Ադրբեջանն ավերել է Արցախի Մոխրենես գյուղը

Դիտել նաև
Թուրքիան և Ադրբեջանը նոր պայմանագիր են ստորագրել
Ադրբեջանական այս պահանջը նույնպես ընդունվելու է կամ, գուցե, արդեն ընդունվել է. Վարդան Բալյան
Փաշինյանն Ռուսաստանին զավթիչ է համարում Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը՝ ոչ. Ինչո՞ւ պիտի Մոսկվան աջակցի Հայաստանին
Վրաստանի նախագահը ժամանել է Ադրբեջան
Այս երկակի մոտեցումը ցույց է տալիս Ֆրանսիայի կեղծավորությունը․ Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիային
Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի իր էջում արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ: «Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ»,– գրել է Ստեփանյանը։
Նա նշել է, որ 2022 թվականի հոկտեմբերին Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին արդեն ամբողջությամբ ավերված էր։