Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
9
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Տեսնելով, որ փաստարկը ուժեղ է, այլ բան չեն կարող անել 327 միլիոնը մսխել են, բայց Րաֆֆու փողոցի բնակիչների խնդիրը չի լուծվել (տեսանյութ)

Պուտինի այցը Բաքու․ Փաշինյանի հակառուսականության գինը Արցախն ու Հայաստանն են (մենք նոր պատերազմի նախաշեմին ենք)

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի զարգացնի հարաբերությունները Մոսկվայի հետ։ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցն Ադրբեջան դրա վառ ապացույցներից է։
Այս ամենի ֆոնին Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի փչացնի Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները։ Նա հսկայական արդյունքներ է գրանցել այդ գործում։
Պուտինն ու Ալիևը համաձայնագրեր են կնքում, իսկ Փաշինյանը «դուխով» լեզվակռվի մեջ է մտնում Ռուսաստանի հետ
։
Բանականություն ունեցող որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ի՞նչ է շահում Հայաստանը Արևմուտքի թելադրմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունների թշնամացումից։
2018–ից սկսած Փաշինյանը որդեգրել է հակառուսական գիծը։ Սկսեց ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովին ձերբակալելով, վերջացրեց Ռուսաստանի հետ դիվանագիտական պատերազմով։ Մենք այս ընթացքում միայն կորուստներ ենք ունեցել և սրան վերջ չի լինելու, քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռին Փաշինյանն է նստած։ Իսկ «հպարտները» ծափ են տալիս, թե բա՝ տեսե՛ք, թե ինչ «դուխով» վարչապետ ունենք, Պուտինի հետ թարսվում է։ Ու այդպես «դուխով» Նիկոլը հազարավորներին հանձնեց հողին, Արցախի հողը հանձնեց թշնամուն, հիմա էլ անցել է Հայաստանի հողերին։
Ադրբեջանը նախորդ դարի 90–ականներին, Վրաստանը և Ուկրաինան համապատասխանաբար 2008–ին ու 2014–ից սկսած կրկին կորուստներ են ունեցել Ռուսաստանի հետ թշնամանալուց հետո։ Ադրբեջանն ու Վրաստանը դասեր են քաղել ու շահում են, իսկ Ուկրաինան թնդանոթի մսի դեր է կատարում Արևմուտքի ձեռքում և արնաքամ է լինում։
Հայաստանի իշխանությունը, ի տարբերություն Էլչիբեյի, 90–ականներին Ռուսաստանի հետ հարաբերությունները ճիշտ կառուցեց և շահեց։
Հիմա երբ Փաշինյանը «հերոսաբար» մեզ թշնամացնում է Ռուսաստանի հետ, դա ներկայացնելով որպես ինքնիշխանության մակարդակի բարձրացում, դժվա՞ր է կռահել, թե ինչ ենք ստանալու։
Փաշինյանն իր դրսի տերերի թելադրանքով ու սեփական շահերից ելնելով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս ու հիմա բողոքում է, որ 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կետերից շատերը չեն գործում։ Իրականությունն այն է, որ նոյեմբերի 9–ի հայտարարությունը Փաշինյա՛նն է պատռել 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում՝ Արցախը դավաճանաբար հանձնելով Ադրբեջանին։
Հանուն ռուսական խաղաղապահներին Արցախից հեռացնելու գաղափարի կյանքի կոչման՝ Արևմուտքը Նիկոլի ձեռքերով զոհաբերեց Արցախն ու Ադրբեջանին հնարավորություն տվեց հայերի էթնիկ զտում իրականացնել։
Հիմա Ալիևը նույն բանն է անում, ինչ 44–օրյա պատերազմից առաջ։ Նիկոլն էլ։ Երկուսի գործողություններն էլ ուղղված են առաջիկա հակահայկական ագրեսիայի համար պարարտ հող ու լեգիտիմություն ապահովելուն։ Այս անգամ թիրախում «Զանգեզուրի միջանցքն» է, որը Նիկոլը կռվախնձոր է դարձրել՝ այն համաձայնելով հանձնել Արևմուտքին։
Բաքուն երկու լարի վրա է խաղում՝ հակառուսական որևէ քայլերի չգնալով։ Հակառուսականությունը թողնվել է Նիկոլի վրա։ Արդյունքում՝ Բաքվին աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները աջակցում են, Հայաստանին՝ ոչ։ Նիկոլին մնացել է հանրային զգոնությունն այս պայմաններում բթացնելը, հանրության թերուս հատվածին «խաղաղության խաչմերուկով» մոլորեցնելը՝ հեծանիվ քշելու և լոբի մաքրելու օգնությամբ։
Գալիք աղետը կանխելու միակ տարբերակն ամբողջական իշխանափոխությունն է։
Մինչև այդ բոլոր այն ուժերը, որոնք ներկայանում են որպես ընդդիմություն պետք է հստակ տեսակետ արտահայտեն հայ–ռուսական և հայ–իրանական հարաբերությունների, հայ–ադրբեջանական հարաբերություններում ռուսական դերակատարման մասերով։ Այն լղոզվածությունը, որը նկատվում է ընդդիմադիր դաշտի մի մեծ հատվածում, նիկոլությունից գրեթե չի տարբերվում։

«Մայր Հայաստանը» արմատական ընդդիմություն է Փաշինյանին և չի ընդունում ընդդիմադիր դաշտում գործող լղոզված միավորներին։ Մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, «նեյնիմների» և խաղիկների ժամանակ չկա»։
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>