշտպանության կողմն իր բոլոր իրավական ու դատավարական լծակներն օգտագործում է, դատարանի կանխակալության մասին այս պահին որևէ հիմնավորում չունենք, ինչը տեսանելի կլինի առանձին սենյակում՝ համապատասխան վճիռ կայացնելիս»,- դատավարության ընդհանուր ընթացքի մասին նման գնահատական հնչեցրեց Րաֆիի Ասլանյանը։

Դատկան տեղեկատավական համակարգում ներկայացված մեղադրական եզրակացության համաձայն. «Արամ Միխայիլի Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար և, գտնվելով ծառայության մեջ իրեն ամրակցված «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:19-ին, իրականացրել է հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից, ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Պարոնյան փողոցով՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցի կողմից Պռոշյան փողոցի ուղղությամբ՝ նվազագույնը շուրջ 108,7 կմ/ժ արագությամբ, իր ուղեմասով՝ երկրորդ և երրորդ ուղեգոտիները միմյանցից բաժանող գծանշաումների վրայով, լուսային և ձայնային ազդանշանները միացված վիճակում ու հասնելով Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկին, թույլ է տվել ՀՀ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, այն է՝ ավտոմեքենան վարել է սահմանված 100 կմ/ժ արագությունը գերազանցող՝ նվազագույնը շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ, երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, որը նա ի վիճակի է եղել հայտնաբերել, միջոցներ չի ձեռնարկել արագությունը իջեցնելու՝ ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը, ժամանակին չդիմելով արգելակման ստեղծել է վթարային իրադրություն և ավտոմեքենային առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ՝ ձախից դեպի աջ հանգիստ քայլերով հետիոտնային նշագծումների վրայով Պարոնյան փողոցը հատող 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականի Մնացականյանին, որի արդյունքում վերջինիս անզգուշությամբ պատճառել է մահ, դրանով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը՝ ինքն իրեն զրկելուվ այն կանխելու տեխնիկական հնարավորությունից»:

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan