Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին Իրավական տեռոր է իրականացվում Երևանում․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Հատուկ դպրոցի երեխաների ծնողները դժգոհում են տրանսպորտի բացակայությունից․ «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները ծանոթացել են խնդրին (տեսանյութ)
21
Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ Լավ կլիներ՝ USAID-ի միջոցներն ավելի լավ նպատակների ծառայեին․ Զախարովա Աննա Հակոբյանը կրիմինալի հետ տալ առնել ունի․ կարող է մի օր էլ մարդկանց ծեծելու կոչ անել (տեսանյութ) Նոր Նորքի թաղապետի հրաժարականը գրոշի արժեք չունի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ու Գևորգ Ստեփանյանի մեքենաների հրկիզման տարբերությունը (տեսանյութ) Այդ ճղճիմ քայլը քաղաքական հայացքների դեմ ոտնձգություն է․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Եվրոպացիներն ու Զելենսկին շոկի մեջ են Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի արդյունքներից Երևանի ավագանու նիստը (ուղիղ) Նիկո՛լ, 6 միլիարդ 700 միլիոն դոլարն ո՞ւր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Աննայի ու Նիկոլի «լաբառոշությունները» պատահական չեն. Ռուբեն Մխիթարյան Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում և անշարժ գույք ձեռք բերել. Hetq.am Կա՛մ իշխանությունն է փչացրել, կա՛մ փչացած եկել են իշխանության․ «Կարճ ասած» Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ «Աստվածապաշտությունը հաղթելու է անձնապաշտությանը» գրառմամբ պաստառ փակցրած երիտասարդները բերման ենթարկվեցին ոստիկանություն, «Պուտին մարդասպան» պաստառ փակցրած Արման Բաբաջանյանը գնաց իրենց տուն Լավ կլիներ՝ USAID-ի միջոցներն ավելի լավ նպատակների ծառայեին․ Զախարովա Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին Երկիրը այս վիճակից հանողի կերպարում ՔՊ-ն տեսնում է Ռոբերտ Քոչարյանին․ Բա ո՞ւմ թիրախավորեն․ Արմենուհի Կյուրեղյան Օդանավակայանի ճանապարհին Լավրովին դիմավորել են «Պուտին մարդասպան» պաստառով ՆԳՆ աշխատակիցներ են ձերբակալվել՝ կոռուպցիոն գործով «Հանրապետություն» կուսակցությունն իր գնահատականը ստացել է Գյումրիում, Երևանում էլ պարապուրդի են մատնված․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Շատ տգեղ ու տհաճ եք արտահայտվում, որն աններելի է. Գրիգոր Իսկանդարյանն՝ Ավինյանին (տեսանյութ) Աննա Հակոբյանը կրիմինալի հետ տալ առնել ունի․ կարող է մի օր էլ մարդկանց ծեծելու կոչ անել (տեսանյութ) Ներքին Շենգավիթում խրամատների վերածված փոսերն ավելի են խորացել․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ավինյանը միանձնյա, «գառանտիայով» շինթույլտվություն կարող է տալ․ գումար վերցնո՞ւմ է դրա դիմաց․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Բյուրեղավանի վարչական շենքում բաժնի պետի աթոռի տակ մարտական նռնակ են տեղադրել «Երեխայից հետք չկա. հակված ենք նրան, որ տարել են». Տիգրանի հայր. Տեսանյութ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Հունգարիա Երևանցիները չեն տուգանվի 2025-ի հունվարից մայիսի աղբահանության գումարը չվճարելու համար Բաքվում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը Կխստացվի զինծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու պատիժը Նոր Նորքի թաղապետի հրաժարականը գրոշի արժեք չունի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ու Գևորգ Ստեփանյանի մեքենաների հրկիզման տարբերությունը (տեսանյութ) Այդ ճղճիմ քայլը քաղաքական հայացքների դեմ ոտնձգություն է․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իրավական տեռոր է իրականացվում Երևանում․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ» Եվրոպացիներն ու Զելենսկին շոկի մեջ են Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի արդյունքներից Երկրաշարժ՝ Հայաստանում

Պուտինի այցը Բաքու․ Փաշինյանի հակառուսականության գինը Արցախն ու Հայաստանն են (մենք նոր պատերազմի նախաշեմին ենք)

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի զարգացնի հարաբերությունները Մոսկվայի հետ։ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցն Ադրբեջան դրա վառ ապացույցներից է։
Այս ամենի ֆոնին Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի փչացնի Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները։ Նա հսկայական արդյունքներ է գրանցել այդ գործում։
Պուտինն ու Ալիևը համաձայնագրեր են կնքում, իսկ Փաշինյանը «դուխով» լեզվակռվի մեջ է մտնում Ռուսաստանի հետ
։
Բանականություն ունեցող որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ի՞նչ է շահում Հայաստանը Արևմուտքի թելադրմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունների թշնամացումից։
2018–ից սկսած Փաշինյանը որդեգրել է հակառուսական գիծը։ Սկսեց ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովին ձերբակալելով, վերջացրեց Ռուսաստանի հետ դիվանագիտական պատերազմով։ Մենք այս ընթացքում միայն կորուստներ ենք ունեցել և սրան վերջ չի լինելու, քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռին Փաշինյանն է նստած։ Իսկ «հպարտները» ծափ են տալիս, թե բա՝ տեսե՛ք, թե ինչ «դուխով» վարչապետ ունենք, Պուտինի հետ թարսվում է։ Ու այդպես «դուխով» Նիկոլը հազարավորներին հանձնեց հողին, Արցախի հողը հանձնեց թշնամուն, հիմա էլ անցել է Հայաստանի հողերին։
Ադրբեջանը նախորդ դարի 90–ականներին, Վրաստանը և Ուկրաինան համապատասխանաբար 2008–ին ու 2014–ից սկսած կրկին կորուստներ են ունեցել Ռուսաստանի հետ թշնամանալուց հետո։ Ադրբեջանն ու Վրաստանը դասեր են քաղել ու շահում են, իսկ Ուկրաինան թնդանոթի մսի դեր է կատարում Արևմուտքի ձեռքում և արնաքամ է լինում։
Հայաստանի իշխանությունը, ի տարբերություն Էլչիբեյի, 90–ականներին Ռուսաստանի հետ հարաբերությունները ճիշտ կառուցեց և շահեց։
Հիմա երբ Փաշինյանը «հերոսաբար» մեզ թշնամացնում է Ռուսաստանի հետ, դա ներկայացնելով որպես ինքնիշխանության մակարդակի բարձրացում, դժվա՞ր է կռահել, թե ինչ ենք ստանալու։
Փաշինյանն իր դրսի տերերի թելադրանքով ու սեփական շահերից ելնելով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս ու հիմա բողոքում է, որ 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կետերից շատերը չեն գործում։ Իրականությունն այն է, որ նոյեմբերի 9–ի հայտարարությունը Փաշինյա՛նն է պատռել 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում՝ Արցախը դավաճանաբար հանձնելով Ադրբեջանին։
Հանուն ռուսական խաղաղապահներին Արցախից հեռացնելու գաղափարի կյանքի կոչման՝ Արևմուտքը Նիկոլի ձեռքերով զոհաբերեց Արցախն ու Ադրբեջանին հնարավորություն տվեց հայերի էթնիկ զտում իրականացնել։
Հիմա Ալիևը նույն բանն է անում, ինչ 44–օրյա պատերազմից առաջ։ Նիկոլն էլ։ Երկուսի գործողություններն էլ ուղղված են առաջիկա հակահայկական ագրեսիայի համար պարարտ հող ու լեգիտիմություն ապահովելուն։ Այս անգամ թիրախում «Զանգեզուրի միջանցքն» է, որը Նիկոլը կռվախնձոր է դարձրել՝ այն համաձայնելով հանձնել Արևմուտքին։
Բաքուն երկու լարի վրա է խաղում՝ հակառուսական որևէ քայլերի չգնալով։ Հակառուսականությունը թողնվել է Նիկոլի վրա։ Արդյունքում՝ Բաքվին աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները աջակցում են, Հայաստանին՝ ոչ։ Նիկոլին մնացել է հանրային զգոնությունն այս պայմաններում բթացնելը, հանրության թերուս հատվածին «խաղաղության խաչմերուկով» մոլորեցնելը՝ հեծանիվ քշելու և լոբի մաքրելու օգնությամբ։
Գալիք աղետը կանխելու միակ տարբերակն ամբողջական իշխանափոխությունն է։
Մինչև այդ բոլոր այն ուժերը, որոնք ներկայանում են որպես ընդդիմություն պետք է հստակ տեսակետ արտահայտեն հայ–ռուսական և հայ–իրանական հարաբերությունների, հայ–ադրբեջանական հարաբերություններում ռուսական դերակատարման մասերով։ Այն լղոզվածությունը, որը նկատվում է ընդդիմադիր դաշտի մի մեծ հատվածում, նիկոլությունից գրեթե չի տարբերվում։

«Մայր Հայաստանը» արմատական ընդդիմություն է Փաշինյանին և չի ընդունում ընդդիմադիր դաշտում գործող լղոզված միավորներին։ Մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, «նեյնիմների» և խաղիկների ժամանակ չկա»։
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan