Արզումանյան 4 հասցեի բնակիչներն ահազանգում են (լուսանկար)
Արզումանյան 4 հասցեի բնակիչները ահազանգում են, որ իրենց կամքին հակառակ՝ քաղաքային իշխանությունը, մասնավորապես՝ հարակից տարածքում բասկետբոլի մարզադաշտի կառուցապատողն ուզում է բարեկարգում իրականացնել այդ բակում` կտրելով բակի պտղատու ծառերը, որոնք բակի հարևաններով տնկել և խնամում են, իսկ տեղում կառուցել ավտոկայանատեղի։
Այս բակը երևանյան եզակի կոլորիտային բակերից է, որտեղ շենքի բնակիչները մի ընտանիքի պես անց են կացնում իրենց ժամանցը և չեն ցանկանում, որ իրենց բակում որևէ «բարեկարգում» տեղի ունենա։
Հ․Գ։ Համաձայն Տիգրան Ավինյանի հայտարարության՝ այն տարածքներին, որոնց բնակիչները դեմ կլինեն իրենց բակի բարեկարգմանը, ձեռք չեն տա։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից