Իսրայելի ԱԳՆ-ի զգուշացումը` Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին
Իսրայելի ԱԳՆ-ն զգուշացրել է Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին` ուշադիր և զգույշ լինել Իրանից եկող հնարավոր սպառնալիքներից։
Նախարարության կայքում հրապարակված կոչում նշվում է, որ վտանգը կարող է ուղղված լինել ինչպես քաղաքացիների, այնպես էլ Իսրայելի պետական խորհրդանիշների դեմ։
Նշենք, որ նույն կոչով Իսրայելի ԱԳՆ-ն դիմել է նաև Ադրբեջանում, Թուրքիայում և Թուրքմենստանում գտնվող իր քաղաքացիներին։