Վաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի շարժման համակիրների հետ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում
14
Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալիք, թե՞ հնարավորություն․ միջազգային խորհրդաժողով Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» Շիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվի ՔՊ-ում ահուսարսափի մեջ են «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Պատերազմ Արցախում
Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալիք, թե՞ հնարավորություն․ միջազգային խորհրդաժողով Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած Ադրբեջանի ռազմավարական նպատակը Հայաստանի զավթումն է. Արցախը նախերգանքն էր. Մետաքսե Հակոբյան Վրաստանի վարչապետը հայտնել է, որ Զուրաբիշվիլին կանցնի թոշակի Վաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի շարժման համակիրների հետ ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ» Շիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվի Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ» «16-րդ թաղամաս․ Նիկոլա-Ավիրյանական կանգառ»․ Վահե Սարգսյան Առաջարկել են Աղազարյանին, որ «քցվեն» փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի Հաջորդը Գագիկ Մելքոնյանն է Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում ՔՊ-ում ահուսարսափի մեջ են Հովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին «Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է

Տնտեսական աճի փուչիկը պայթեց. 168.am

168.am-ի տնտեսական մեկնաբանը նշում է. «Հայաստանի տնտեսության համաշխարհային մակարդակի աճերի վերաբերյալ իշխանությունների փչած փուչիկը պայթեց։ Պաշտոնական վիճակագրությունը խոստովանել է, որ խեղաթյուրված է տնտեսական աճի պատկերը։

Իրականում տնտեսական աճը Հայաստանում շատ ավելի ցածր է եղել, քան ներկայացվել է։

Վերանայվել են՝ ինչպես այս տարվա առաջին եռամսյակի, այնպես էլ՝ նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշները։

Վերանայվել են ու նվազեցվել։

«Վերանայման արդյունքում 2023թ․-ի ՀՆԱ-ի արժեքը նվազել է 52 046.6 մլն դրամով և կազմել 9 453 175.0 մլն դրամ, իսկ ծավալի ինդեքսը նվազել է 0․4 տոկոսային կետով և կազմել 108․3 տոկոս։

Իր հերթին, 2024թ․-ի I եռամսյակի ՀՆԱ-ի արժեքը նվազել է 48 290.8 մլն դրամով և կազմել 1 922 939.6 մլն դրամ, իսկ ծավալի ինդեքսը նվազել է 2.6 տոկոսային կետով և կազմել 106.6 տոկոս»,- արձանագրել է Վիճակագրական կոմիտեն։

Պարզ ասած՝ անցած տարվա հայտարարված 8,7 տոկոս տնտեսական աճը դարձել է 8,3 տոկոս՝ նվազեցվել է 0,4 տոկոսային կետով։

Նվազեցումը կապված է անցած տարվա վերջին եռամսյակի տնտեսական ցուցանիշների հետ։

Խոսքը ոսկու վերաարտահանումների միջոցով ստացված բարձր տնտեսական աճերի մասին է։

Դրա արդյունքում էր, որ անցած տարվա հոկտեմբերից արդյունաբերությունը դուրս եկավ անկումից, իսկ ոսկեգործությունն անգամներով աճ արձանագրեց։ Այն ժամանակ էլ հայտնի էր, որ դա պայմանավորված է ոչ թե տնտեսական զարգացումներով կամ արտադրության ծավալների ավելացմամբ, այլ ռուսական ոսկու վերաարտահանումներով։ Բայց պաշտոնական վիճակագրությունը դա ներառեց ոսկու արտադրության մեջ ու ոսկեգործության ոլորտում անգամներով աճեր նկարեց։ Այդ աճերն ազդեցին՝ ինչպես արդյունաբերության ու արտաքին առևտրի, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսական աճի ցուցանիշի վրա։

Ամիսներ հետո պաշտոնական վիճակագրությունը որոշել է ուղղել «սխալը». նվազեցրել է՝ ինչպես նախորդ տարվա վերջին եռամսյակի, այնպես էլ՝ տարեկան տնտեսական աճի ցուցանիշը։

Վերանայվել է նաև այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշը։

Վերանայվել է ու կտրուկ նվազեցվել։

Հիշեցնենք, որ ի սկզբանե պաշտոնական վիճակագրությունը հայտարարել էր, որ առաջին եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում կազմել է 9,2 տոկոս։

Վերանայումից հետո այն դարձել է 6,6 տոկոս՝ 2,6 տոկոսային կետով նվազեցվել է։

Ու կրկին նույն գործոնով պայմանավորված, ինչով նվազեցվել է նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը։

Այդպիսով, հայտարարված 9,2 տոկոսի փոխարեն՝ իրականում առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը եղել է 6,6 տոկոս։

Սա առնվազն կրկնակի ցածր է առաջին եռամսյակում արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշից։ Առաջին եռամսյակում պաշտոնական վիճակագրությունը տնտեսական ակտիվության աճը գնահատել էր 14,3 տոկոս։

Եվ ահա այդպիսի բարձր, չափազանց բարձր ակտիվության պայմաններում՝ տնտեսական աճը, վերանայված տվյալներով, կազմել է ընդամենը 6,6 տոկոս։

Առաջացած մեծ շեղումը հենց տնտեսական ցուցանիշների խեղաթյուրումների հետևանք է։

Երկրորդ եռամսյակում ևս նախորդ շրջանի տնտեսական բարձր աճերից քիչ բան է մնացել։ Տնտեսական աճի տեմպն առաջինի համեմատ նույնիսկ նվազել է։

Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներով, այն կազմել է շուրջ 6,4 տոկոս՝ 0,2 տոկոսային կետով ավելի ցածր, քան առաջինում։

Վերանայումներից ու վերագնահատումներից հետո, առաջին կիսամյակի Հայաստանի տնտեսական աճը եղել է 6,5 տոկոսի սահմաններում։

Այն ավելի ցածր է, քան կառավարությունը դրել է պետական բյուջեի հիմքում։

Ակնհայտ է, որ այլևս չկան հայտնի գործոններով պայմանավորված բարձր աճերը։

Աշխարհի ամենաարագ աճող տնտեսության միֆը պայթեց։ Աճի տեմպերով Վրաստանն անհամեմատ առաջ է. այս տարվա առաջին կեսին Վրաստանում տնտեսական աճը կազմել է 9 տոկոս, Հայաստանում՝ 6,5 տոկոս։

Շատ ավելի անհանգստացնող է տնտեսական աճի կառուցվածքը։ Այն ժամանակ, երբ կեղծ աճերով ու ոսկու վերաարտահանումներով արդյունաբերությունը հայտնվեց կտրուկ աճերի մեջ, տպավորություն էր, թե այդ ոլորտի դերը տնտեսական աճի կառուցվածքում մեծացել է։ Սակայն ցուցանիշների վերանայումից հետո, կրկին նույն խայտառակ պատկերն է։

Տնտեսական աճի գերակշիռ մասն ապահովվել է առևտրի ու ծառայությունների հաշվին։

Առաջին եռամսյակում առևտուրն ու ծառայություններն արձանագրված 6,62 տոկոս տնտեսական աճին նպաստել են՝ 5,24, իսկ երկրորդում՝ 6,36 տոկոս տնտեսական աճին, 5,58 տոկոսային կետով։ Տնտեսական աճի գործում առևտրի ու ծառայությունների բաժինը երկրորդ եռամսյակում նույնիսկ ավելի է մեծացել։

Փոխարենը՝ նվազել է արդյունաբերության դերը։ Առաջին եռամսյակում արդյունաբերությունը տնտեսական աճին նպաստել է 1,49 տոկոսային կետով։ Երկրորդում  նպաստումը դարձել է ընդամենը 0,76 տոկոսային կետ։

Շինարարության ու գյուղատնտեսության պարագայում երկրորդ եռամսյակում որոշ բարելավում եղել է, բայց դրանց ազդեցությունը տնտեսական աճի գործում շարունակում է մնալ փոքր։ Գյուղատնտեսության պարագայում այն նույնիսկ կես տոկոսային կետի չի հասնում. առաջին եռամսյակում կազմել է 0,19, իսկ երկրորդում՝ 0,38 տոկոսային կետ։

Այսպիսի դրսևորումներից հետո զարմանալի չէ, որ այսքան խոցելի է Հայաստանի տնտեսության կառուցվածքը։

Առևտուրը դարձել է ՀՆԱ ամենամեծ բաժինը՝ անցնում է 14 տոկոսից։ Մինչդեռ  գյուղատնտեսությունը եղել է՝ 7,2, իսկ մշակող արդյունաբերությունը՝ 9,6 տոկոսը։ Անցած տարի առևտրի բաժինը 12,7 տոկոս էր, գյուղատնտեսությանը՝ 8,4, իսկ մշակող արդյունաբերությանը՝ 11,1 տոկոս։

Այսպես են բարելավում տնտեսության կառուցվածքը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan