Ալեն Դելոնին կհուղարկավորեն մատուռում՝ իր շների կողքին
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կայանալիք հանդիպմանը կքննարկեն խաղաղության հարցը
«Խայտառակություն է, բայց սրանք ամոթ չունեն»․ Գագիկ Համբարյան
Ալեն Սիմոնյանի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել
Կանադահայությունը մերժել է Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը
Ալեն Դելոնի ընտանիքը մտադիր է գաղտնի պահել արտիստի հուղարկավորության մանրամասները
Ալեն Դելոնին, իր կտակի համաձայն, կհուղարկավորեն Ֆրանսիայի հյուսիսում գտնվող մատուռում, որտեղ թաղված է նրա 35 շունը: Այդ մասին հաղորդել է BFMTV-ն։ «Հուղարկավորությունը տեղի կունենա այն մատուռում, որտեղ նա ապրել է գրեթե կես դար։ Նա նախօրոք էր այդ վայրը ընտրել»,-ասված է հայտարարության մեջ։
Իր ողջ կյանքի ընթացքում Դելոնը, ով կենդանիների իրավունքների ակտիվ պաշտպան էր, ուներ ավելի քան 50 շուն: 2018 թվականին Paris Match-ին տված հարցազրույցում նա ասել է, որ եթե ինքը մահանա իր շան՝ Լուբոյից առաջ, ապա անասնաբույժը էֆթանազիայի ենթարկի կենդանուն, որպեսզի նրանք միասին հանգստանան։
Աղբյուրը՝ tert.am