390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» «Արցախի հանրապետության լուծարման պրոցեսն այսօր ցինիկաբար անվանում են իրական Հայաստան»,-Երվանդ Բոզոյան Երևան քաղաքի՝ ասֆալտապատումը, փոսալցումն ու ջրահեռացումն ամբողջությամբ ձախողված են (տեսանյութ)
15
Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն «Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյանը՝ Հակոբ Արշակյանին Նիկոլ Փաշինյանը, որ գնաց Մոսկվա, նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ․ Լևոն Քոչարյան Ի՞նչ որոշում կկայացնի Թրամփը Վրաստանի ներկայիս իշխանության նկատմամբ, և ո՞րն է ԱՄՆ-ի առաքելությունը մեր տարածաշրջանում Կատարված հանցագործությունը քաղաքական դրդապատճառներ ունի Ժողովուրդ, փչովի նավակները նախապատրաստեք. սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ Պատերազմ Արցախում
«Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ 390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ Միրզոյանը և Կայա Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ստորագրման առանցքային նշանակությունը Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան Հարուցված է քրեական վարույթ Երևանի 147 մանկապարտեզի վերաբերյալ Լևոն Քոչարյանը ՔՊ-ին հասցնում է հոգեխանգարման․ «Կարճ ասած» ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Սա թուրքական թիրախ է` ասում եմ որպես թուրգագետ. Ռուբեն Մելքոնյան Արարատում հեղեղումների ենթարկված տարածքներում համաճարակային իրավիճակը կայուն է Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով Եթե նման դեպք տեղի ունենար իշխանական ներկայացուցչի հետ, կրկին այսպիսի լռություն կլինե՞ր «Նման դեպք չենք տեսել». բժիշկներն ու թիթեղից վնասվածք ստացած հղին մանրամասներ են պատմում Փաշինյանի դավաճան պապն ու Հիտլերի Մեծ Հայաստանի ծրագիրը (տեսանյութ) «Արցախի հանրապետության լուծարման պրոցեսն այսօր ցինիկաբար անվանում են իրական Հայաստան»,-Երվանդ Բոզոյան «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն Ցուցարարների դեմ կիրառված` արգելված «Զшրյա 3»-ի գործով հետապնդվող ոստիկան չկա, իսկ 17 ցուցարարի մասով գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Երևան քաղաքի՝ ասֆալտապատումը, փոսալցումն ու ջրահեռացումն ամբողջությամբ ձախողված են (տեսանյութ) Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում Ի՞նչպես կարձագանքեք, որ այս անորակ շինարարությունները կապվում են Պապիկյանի շրջապատի հետ. Մանուկյանը՝ Փաշինյանին «Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյանը՝ Հակոբ Արշակյանին 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան Ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով 17 տարեկան աղջկան ձերբակալում են, դա նորմա՞լ է․ Գառնիկ Դանիելյան Ձեր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարը չի․ Դուք քաղաքական քամելիոն եք․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին Նիկոլ Փաշինյանը, որ գնաց Մոսկվա, նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ․ Լևոն Քոչարյան Փորձում են բոլոր արժեքները որակազրկել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

«Խաղաղության խաչմերուկը»՝ «Փաշինյանական տուպիկ». այժմ արդեն պաշտոնապես

Փաշինյանը դեռ քանի՞ անգամ է պատրաստվում հանձնել Արցախը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Եկեք արձանագրենք՝ քաղաքական գործընթացը ոչ միայն անձերի, առաջնորդների, կուսակցությունների, կլանների, կապիտալի պայքար է, այլ նաև քաղաքական պրոյեկտների պայքար։ 2021 թվականին՝ արտահերթ ընտրությունների ժամանակ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական պրոյեկտը կառուցվեց խաղաղության հայեցակարգի շուրջ։

Հայեցակարգ, որը «գետնի վրա» պետք է ունենար հետևյալ դրսևորումները՝ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով (տե՛ս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը 2021 թվականի ընտրությունների ժամանակ), իսկ Հայաստանի համար՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում։

2021-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը ոչ միայն մուրճը թափահարեց, այլև խոսեց «խաղաղության դարաշրջանի» մասին։ Հետագայում այս «խաղաղության դարաշրջանի» ուրվագծերը սկսեցին ավելի կոնկրետ նկարագրվել՝ Հայաստանի համար «կադաստրային վկայականի» ստացում (Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչում), սահմանների սահմանազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում։

Ի՞նչ ունենք մինչև 2024 թվականի ամառվա վերջի դրությամբ:

1. Արցախը հանձնվեց Ադրբեջանին առանց հայերի, առանց կարգավիճակի մասին բանակցությունների:
2. Պաշտոնական Բաքուն, ըստ Հայաստանի իշխանությունների, հրաժարվում է այսպես կոչված խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, այսինքն՝ հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։
3. Հստակություն չկա նաև այն սկզբունքների և քարտեզների հարցում, որոնց հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրականացնել սահմանների սահմանազատում։ Ավելին, անցած տարեվերջին Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հնարավոր համարեց քննարկել մի տարբերակ, որում Ադրբեջանի հետ սահմանների որոշման հարցը քննարկվի առանձին՝ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո։
4. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությունն այն մասին, որ Երևանը և Բաքուն պայմանավորվել են հետաձգել տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ քննարկումները և վերադառնալ դրանց ավելի ուշ, հաստատել է, որ ձեռք է բերվել նման համաձայնություն, և որ տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը հանվել է խաղաղության համաձայնագրի նախագծից՝ փաստացի հաստատելով, որ հաղորդակցությունները շուտով մոտակա ժամանակահատվածում չեն բացվելու։

Այսինքն՝ քաղաքական այն պրոյեկտը, որով Փաշինյանը մնաց իշխանության, ձախողվել է։ Բաքուն ստացավ Արցախը՝ Տավուշի մարզի տարածքների մի մասը, հրաժարվեց ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվեց բացել տարածաշրջանային հաղորդակցությունները։

Սա մեզ տանում է 2 եզրակացության.

1. Այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» կլինի Արցախի հերթական հանձնումը՝ Փաշինյանը առաջին անգամ Արցախը հանձնեց 2022-ի հոկտեմբերին Պրահայում, հետո 2023-ի հոկտեմբերին՝ Գրանադայում, և հիմա դա կանի քաղաքական քարտեզի վրա մեկ այլ վայրում, որտեղ նրան ցույց կտան Բաքուն, Անկարան, Լոնդոնը կամ Վաշինգտոնը:
2. «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն պաշտոնապես կարելի է անվանել «Փաշինյանի տուպիկ»։

Նիկոլ Փաշինյանը տապալվեց, քանզի չի կարողացել ու չի կարողանա իրականացնել իր իսկ կողմից ներկայացված քաղաքական նախագիծը: Այստեղ է, որ հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ նա պետք է մնա իշխանության, եթե չի կարողանում իրագործել նույնիսն սեփական նախագիծը։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan