Գյումրու ընտրությունները՝ ազգային անվտանգության ու անկախության յուրօրինակ հանրաքվե․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Տեղի կունենա «Մայր Հայաստանի» նախընտրական հավաքը Գյումրիում (տեսանյութ) Արցախցիները չպետք է բաց թողնեն իրենց հնարավորությունը
15
Ուզում են արագ տեմպերով Հայաստանը Սիրիա դարձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագծի քննարկումը Երևանի ավագանու հանձնաժողովի նիստում. ընդհատված նիստի շարունակությունը Երևանի քաղաքապետարանում Անդրանիկ Թևանյանը ներկայացնում է քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագիծը. իշխանությունները դիմեցին սադրանքի (ուղիղ) Փաշինյանը Թուրքիային հրավիրում է Հայաստան․ կդառնանք Սիրիա, եթե Գյումրիում ՔՊ-ն պահի իշխանությունը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագիծն այսօր քննարկվելու է հանձնաժողովում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ուզում է Թուրքիայի միջոցով գնալ 3-րդ ժամկետի. գինը՝ Հայաստանի սիրիականացումն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Հայաստանին առաջարկում է «դուխով» գնալ և՛ անարժապատվության, և՛ նոր, ավերիչ պատերազմի 2021 թվականի փետրվարից Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն, իչի վրա եք հիմա զարմանում. Մանուկ Սուքիասյան Գյումրիում եռում է շիբինի գործը․ ուզում են կաշառել գյումրեցիներին Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Պատերազմ Արցախում
Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ» Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ» «Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ»․ ԱԱԾ Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար․ «Ժողովուրդ» Ուզում են արագ տեմպերով Հայաստանը Սիրիա դարձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» դաշինքի անդամն անդրադարձել է ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանենց ապօրինի շինարարությանը (տեսանյութ) Գյումրու ընտրությունները՝ ազգային անվտանգության ու անկախության յուրօրինակ հանրաքվե․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը․ մաս 1 Երևանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ինչ փոխզիջումների է գնացել ադրբեջանական կողմը Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զավթում». Հետք Տեղի կունենա «Մայր Հայաստանի» նախընտրական հավաքը Գյումրիում (տեսանյութ) Արցախցիները չպետք է բաց թողնեն իրենց հնարավորությունը Փաշինյանն «արջի ծառայություն» է մատուցել իր Սարիկին. Գյումրիում նոր արագաչափ է տեղադրվել, պատրաստվեք տուգանքներ մուծելու Հաթերքում ադրբեջանցիների վերաբնակեցումը՝ հայկական հուշարձաններին սպառնացող նոր վտանգ ՌԴ-ն շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Պուտին Կա լավ հնարավորություն, որ այս uարuափելի պшտերшզմը վերջապես կավարտվի. Թրամփ Իսկ դուք գիտեի՞ք, որ հանձնվելն էր «ճիշտը»․ «Կարճ ասած» Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը. ՀՀԿ Գյումրեցիները ՔՊ-ն մերժելու հետ միասին պետք է մերժեն նաև եվրաթուրքերին․ Դերենիկ Մալխասյան Տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագծի քննարկումը Երևանի ավագանու հանձնաժողովի նիստում. ընդհատված նիստի շարունակությունը Երևանի քաղաքապետարանում Անդրանիկ Թևանյանը ներկայացնում է քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագիծը. իշխանությունները դիմեցին սադրանքի (ուղիղ) Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս. Վարդան Օսկանյան Սուս մնացե՛ք, երբ խոսում եմ. հիմար բաներով դուք եք խաբել ժողովրդին. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականներին Գյումրեցի ընկերներիս հորդորում եմ Երևանի փորձը տեսնելով՝ ճիշտ ընտրություն անել (տեսանյութ) Փաշինյանը Թուրքիային հրավիրում է Հայաստան․ կդառնանք Սիրիա, եթե Գյումրիում ՔՊ-ն պահի իշխանությունը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միասին կառուցենք մաքուր և էկոլոգիապես անվտանգ քաղաք․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք տոնակատարությանը»․ Կրեմլ

Աբսուրդ օրենսդրական առաջարկ. ՊԵԿ-ը պլանավորում է տարին մոտ 1000 գործարարի բանտ նստեցնել. Վահրամ Միրաքյան

ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը։

«Նորից չափազանցություն չի, իրական փաստ է: Երեկ պատմեցի քրեականի 290 հոդվածի մասին, որով 10 միլիոն դրամ և ավել խախտումի դեպքում գործարարին կարող են 4-8 տարով կալանավորել: Բայց կա մի առանձնահատկություն, եթե գործարարը վճարում է կանխատեսվող խախտումի չափի գումարը, ապա քրեական հոդվածը չեղարկվում է: Բազմաթիվ են դեպքերը, երբ գործարարը վճարում է ՊԵԿ-ի կանխատեսված խախտումը, դուրս է գալիս կալանքից, հետո դատարանով ապացուցում է, որ ՊԵԿ-ը սխալ «նախնական հաշվարկ» է արել ու գումարը հետ է ստանում: 

Հիմա ՊԵԿ-ը նոր օրնսդրական նախաձեռնություն է բերել, որով առաջարկում է գործարարին բանտից բաց չթողնել նույնիսկ կանխատեսվող խախտումի չափի գումարը վճարելուց հետո: Այսինքն հարկային տեսուչները, եթե ենթադրում են, որ գործարարը 100 միլիոն դրամի հարկ չի վճարել, գործարարին բանտ են նստեցնում, գործարարը գումարը վճարում է, բայց շարունակում է մնալ բանտում: Հետո 3 տարի տևած դատերից պարզվում է, որ հարկային տեսուչները սխալվել են (այդպիսի շատ դեպքեր են լինում) գործարարին հետ են վճարում 100 միլիոնն ու բանտից ազատում են: Երեք տարի անց, արդեն բիզնես չկա, ո՞նց կարա բիզնես լինի, երբ հիմնադիրին 3 տարի բանտում եմ պահում: Սխալ «նախնական հարկային հաշվարկ» արած տեսուչի համար էլ օրենքը որևէ պատիժ չի նախատեսում: 

Կարճ ասած, եթե նախկինում կանխատեսվող խախտումի չափի վճարից հետո գործարարի կալանքը դադարեցվում էր, ապա հիմա չի դադարեցվելու ու գործարարին շարունակելու են բանտում պահել: 

Անցյալ տարի 290 հոդվածն օգտագործել են մոտ 1000 գործարարի դեմ, հետևաբար, եթե ՊԵԿ-ն առաջարկում է խախտումը վճարելուց հետո շարունակեն կալանավորած պահել գործարարին, նշանակում է, որ ՊԵԿ-ը պլանավորում է տարին մոտ 1000 գործարարի բանտ նստեցնել: 

Վստահ եմ, որ չկա մի էդպիսի միջին կամ խոշոր բիզնես, որը 5 տարիների ընթացքում 10 միլիոն դրամի խախտում չունենա, հնարավոր չէ այդքան ստիրիլ աշխատել: Հետևաբար, եթե տարին մոտ 1000 գործարարի բանտ նստեցնեն, մոտ 5 տարուց ՊԵԿ-ը բոլոր միջին ու խոշոր գործարաներին կբանտարկի ու վերջ, կավարտվի Հայաստանի տնտեսությունը, կավարտվի Հայաստանի Հանրապետությունը: Բայց դրա փոխարեն ՊԵԿը ստիրիլ աշխատանք արած կլինի: Հրաշալի է չէ՞:

Հիմա պատկրացրեցի՞ք, թե ինչքան աբսուրդ օրենսդրական առաջարկ է ներկայացրել ՊԵԿ-ը: Ես դեռ չեմ պատկերացնում, թե ոնց կարող է մարդու ուղեղում նման գաղափար առաջանա: Էս օրենսդրական առաջարկը ՊԵԿ-ի ադեկվատության/անադեկվատւթյան լավագույն ցուցիչն է: Այսպես լինում է, երբ չինովնիկն իր կաբինետից դուրս չի գալիս, ոլորտի հետ չի շփվում:

Էնքան աբսուրդ օրենսդրական առաջարկ է, որ նույնիսկ չեմ ուզում օրինակներ բերել, թե ինչպես էլ ոչ ոք չի ուզի ներդրում անել Հայաստանում, թե ինչպես օրենքը ուժի մեջ մտնելուց հետո արդեն բոլորը կսկսեն լուրջ պայքարել պետության դեմ ու բացի դրանից կոռուպցիան կշատանա, երբ մարդ իմանա բանտ է գնալու, հարկային տեսուչին առաջարկվող գումարն էլ կմեծանա ու բացի դրանից տեսուչին հավելյալ «շանտաժի» գործիք են տալիս «խելոք մնա թե չէ կնստես» և այլն և այլն: 

Ասեմ ավելին՝ 290 հոդվածը պետք է չեղարկվի ու 10 միլիոնի փոխարեն քրեականացվի շրջանառությունից որոշակի տոկոսի խախտման դեպքում: Աբսուրդ է 50 միլիարդի ու 50 միլիոնի շրջանառություն ունեցող բիզնեսներին նույն 10 միլիոնի խախտումի համար հավասար պատժելը: Կամ 10 միլիոնի ու 100 միլիոնի խախտման համար: 

Իսկ ինչո՞ւ ՊԵԿ-ը չի բերում նաև օրինագիծ որով կքրեականացվի հարկային տեսուչի ապօրինի գործողությունները կամ հիմա «հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ»-ի հիման վրա քրեական գործ են հարուցում, թող նաև լինի հոդված, որ եթե նախնական հաշվարկով գրվածը չապացուցվեց ապա հաշվարկը կազմած տեսուչը 4-ից 8 տարի բանտ է նստելու: Այդ դեպքում տեսուչները կմտածեն մինչև մի բան գրելը կամ ղեկավարի ցուցում անելը ու դրա տակ ստորագրելը: Թե՞ ՊԵԿ-ի խնդիրն արդարությունը չէ, ՊԵԿ-ի խնդիրը երկրում բիզնեսի ոչնչացնելն է: 

ՊԵԿ-ի խնդրի մասին էլ վաղը կգրեմ: 

ՀԳ. ՊԵԿ-ի «սուսիկ փուսիկ» կազմած (ոնց որ ամեն ինչը) հակապետական օրենսդրական առաջարկն առաջին մեկնաբանությունում եմ դնում, խնդրում եմ մտեք ու դեմ քվեարկեք»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan