Փաշինյանը միակողմանի՞ կստորագրի «խաղաղության պայմանագիրը» Հայտնի է Ավինյանի հոր դեմ դատական հայցի քննության օրը (տեսանյութ) Ալիևը պահանջում է ամբողջ Հայաստանը, և Փաշինյանը բավարարում է Ալիևի պահանջները. Դերենիկ Մալխասյան
21
ՌԴ Պետական դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագիծ քննարկեց. Կարեն Սիմոնյան Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին (ուղիղ) Հայերին բացահայտ ձեռ են առնում. World Happiness Report. Հայաստանը կրկին ճանաչվել է տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրը Հանձնաժողովի նիստում իրավիճակը լարվեց. Ամեն մարդ հասկանում է իր փչացվածության աստիճանով Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. «Իրավունք» Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքը շարունակում է քարոզարշավը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՌԴ Պետական դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Թորոսյանի մանիպուլյացիան Փաշինյանի անճարությունից է․ «Կարճ ասած» Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը միակ քաղաքական առաջնորդն է, որ 2018-ի պայմանավորվածությունների մաս չի կազմել․ Բորիս Մուրազի Փաշինյանը միակողմանի՞ կստորագրի «խաղաղության պայմանագիրը» Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագիծ քննարկեց. Կարեն Սիմոնյան Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արարատ Միրզոյանի ելույթը Այս նկարը տարածվում է ադրբեջանական քարոզչական ուղղություններով․ ադրբեջանագետ ՊՆ-ն թաքցնում է, որ գիշերը թշնամին կրակ է բացել Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ. Նաիրի Հոխիկյան Յուրաքանչյուր ՔՊ-ական պետք է իմանա` հանցակից է դառնում. Վահագն Մելիքյան Հայտնի է Ավինյանի հոր դեմ դատական հայցի քննության օրը (տեսանյութ) «Երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»․ Ադրբեջանի ԱԳՆ «ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին (ուղիղ) Հայաստանի խայտառակ պարտությունից հետո Փաշինյանն անձամբ է շնորհավորել վրաց ֆուտբոլիստներին Ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա. ՀՀ պաշտպանության նախարար (տեսանյութ) «Էրդողան՝ բռնապետ, Իմամօղլու՝ նախագահ». Թուրքիան ցնցումների մեջ է. «Հրապարակ» Հայերին բացահայտ ձեռ են առնում. World Happiness Report. Հայաստանը կրկին ճանաչվել է տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրը Հանձնաժողովի նիստում իրավիճակը լարվեց. Ամեն մարդ հասկանում է իր փչացվածության աստիճանով Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. «Իրավունք» 6 օր անընդմեջ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություններ է տարածում Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 14-ամյա տղա «Վարչապետի աթոռը զբաղեցնողի կինն էր որոշում՝ ով պետք է լինի ՀՖՖ նախագահը». Սաթիկ Սեյրանյան Պայքարելը նորաձև չէ՞ . Վահե Հովհաննիսյան ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ տեղեկություններ հրապարակելուց ՀՖՖ-ն պետք է պատասխան տա երեկվա նվաստացման համար, այս խայտառակ վիճակը միշտ կհիշվի. Սերգեյ Ջանջոյան Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի. Աբրահամյան Տղե՛րք, էս ո՞ւմ եք գժի տեղ դրել. Սարիկին 50 միլիոնով գրեֆ եք անում, 800.000 դոլարի պադավատ առնում, 950 միլիոնի պարգևավճար բաժանում. Մեսրոպ Մանուկյան

Բայդենը բաց պատերազմ է հայտարարել Իվանիշվիլուն, բայց Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ ռուսներին են մեղադրում

Այս օրերին լայնորեն քննարկում են ԱՄՆ-ի նախագահի   նամակը Վրաստանի նախագահին, որտեղ Բայդենը բացահայտորեն Վրաստանի կառավարության որոշումները գնահատել է, որպես «ոչ դեմոկրատական»:

«Ես հիասթափված եմ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից, օրինակ՝ Կրեմլի ոճով «օտարերկրյա գործակալների» օրենքով և Վրաստանի պետական ​​պաշտոնյաների կեղծ հայտարարություններով, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերին։ Չնայած այս քայլերին՝ մենք հավատարիմ ենք մնում Վրաստանի ժողովրդին և նրա եվրաատլանտյան ձգտումներին»,-  ասվում է ԱՄՆ նախագահի՝ Վրաստանի նախագահին ուղարկված նամակում։

Բայդենի նամակը Սալոմե Զուրաբիշվիլուն, նվիրված էր ռուս-վրացական պատերազմի 16-ամյակին, որտեղ ԱՄՆ-ի նախագահը «հիշեցրել էր», թե՝ Ռուսաստանն էր հրահրել  այդ պատերազմը Վրաստանի դեմ:

Բայդենի նամակը, կարծես պատասխան էր Իվանիշվիլու թիմին, որը  մտադրված է հրապարակային դատական գործ սկսել Սաակաշվիլու թիմակիցների հանդեպ, որոնք, ըստ ներկայիս իշխանության՝ «...2008-ին արկածախնդրական քայլի էին դիմել դրսի թելադրանքով, որպեսզի Վրաստանը հայտնվեր միակողմանի պատանդի կարգավիճում»:

Հասկանալի է, որ Իվանիշվիլու թիմակիցները նկատի ունեին հենց ԱՄՆ-ին, երբ նշում էին, որ Սաակաշվիլին գնացել էր այդ արկածախնդրությանը դրսի թելադրանքով:

Եվ ահա, ԱՄՆ-ն արդեն Բայդենի մակարդակով է փորձում պատասխանել ներկայիս վրացական իշխանություններին, փաստացի բաց պատերազմ հայտարարելով Իվանիշվիլու թիմակիցներին:

Բայդենի նամակից անմիջապես հետո, միանգամից, Վրաստանում գործող  բոլոր ամերիկյան կառույցներն սկսեցին փնովել Իվանիշվիլուն, նշելով, թե իբր վերջինս սերտ բիզնես կապերի մեջ է գտնվում ռուսական շրջանակների հետ:

Եվ որպես փաստարկ, բերվում են, իբր փաստեր, որոնք, պիտի հաստատեին իրենց պնդումները: Չունենալով որևէ առարկայական օրինակ, Վրաստանի Սորոսի հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Ժողովրդավարության ամերիկյան ազգային հիմնադրամը (NED), Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (SIDA),  մինագամից ստանալով նույն պատվերը, հանդես եկան հայտարարությամբ, որտեղ «փաստվում էր», իբր թե Իվանիշվիլու կինը խորը կապերի մեջ է գտնվում ռուսական շրջանակների հետ:

Պատասխան հայտարարությամբ հանդես եկավ իշխանությունը, նշելով, որ այն ինչ հայտարարվել էր դեռ 2012-ին, երբ «Վրացական երազանքը» եկավ իշխանության, դրանից դուրս որև է կապ Իվանիշվիլու ընտանիքի և Ռուսաստանի միջև չկա և չի եղել:

Մասնավորապես, Վրաստանի իշխանությունների հայտարարության մեջ նշված էր հետևյալը. «...Գաղտնիք չէ, որ Բիձինա Իվանիշվիլին երկար տարիներ աշխատել է  Ռուսաստանում և իր ակտիվների մեծ մասը կուտակել է այդ երկրում։ 2013 թվականին լրացված գույքի հայտարարագրում «Վրացական երազանքի» պատվավոր նախագահը բացահայտորեն նշել է, որ իր կինը՝ Եկատերինա Խվեդելիձեն, ունի տուն և երեք հողատարածք Ռուսաստանի մայրաքաղաքում։ Ըստ այդմ, «սկանդալ» ներկայացնելու փորձը, որը հրապարակային է արդեն 11 տարի, և այս ամենը արտացոլված է հռչակագրում, վկայում է միայն մեկ բանի մասին. առանց վարանելու սա կարող ենք դիտել որպես 13-ամյա հիստերիայի շարունակություն, որն անընդհատ փորձում են իրականացնել ընդդիմության կողմից վերահսկվող մի շարք արտասահմանյան և տեղական արմատական ​​լրատվամիջոցներ, բայց ոչ մի դեպքում չեն ստացել ցանկալի արդյունքը...», - ասվում է հայտարարության մեջ:

Փաստացի չունենալով որևէ առարկայական փաստ, և զգալով, որ գալիք խորհրդարանական ընտրություններում արևմտամետ ուժերը կարող են պարտվել և իշխող ուժը կարող է բացահայտումներով հանդես գալ 2008-ի դեպքերի վերաբերյալ, ամերիկացիները այն աստիճանի են անհանգստացած, որ արդեն Բայդենին են ներքաշել Վրաստանի իշխանությունների դեմ արշավում, ինչը ցույց է տալիս, թե ինչ ողորմելի վիճակի մեջ են հայտնվել նրանք:

Պարզ է մեկ բան, որ ներկայիս ամերիկյան դեմոկրատներն արդեն քիչ կապ ունեն իրական  դեմոկրատական արժեքների հետ: Նրանք սկսել են փաստացի կատաղի պայքար՝ օրինական ընտրված իշխանության դեմ, առանց ամոթի մեղադրելով նրանց «հակադեմոկրատական»  օրենք ընդունելու մեջ, այն դեպքում, երբ Վրաստանի իշխանությունները ընդունել են այն օրենքը, որը վաղուց գործում է ԱՄՆ-ում: Ավելին, վրացական օրենքն ավելի լիբերալ է, քան ամերիկյանը: Բայց արի ու տես, որ նույնիսկ այս դեպքում, օրինական ըտրված իշխանությունը գնահատվում է որպես «ոչ դեմոկրատական»:

Բայց Բայդենը միայն Վրաստանի մասով  օրիգինալ մտքեր չի արտահայտում: Նա նույնիսկ ԱՄՆ-ի հանրապետականների  թեկնածուին է անվանում «հակադեմոկրատական», այսինքն ԱՄՆ-ի երկրորդ կուսակցությանը մեղադրում է «հակադեմոկրատական» լինելու մեջ: Ավելին, Ֆրանսիայի նախագահը լրագրողի հարցին, թե՝ ինչ կլինի, եթե ընտրվի Թրամփը, բաց հայտարարում է, որ իր տեղեկություններով դա տեղի չի կարող ունենալ:

Եվ այս քաղաքական կապիկները հանդգնում են մյուսներին, ովքեր իրենց տեսակետները չեն կիսում, համարել «ոչ դեմոկրատ»:

Ցինիզմը այս չափի երբեք չէր հասել Արևմուտքում՝ Գեբելսի ժամանակներից:

Բայց,  գոնե այն ժամանակ, սրիկաների և սուտ խոսողների թիմին դատեցին: Իսկ այսօր նրանց հետնորդները այլ փաթեթավորմամբ են հանդես գալիս՝ նոր ողբերգություններ բերելով մարդկանց և ազգերին՝ ռուսներին, ուկրաինացիներին, իրաքցիներին, արցախցիներին և այլն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan