««Վրացական երազանքը» մտադիր է ուղղափառությունը պետական կրոն հռչակել». վրացական հեռուստաալիք

Դիտել նաև
Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. Վրաստանի ԱԳ նախարար
Տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ. ԱԳ նախարար
Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից
Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու
Վրացական ընդդիմադիր Formula TV հեռուստաալիքը հայտնում է, որ իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ծրագրում է ուղղափառությունը պետական կրոն հռչակել։
Հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ գաղափարին դեմ է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը՝ պատճառաբանելով, որ դրա անհրաժեշտությունը չկա, և նման քայլի պատմական պահը դեռ չի եկել։
Իշխանությունը պաշտոնական հայտարարություն չի արել, սակայն «Վրացական երազանքում» բացահայտ խոսում են, որ նպատակ ունեն «պաշտպանելու Վրաստանի ինքնությունն ու ազգային արժեքները», իսկ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ մոտ ապագայում հասարակությունը կտեղեկացվի «Վրաստանի և քրիստոնեական հավատքի համար էքզիստենցիալ կարևորության շատ կարևոր հարցի մասին», նշում է հեռուստաալիքը։