ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ) Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան
14
ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին Պատերազմ Արցախում
ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Հայաստանի իշխանությունը 9 ամիս ժամանակ ուներ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար. Տիգրան Աբրահամյան «Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ»․ Անժելա Էլիբեգովա Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ» Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ» Բաքվում անազատության մեջ գտնվող հայերը գերիներ են, այլ ոչ թե ռազմագերիներ. Օկամպո Սրբազան պայքարը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Մարզահամերգային համալիր մեծ հավաքի Երևանում ամբողջությամբ խցանված են դիտահորերը (տեսանյութ) ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Արսենյանը չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ փոխարտգործնախարարին Բայրամովն ու Քըլըչը քննարել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Հարգանքի տուրք չմատուցեցին «Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին»․ Վահե Սարգսյան Երևանում իսպառ բացակայում է կոյուղատար ու ջրահեռացման համակարգը (տեսանյութ) Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ) Երևանում կրկին ջրհեղեղ է Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ.Կարեն Միրզոյան Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը» Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ասուլիսը Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանի մեքենայի վրա հարձակումից Արևմտյան Նեղոսի տենդի հաստատված դեպքերի թիվը ՀՀ-ում Փաշինյանը 2 օր առանց թթվածին կդիմանա, բայց 1 ժամ առանց սուտ խոսելու չի դիմանա. Բորիս Մուրազի

Գազիֆիկացման ու խմելու ջրի խնդիրը Խնածախում չի լուծվել․ 168․am

168.am-ը գրում է․

Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղն ունի ոչ միայն անվտանգային, այլև խմելու ջրի ու գազիֆիկացման խնդիրներ։ Գյուղում մարդիկ խմելու ջուր երեքը օրը մեկ են ունենում, իսկ գազ գյուղից միայն 12 տուն ունի, մյուսների համար այն դեռ անհասանելի է, քանի որ մինչև տներ գազ մտցնելը, ըստ նախնական հաշվարկների՝ յուրաքանչյուր տան համար անհրաժեշտ է 250-300 հազար դրամ։ Գյուղի միակ դպրոցը ևս գազիֆիկացված չէ, ձմռանը դասասենյակները տաքացվում են փայտի վառարաններով։

Երկու խնդիրների լուծումն էլ, ըստ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի՝ կախված է մեծ ֆինանսներից։

«Այս երկու խնդիրներն ինչպես կային, այդպես էլ մնացել են, դեռևս հարցերի լուծում չկա։

Երեք օրը մեկ կարողանում ենք մի թաղամասին խմելու ջուր տանք, այսպես՝ տարիներ շարունակ, լուծումը դեռ չենք տեսնում, սպասում ենք։

Կարծում եմ՝ խնդիրն ընդհանուր կախված է ֆինանսներից, ջրի համար նախահաշվարկ ու նախագծում արել ենք, պետք է Կենտրոնական բանկը փոխանցում կատարի, որպեսզի շինարարը սկսի աշխատել։ Սակայն առաջընթաց չկա, հարցը նույն ձևով շարունակում է մնալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սեյրան Միրզոյանը։

Նրա խոսքով՝ մեծ ֆինանսներ են պահանջվում, քանի որ կոյուղու հարց էլ կա, որը պետք է զուգահեռաբար արվի ջրագծի կառուցման հետ։

Ինչ վերաբերում է գյուղի ոռոգման ջրին, ապա, ըստ մեր զրուցակցի, այն բերում են կողքի գյուղից ու հասանելի է գյուղի 30 տոկոսին, բայց դա էլ լիարժեք չէ։ Մարդիկ չարչարվելով մի կերպ են կարողանում ջուրը հասցնել իրենց հողատարածք։

«Ոռոգման ջրի խնդիրն է խանգարում, որպեսզի մարդիկ գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվեն։ Բնակիչները ձորերում թեթև տնամերձեր ունեն, աղբյուրներից գնացող ջրերով կարողանում են մի կերպ ոռոգել»,- նշեց Խնածախի վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ֆեյսբուքյան օգտատերերը կոչ էին արել դրամահավաք իրականացնել ու լուծել Խնածախի գազիֆիկացման հարցը, նույնիսկ կոչ էին արել Երևանին տրամադրվող ֆինանսական ծախսերի 30 տոկոսն ուղղել գյուղին՝ գազիֆիկացնել, որպեսզի մարդիկ չլքեն այն։

Դեռևս նախորդ տարի, Խնածախի վարչական ղեկավարը 168.am-ին ասել էր, որ գյուղի գազիֆիկացումն ունի ռազմավարական նշանակություն, ուստի հարցը պետք է լուծվի։

Խնածախում թշնամու թիրախի տակ բնակիչները առանց գազի ու խմելու ջրի ապրում են՝ ֆինանսների բացակայության պատճառով, սակայն ԱԺ-ում ու պետական բոլոր գերատեսչություններում գրեթե ամեն ամիս ստանում են պարգևավճար. իշխանության ներկայացուցիչների համար ֆինանսական խնդիր չկա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan