Տելեգրամյան կայքից պատվիրել էր 20 փաթեթ թմրանյութ, որից 18-ն արդեն տեղադրել էր Աբովյան քաղաքի տարբեր հատվածներում

Դիտել նաև
Բուժքրոջ մոտից հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց
Թմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին
Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է
Ինչպե՞ս ստացվեց, որ առաջ թմրանյութ էին բերում կիլոգրամով, հիմա՝ տոննաներով. «Կարճ ասած» (տեսանյութ)
Բերման են ենթարկվել Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտորն ու պատմության ամբիոնի վարիչը՝ թմրանյութ պահելու կասկածով
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, օգոստոսի 12-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում թմրամիջոց տեղադրելիս ձերբակալել և բաժին են տեղափոխել մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ դեղնականաչավուն զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն մարիխուանա է: Հայտնել է նաև, որ օգոստոսի 11-ին տելեգրամյան կայքից, իրացնելու նպատակով, պատվիրել է 20 փաթեթ թմրանյութ, որից 18 փաթեթն արդեն տեղադրել է Աբովյան քաղաքի տարբեր հատվածներում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ՁՊՎ: