Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան
11
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ նախարար դառնալու Արփի Դավոյանի «մուրազը փորը մնաց» Արժե՞ր դրա համար պատվաստվել ՔՊ-ի ներսում չեն կարողանում Արդարադատության նախարար ընտրել․ կռիվ է ընկել Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև Բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին Փաշինյանը նոր թափով լծվել է Ավինյանին գահընկեց անելուն. Հրահանգել է ՔՊ-ականներին տակից սաբոտաժ անել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլի կարող է գնալ, որպեսզի պահի իր իշխանությունը․ քաղտեխնոլոգ Ի՞նչ է զիջում Ադրբեջանը, եթե կան բանակցություններ. Քրիստինե Վարդանյան Գետնանցումների տակ, բացի այն, որ փնթի ու թափթփված վիճակ է, նաև վտանգավոր է (տեսանյութ) Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Նիկոլի թվին այսպիսի բաները սովորական են դարձել․ «Կարճ ասած» Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Ադրբեջանը նոր նախագահ կունենա՞, ինչո՞ւ են Հեյդար Ալիևին տանում ամենուր, ի՞նչ հիվանդություն ունի Ալիևի որդին. «Իրական Թուրքիա» ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ահազանգ․ կրկին ոտնահարվում է Ֆիրդուսի բնակիչների իրավունքը (տեսանյութ) Լինելու եմ հակակոռուպցիոն դատարանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի. Նարեկ Մանթաշյան Հայտնի է, թե ով է բերման ենթարկված ուսուցիչը «Երեխաները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց․ փախել, թաքնվել են»․ Ռուբեն Մելիքյան Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Պատերազմից 4 տարի անց հաստատվել է Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն Կարևոր գործ, որը տապալման շեմին է. Ինչպես պատրաստել հասարակությանը Բաքվում կայանալիք դատերին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Իշխանությունները անտեսել են պատերազմի վտանգը և բանակում քաոս են հրահրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ» «Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել»․ Տաթևիկ Հայրապետյան Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ» Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ) Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ

Փաշինյանական Հայաստանը հերթական հետխորհրդային «հակառուսաստանն» է

Ինչո՞ւ է Փաշինյանը համառորեն սադրում Ռուսաստանին:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

««Նա, ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան: Նա, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»: Հայաստանի իշխանությունները շատ լավ են սովորել Օրուելյան այս բանաձևը։

Քաղաքական կառավարման մեջ այս սկզբունքի դրսևորումը Հայաստանի կրթական համակարգում, իսկ ավելի կոնկրետ՝ 8-րդ դասարանի պատմության դասագրքի փոփոխություններ կատարելն է։ Դասագիրք, որում նշվում է, որ Արևելյան Հայաստանը բռնակցվել է Ռուսաստանին 1828 թ.:
Բռնակցումը կամ անեքսիան երկրի կամ նրա մի մասի բռնի միացումն է այլ երկրի: Իսկ ո՞ւմ էին պատկանում Արևելյան Հայաստանի հողերը մինչև 1828 թվականը, մինչև Թուրքմանչայի հաշտության պայմանագիրը։ Դրանք վերահսկվում էին Պարսկաստանի կողմից, որն այդ տարիներին ղեկավարում էր թյուրքական դինաստիան։

Ավելին, բնակչության զգալի, իսկ որոշ տարածքներում գերակշռող մասը կազմում էին շիա թյուրքերը։ 1828 թվականից ի վեր 2 տարվա մեջ Պարսկաստանից Արևելյան Հայաստանի տարածք տեղափոխվեց մինչև 40 հազար հայ։ Եվս 90 հազար հայ այնուհետև Թուրքիայի տարածքից ժամանեց Ռուսական կայսրության կազմում գտնվող հայկական տարածքներ։

Նկատենք, որ հետխորհրդային տարածքում կրկին նույն սխեմայով գործողություններ են իրականացվում, իսկ փաշինյանական Հայաստանը հերթական հետխորհրդային «հակառուսաստանը» դառնալու ճանապարհով է գնում։ Ռուսաստանի և ընդհանրապես ռուս ժողովրդի նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքի մեջ սեպ խրելը ռազմավարական ծրագիր է, որը հիշեցնում է այն, ինչ արեց Արևմուտքը Վրաստանում 2000-ականների սկզբին:

Այսօր վրացական «Ժողովրդի իշխանություն» կուսակցությունը բացահայտ ասում է, որ Միխայիլ Սահակաշվիլին և նրա թիմը կատարել էին «ամենաբարդ առաջադրանքները Վրաստանի դեմ», իսկ 2008 թվականի օգոստոսի դեպքերից հետո (Ռուսաստանի պատերազմը Վրաստանի հետ) Ռուսաստանը ճանաչվել էր «օկուպանտ» իսկ Միացյալ Նահանգները՝ ռազմավարական գործընկեր:

Հասկանալով Վրաստանի ժողովրդի համար Աբխազիայի և Հարավային Օսիայի կարևորությունը՝ ամերիկացիները երկրում իշխանության բերեցին սադրիչին, ով 2008 թվականին պատերազմ հրահրեց, որի արդյունքում Ռուսաստանը (իր քաղաքացիներին պաշտպանելու համար) ճանաչեց այս երկու հանրապետությունների անկախությունը, ինչը երկար տարիների ընթացքում անհնարին, աներևակայելի դարձրեց Մոսկվայի և Թբիլիսիի գործընկերությունը։ Իսկ հիմա Ռուսաստանին օկուպանտ են անվանում արդեն Հայաստանում, ու «խորանում են» պատմության մեջ՝ փաստացի ասելով, որ «1828 թվականից մենք գործ ունենք օկուպացիայի հետ»։

Այս քաղաքական նախագծի էությունը հետևյալն է. առանց անվտանգության երաշխիքների Հայաստանը պետք է իրականացնի Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանը «Հյուսիս-Հարավ» նախագծից կտրելու ծրագիր, պետք է իր տարածքը տրամադրի ԱՄՆ-ին և Թուրքիային, ինչի մասին Ջեյմս Օ’Բրայենը մի քանի օր առաջ խոսել էր (իսկ Փաշինյանն այս մասին գրել էր դեռ 2001 թվականին)։ Եվ որպեսզի հայ ժողովուրդը չկասկածի այս որոշման «ճշտության» մեջ, հասարակության մեջ է նետվում Ռուսաստանի օկուպանտ լինելու նարատիվը։ Իսկ «օկուպանտի» հետ չես կարող ունենալ միասնական անվտանգության համակարգ կամ միասնական տրանսպորտային համակարգ։

Օրուելը ճիշտ էր. «Նա, ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան: Նա, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan