Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան Ո՞րն է Սամվել Կարապետյանի նոր կուսակցության վերջնական նպատակը Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը
16
Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Սրիկաները մշտաժպիտ են լինում Ընդդիմադիր բոլոր ուժերի միակ թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը․ մնացածը բանսարկություն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի․ Թրամփ Ծաղկեգործները ծաղիկներով փակել են Էջմիածին - Երևան մայրուղին Փաշինյանը կհանդիպի իր ռեպրեսիաները ջերմորեն խրախուսող, Արցախի հանձնման «քավոր» Մակրոնի հետ Շինծու գործով ձերբակալված ՀՅԴ երիտասարդների փաստաբանների ասուլիսը Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր պատկեր․ «Կարճ ասած» Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Պետական պաշտոնյայի հետ հանդիպումից հասկացա՝ «եղունգ ունեք, գլուխներդ քորեք». ծաղկաբույծ Թրամփը գտնվում է շարունակվող հակամարտությանն աջակցող կողմերի ճնշման տակ․ Լավրով Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան Ո՞րն է Սամվել Կարապետյանի նոր կուսակցության վերջնական նպատակը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սրանց կռիվը ոչ թե «միջանցք» չտալու համար է, այլ՝ միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու․ Արա Պողոսյան Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան «Սա հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»․ Վարդան Օսկանյան Դիանա Գասպարյանին մեղադրանք է ներկայացվել Հերթը նորից հասավ ծաղիկ մշակողներին․ Թադևոս Ավետիսյան Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես քաղաքական հետապնդման նպատակով․ Վարդևանյան Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան Ոսկանյան Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ Լիանա Հարությունյանի և նրա 8 ամսեկան երեխայի գործից Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իսկապես ասել է այն, ինչի մասին պայմանավորվում են․ Զատուլին «ՀՀ-ում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Մեղրիում՝ 2011թ-ին». Գագիկ Սուրենյան Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով Ռուսաստանին դուրս են մղում Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացից. Վասիլի Կոլտաշով

Մենք աշխարհին պետք է ապացուցենք, որ Արցախը իրական է և այն պարտավոր ենք վերականգնել․ Թևան Պողոսյան

«Մենք աշխարհին պետք է ապացուցենք, որ Արցախը իրական է և այն պարտավոր ենք վերականգնել»,- գրել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ կրկնելով մեկ տարի առաջ իր կոչը։

«Նույնն անում եմ այսօր և շատ ուրախ կլինեմ, որ այս տարի ավելի շատ մարդ միանա կոչիս։ Մի գաղափար ունեմ, ավելի ճիշտ՝ կոչ: Երբ որևէ երկիր տոնում է իր անկախության տոնը ՀՀ-ում, այն իր դեսպանատանն ընդունելություն է կազմակերպում:

Այդպես է ինչպես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, այնպես էլ այլոց պարագայում: Հայերը սեպտեմբերի 2-ին միշտ կարողացել են մեկնել Արցախի Հանրապետություն և այնտեղ նշել ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ տոնը: Այս տարի դրա հույսը մեծ չէ, եթե չասեմ, ընդհանրապես չկա: Բայց ՀՀ-ում կա Արցախի Հանրապետության ներկայացուցչություն: Կոչս հետևյալն է. եկեք սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն Արցախն ազատ ու անկախ պահելու մեր կամքն արտահայտելու համար: Վստահ եմ, մեզ որևէ մեկի հրավերը պետք չէ, կարող ենք պարզապես ինչ-որ հարմար ժամի այցելել ներկայացուցչություն և այնտեղ մի քանի րոպե անցկացնելով՝ հայտնել մեր աջակցությունը:

Կարող եք նկարվել, ինչ-որ բան գրել, ասել, զրուցել: Վստահ եմ, որ ամբողջ աշխատակազմն այնտեղ է լինելու: Այնտեղ է լինելու նաև Արցախի Հանրապետության Նախագահը, ԱԺ պատգամավորները և այլ գործող պաշտոնյաները: Մամուլը նույնպես այնտեղ պիտի լինի, քանի որ տեղին կլիներ աշխարհին ցույց տալ, որ հայերի համար Արցախը կա և կլինի:

Վստահ եմ, որ եթե բոլոր այցելուները սոցիալական ցանցերում մի նկար տեղադրեն իրենց այցի մասին, ինչ-որ բան գրեն դրա մասին, սա նույնպես համաշխարհային տարածում կստանա սեպտեմբերի 2-ին, և գոնե այսպես կբարձաձայնենք մեր արցախյան եղբայրների և քույրերի ցավը: Եկեք սեպտեմբերի 2-ին գտնենք այդ մի քանի րոպեն և այցելենք Արցախ: Այցելեք խմբերով, մենակ, անկախ ամեն ինչից: Արցախը միշտ է իմացել ինչպես միավորել, և վստահ եմ, որ այդ օրն այն մեզ նորից կմիավորի: Արցախը մեր բոլորի կարիքն ունի: Հուսամ, որ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության Ներկայացուցչություն (ք.Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2)»,- գրել է Թևան Պողոսյանը։

Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության հռչակման օրն է: 1991 թ. այս օրը, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նիստը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan