Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars
14
«Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Երևանում 1 նապաստակ գողացած տղամարդը նույն օրը ձերբակալվել է Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում «Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Իրանի Շահիդ Չամրան քաղաքում իսրայելական հարվածից շենք է փլուզվել. զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars Իրանի դեմ Իսրայելի գործողությունները հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը․ ՀՅԴ Բյուրո Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ կրկին չեղարկվել են Իրանը մոտ 150 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ) Իրանը հրապարակել է Իսրայելի հարվածների հետևանքով սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՀՀ-ի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել Իրանը հայտարարել է, որ կշարունակի հարվածել Իսրայելին Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Թել Ավիվը՝ կրակների մեջ (տեսանյութ) ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» Բաքվի ժամացույցը բերեց, հերթը հոգևոր հաղորդումները եթերից հանելունն է Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել է» Կարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է․ Վարուժան Գեղամյան Ոչ մի աղոթք՝ բանակում Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին ՔՊ-ականներն իրար են ուտում Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում

Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար Բաքուն կարող է դիմել ուժային միջոցների. Անդրեյ Արեշև (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, ինչպես նաև Բաքվի կողմից նոր էսկալացիայի հնարավորությանը և ամերիկացիների ակտիվությանը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

«Ակնհայտ է, որ այցը բավականին մանրակրկիտ նախապատրաստվել է, որի արդյունքում ստորագրվել են պայմանագրեր տարբեր ոլորտներում, սակայն այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ամենակարևոր կետը էներգետիկ օրակարգն է։

Մենք շատ լավ հասկանում ենք ներկայիս, մեղմ ասած, ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական համատեքստը և այն, որ եվրոպացի գործընկերները հրաժարվում են ռուսական կապույտ վառելիք վերցնել, բայց միևնույն ժամանակ, նման բանակցություններ են ընթանում համաշխարհային էներգետիկ շուկաներ ռուսական կապույտ վառելիք մատակարարելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա ռուս-ադրբեջանական բանակցությունների և ընդհանրապես երկխոսության ժամանակակից օրակարգի կարևոր մասն է։ Ինձ թվում է, որ այդ բանակցությունները զգալի չափով ստվերում են նաև Մոսկվայի միջնորդական դերը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կամ այլ համաձայնագրի նախապատրաստման և հիպոթետիկ ստորագրման գործընթացում։ Կարծում եմ՝ կողմերը (Ռուսաստանն ու Ադրբեջանը) կենտրոնանում են նախ և առաջ երկկողմ տնտեսական համագործակցության տարբեր ասպեկտների, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի առաջխաղացման անհրաժեշտության վրա, որը նույնպես բավական մեծ կարևորություն ունի ռուսական կողմի համար»,-ասել է Արեշևը։

Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական դերի մասին՝ փորձագետը նշել է, որ ռուսական կողմը միշտ առաջարկում է իր ծառայությունները:

«Մենք գիտենք, որ 2020 և 2021 թվականներին ստեղծվել է նույնիսկ եռակողմ հանձնաժողով, որը մի քանի անգամ հավաքվել է, և ռուսական կողմն առաջարկել է կենտրոնանալ այն հարցերի վրա, որտեղ երկրներն ավելի քիչ հակասություններ ունեն։ Սակայն, ինչպես հասկանում ենք, իններորդ կետի իրագործումը բախվել է ամենատարբեր խնդիրների ու հակասությունների համալիրի»,-ընդգծել է Արեշևը։

Ինչ վերաբերում է Բաքվի կողմից հակամարտության նոր էսկալացիայի հավանականությանը, ապա փորձագետը հայտարարել է. «Ինձ թվում է, որ Բաքուն, անշուշտ, ճնշում է հայկական կողմին և դիմում տեղեկատվական-հոգեբանական ճնշման տարբեր ձևերի, իսկ որոշ տեղերում նույնիսկ ռազմական։ Դա միշտ էլ եղել է: Հայաստանում, կարծում եմ, դժվար թե պատճառ լինի ինչ-որ կերպ թեժացնել սահմանային լարվածությունն այն պայմաններում, որում այժմ գտնվում են Հայաստանի գործող իշխանությունները։ Մյուս կողմից, այստեղ չի կարելի բացառել որոշակի համաձայնեցված խաղեր, որոնք ուղղված են այս կամ այն մարտավարական հարցերի լուծմանը։

Ինչ վերաբերում է հնարավոր էսկալացիային և, այսպես ասած, լարվածության հետագա սրմանը, ապա ամեն ինչ, իհարկե, կարող է տեղի ունենալ։ Ինձ թվում է, որ Ադրբեջանում կարող են ճնշման ինչ-որ ուժային միջոցների դիմել, եթե մտածեն, որ հայկական ղեկավարությունը բավականաչափ ընկալունակ չէ իր պահանջների նկատմամբ»։

Խոսելով Հարավային Կովկասի տարածաշրջանում Արևմուտքի ակտիվության մասին՝ փորձագետը նշել է, որ ԱՄՆ-ը բավականին հետևողական է Ռուսաստանի ազդեցության ոլորտից Հայաստանի և Ադրբեջանի դուրս գալը խթանելու իր քաղաքականության մեջ:

«Ինձ թվում է, որ արևմտյան գործընկերները կաջակցեն Հայաստանի այն ուժերին, որոնք իրենց ձեռնտու են, կնպաստեն գործող կառավարության իշխանության պահպանմանը կամ, ասենք, երկարացմանը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Միացյալ Նահանգների դեսպանը բավականին ակտիվ փորձում ազդել Հայաստանի Հանրապետության որոշ ներքաղաքական գործընթացների վրա: Հնարավոր է, որ նրան սպասեին որոշ մարդիկ, որոնք գաղափարապես, այսպես ասած, «Սուրբ Արևմուտքի» հանդեպ հավատքի աղանդի և նրա բարի մտադրությունների վկաներն են։ Բայց մենք հասկանում ենք, որ իրականությունը փոքր-ինչ հեռու է այդ բարեսիրտ սպասումներից։ Ես կարծում եմ, որ ամերիկացի գործընկերները բավականին հետևողական են Ռուսաստանի ազդեցության ոլորտից և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դուրս գալը խթանելու իրենց ուղեգծում։

Նախկին Խորհրդային հանրապետություններում ամերիկացիների նման ակտիվությունն այժմ կապված է նույնիսկ ոչ այնքան Ռուսաստանի, որքան Չինաստանի հետ, տարածաշրջանում խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու նրա հնարավոր մտադրության հետ։ Դա շատ լավ երևում Է Վրաստանի օրինակով»,-եզրափակել է Արեշևը։ Հարցազրույցի ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ-ում և Վրաստանում կայանալիք ընտրությունները և թե ինչպես դրանց արդյունքները կանդրադառնան Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan