«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը
10
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Պատերազմ Արցախում
Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը

Մրցավարությունն անարդար էր, պետք է բողոքարկենք և ստանանք Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալը. բացառիկ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օլիմպիական խաղերի ամենաշոկային հարվածը հայ մարզասերների համար լեգենդար Արթուր Ալեքսանյանի արծաթե մեդալի նվաճումն էր, քանի որ հայ հանրությունը վստահ էր, որ նա ոսկե մեդալակիր է լինելու` անվիճելիորեն: Բայց, պարզվում է, լուրջ խնդիրներ կան. մենք կրկին ազգովի բախվել ենք անարդարության և պետք է պայքարենք, որպեսզի Արթուր Ալեքսանյանը ևս արժանա ոսկե մեդալի: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, ով Փարիզում հետևում էր օլիմպիական խաղերին:

– Պարո՛ն Թամրազյան, նկատեցինք, որ Փարիզում էիք և երկրպագում էիք Օլիմպիական խաղերին մասնակցող մեր ըմբշամարտիկներին։ Ինչպե՞ս եք գնահատում մեր մարզիկների պատրաստվածությունն ու մասնակցությունը։ -Մեր մարզիկների պատրաստվածությունը բարձր եմ գնահատում. նրանք բոլորն էլ հանդես եկան արժանիորեն։ Արթուր Ալեքսանյանը, հատկապես, ցույց տվեց, թե ինչու է նա հանդիսանում հայ ամենատիտղոսակիր մարզիկը։ Արթուրը նաև համաշխարհային ընբշամարտի պատմության մեջ է ամենատիտղոսակիրներից։ Միայն Լոպեզն ունի օլիմպիական 5 մեդալ, Կարելինը՝ 4 և Ալեքսանյանը՝ 4. սա գրեթե անգերազանցելի նվաճում է։

– Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություններ ունեք օլիմպիական խաղերից։ -Տպավորություններս, անկեղծ ասած, բացասական են։ Իմ դիտարկմամբ` մրցավարությունը ոչ միայն անարդար էր, այլև խայտառակ կերպով. սա օլիմպիական խաղերին հարիր մրցավարություն չէր։

– Ի՞նչ նկատի ունեք, կպարզաբանե՞ք։ -Ալեքսանյանի եզրափակիչ մարտի ընթացքում իրանցի ընմբիշը երկու ոտքով, ակնհայտ, գորգից դուրս վիճակում էր, ինչի արդյունքում նրան միավորներ չպետք է տրվեին, և մեկ միավոր պետք է տրվեր Ալեքսանյանին։ Արդյունքում` հաշիվը կլիներ 2։1` հօգուտ Ալեքսանյանի։ Մեր մարզիչները բողոքարկեցին այդ դրվագը, սակայն բողոքարկումը մերժվեց։ Սա խայտառակ կողմնակալության վառ օրինակ էր՝ ուղղված մեր մարզիկների դեմ։ Ի դեպ, սա միակ դրվագը չէր այս օլիմպիական խաղերի անարդար մրցավարության։

-Եթե չմերժվեր հայկական կողմի բողոքը, Արթուր Ալեքսանյանը կհաղթե՞ր։

– Միանշանակ, Արթուրին ևս պետք է ոսկե մեդալ տրվի: Արթուրի կարիերայում սա առաջին դեպքը չէ, երբ անարդար մրցավարությունը խոչընդոտում է նրա հաղթանակը։

Հիշենք` Տոկիո 2021-ը։ Նախկինում այդ դեպքերը անտեսվել են, բայց այս անգամ չպետք է լռենք, դա ստորություն կլինի։ Մարզիկներով միայն հպարտանալը բավարար չէ, պետք է տեր կանգնել նրանց հաղթանակներին։ Եվ այս անգամ պետք է գնալ մինչև վերջ, ու հաղթանակը մերը կլինի։ Սա կօգնի, որպեսզի հետագայում էլ մեր մարզիկները պաշտպանված լինեն։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին` Արթուր Ալեքսանյանին` հայկական սպորտի կենդանի լենգենդին, Փարիզից դիմավորեն որպես օլիմպիական չեմպիոնի։ Արթուրն իսկապես հաղթել է, և սա բարոյական հաղթանակների հերթական շարքից չէ։ Եթե այս անգամ էլ մենք մեր մարզիկներին տեր չկանգնենք, ապա կկործանենք սպորտը, ու կկորցնենք պրոֆեսիոնալ մարզիկների»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>