Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա
14
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Պատերազմ Արցախում
Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Տիգրան Ավինյանի հոր դեմ հերթական դատական նիստը ավարտվեց (տեսանյութ) Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած» Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որ Նեռը շուտ պարտվի սատանայական գործում. Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Կարճ այն մասին, թե ո՞ւր են գնում կոյուղատար համակարգի պահպանման նպատակով ծախսված գումարները (տեսանյութ) «Երբ սրանք ասում են՝ պատերազմը Հայաստան «չի գալու», նշանակում է՝ գալիս է»․ Բորիս Մուրազի ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում (տեսանյութ) Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ

Ինչու պիտի մեր քաղաքացիները ձեռնպահ մնան Բուլղարիա, Ռումինիա և Մոլդովա այցելություններից

Վերջերս «Հետք»-ը ներկայացրել էր մի պատմություն, որտեղ քաղաքացիներն ահազանգում էին, որ Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք են ունեցել  Երևանից ժամանող հայերի նկատմամբ։

Սահմանապահները հայ զբոսաշրջիկներին   ստիպում էին ժամերով սպասել օդանավակայանում, կոպիտ էին վերաբերվում, ծաղրում էին նրանց, որոշներին ընդհանրապես արգելում էին մուտք գործել երկիր։

Այդ զբոսաշրջիկներից մեկը՝ Արամ Մնացականյանը մանրամասներ է պատմել, թե ինչպես են իր հետ վարվել, նույնիսկ այն դեպքում, երբ նա ունեցել է «շենգենյան վիզա», որը ստացել է Երևանում Բուլղարիայի դեսպանատնից: Ավելին, ըստ քաղաքացու, նա վիզայից բացի ունեցել է  Բուլղարիայում և՛ վճարված հյուրանոցի, և՛ վարձով տան ամրագրումները, բժշկական ապահովագրությունը, վերադարձի տոմսը։

Արամի խոսքերով՝ նույնիսկ փաստաթղթերի նման փաթեթի պարագայում, նրան և իր ընկերոջը, ով ունեցել է նույն փաստաթղթերը, ոչ միայն թույլ չեն տվել  մուտք գործել երկիր, այլև անտանելի պայմաններում չորս օր պահելուց հետո, հետ են ուղարկել Երևան:

Պետք է նշել, որ Արամը միակ քաղաքացին չէ, ում հետ նման ձևով են վարվել Բուլղարիայի սահմանապահները:

Ցավոք, այդպիսի վիճակ է նաև Ռումինիայում և Մոլդովայում: Ընդ որում  այդպիսի վերաբերմունք է հաստատված  ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր հետխորհրդային երկրների քաղաքացիների հանդեպ:

Իհարկե այդ երկրները կուզեին, որ իրենց երկիր  շատ զբոսաշրջիկներ գան, քանի որ դրանից այդ երկրները միմիայն շահում են:

Սակայն այստեղ կան մի շարք խնդիրներ, որոնք ավելի կարևոր են դարձնում այդ երկրների համար նման ձևով վերաբերվելը օտար քաղաքացիների նկատմամբ, որից իրենց տնտեսությունն է տուժում:

Բանն  այն է, որ այս երեք երկրները դժբախտություն են ունեցել հարևան լինել Ուկրաինային: Այն Ուկրաինային, որը հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ, և որին ամեն կերպ աջակցում են արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:

Իսկ որպես Ուկրաինայի հարևան, այդ երկրները ընկալվում են ԱՄՆ-ի կողմից որպես «գաղտնի օգնությունների մատակարարման  տարանցիկ երկրներ»:

Իհարկե, Ուկրաինային աջակցությունը գաղտնի բնույթ չունի: Ավելին, պաշտոնապես Ուկրաինան հիմնականում այդ օգնությունը ստանում է Լեհաստանի միջոցով:

Սակայն որպեսզի օգնությունների ողջ ծավալը գաղտնի մնա, ԱՄՆ-ն, բացի պաշտնական օգնության խողովակներից, ձևավորել է նաև «գաղտնի և ոչ պաշտոնական» խողովակներ, որոնք էլ անցնում են հենց վերը նշված այդ երկրների միջոցով:

Այդ երկրների հանրությունները կարող են և չիմանալ դրա մասին, դա կարևոր էլ չէ,  և որպեսզի այդ գաղտնի խողովակները առավել անվտանգ լինեն, այդ երկրների պատկան մարմիններին շրջաբերական է իջեցված, հնարավորինս զերծ պահել իրենց երկրների սայմանները օտար քաղաքացիներից, որոնք պոտենցիալ ձևով կարող են գաղտնի ծառայել Մոսկվային:

Եվ այդ շարքում հայտնվել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիները: Բոլոր նրանք, ովքեր, ըստ ամերիկացիների, կարող են պոտենցիալ «ավելորդ տեղեկատվություն» ստանալ  տվյալ երկրից:

Իհարկե, այդ երկրների տնտեսության համար, նման մոտեցումը մահացու է, քանզի այդ երկրները չեն կարողանա զբոսաշրջիկներից գումար աշխատել:

Սակայն ԱՄՆ-ի պատկան մարմինների համար, դա «մանրուք է», քանզի այդ երկրները չպիտի ունենան սեփական ազգային շահեր և հայեցակարգեր: Այդ երկրները պիտի ունենան մեկ տեր և դա պիտի լինի ԱՄՆ-ն:

Այդ իսկ պատճառով, այդ երկրների տնտեսությունները կզրկվեն հավելյալ շահույթից, որոնք կարող էին աշխատել՝ զբոսաշրջիկներ ընդունելով:

Այդպես է լինում, երբ երկիրն իր սուվերենությունը հանձնում է մեկ այլ երկրի:

Ինչ  վերաբերվում է մեր քաղաքացիներին, ապա խոհրուրդ կտանք իրենց  հանգիստն անցկացնել  Ուկրաինայից հեռու երկրներում, որպեսզի այս ոչ այնքան բարդ քաղաքական որոշումների զոհը չդառնան:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan