Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած
7
ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով

Նոր ատոմակայանի կառուցման դիլեման

«Փաստ» թերթը գրում է. «Անցյալ տարի կառավարությունը որոշում կայացրեց վերազինել Ատոմակայանը, որպեսզի շահագործման ժամկետը կրկին երկարացվի մինչև 2036 թվականը: Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ անհնար է անվերջ երակարացնել ատոմակայանի կյանքը, ուստի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է նոր ատոմակայան ունենալ։ Դրա համար էլ քննարկվում է նոր կայանի կառուցման հարցը։

Դեռևս 2022 թվականի հունվարի 20-ին Դուբայում «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրեցին Հայաստանի տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցով հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր։ Այսինքն, սկզբից դիտարկվում էր, որ նոր ատոմակայանը պետք է ռուսական կողմը կառուցի, բայց անցած տարի պարզ դարձավ, որ ԱՄՆ մասնագետների հետ քննարկումներ են ընթանում Հայաստանում մոդուլային ռեակտորների կառուցման շուրջ։ Եվ հիմա արդեն ԱՄՆ քաղաքացիական միջուկային էներգիայի համաձայնագրին միանալու Երևանի դիմումը դրական արձագանք է ստանում։ Ըստ ամերիկյան կողմի, մոդուլային միջուկային ռեակտորների կառուցումը Հայաստանի համար կարող է հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության, բայց, ինչպես նկատում են փորձագետները, ԱՄՆ-ն նման ռեակտորների շահագործման փորձ չունի։

Եվ այս պահին աշխարհում շահագործվում է միայն 2 փոքր ռեակտոր՝ Չինաստանում ու Ռուսաստանում։ Էներգետիկայի ոլորտի մասնագետների դիտարկմամբ, որևէ մեկը չի կարող հիմնավոր կերպով ապացուցել, որ ամերիկյան կողմի կառուցած մոդուլային ատոմակայանը կարող է բարձր արդյունավետություն ունենալ, քանի որ դրանք դեռ գործնակում չեն շահագործվել։ Ժամանակի ընթացքում միայն արդյունքները կերևան, իսկ Հայաստանը շատ ժամանակ չունի՝ հաշվի առնելով, որ նոր ատոմակայանի կառուցումից առաջ պետք է իրականացնել նաև նախագծային աշխատանքներ։ Ուստի. կառավարությունը պետք է արագ կողմնորոշվի և որոշում կայացնի։ Մասնագետների համոզմամբ, արդյունավետության ու «Ռոսատոմի» հետ համագործակցության փորձի առկայության մասով ռուսական տարբերակն զգալի առավելություններ ունի, ուստի այդ առաջարկից հրաժարվելը Հայաստանի էներգետիկ ոլորտի համար կարող է խնդրահարույց լինել։

Այլ հարց է, որ Հայաստանը, այս առաջարկից չհրաժարվելով հանդերձ, կարողանա միաժամանակ նաև ԱՄՆ-ի հետ համագործակցել միջուկային ոլորտում՝ հատկապես եթե ներդրումներն իրականացվեն այդ երկրի կողմից։ Այդ դեպքում Հայաստանը ոչ միայն նոր միջուկային տեխնոլոգիաների կարող է տիրապետել, այլև կարող է ապահովել ամերիկյան մոդուլային կայանների շահագործման նախադեպ։ Մյուս կողմից էլ՝ մեր երկիրը չպետք է սահմանափակվի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համագործակցությամբ, միջուկային էներգետիկայի ոլորտում կարող է օգտակար լինել նաև Հարավային Կորեայի, Չինաստանի ու Ֆրանսիայի փորձը, որի արդյունքում ավելի մեծ էներգետիկ անկախություն կարելի է ձեռք բերել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>