Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Մարդկանց բանտեր լցնելով դժգոհության ցասումը չի մարելու. Ագնեսա Խամոյան Սեպտեմբերից ստիպելու են, որ մեքենաներով տեղաշարժվողները հրաժարվեն դրանցից
12
Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան Պատերազմ Արցախում
Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան. «Հետք» Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ. Գարեգին Բ Թռնեք վերև, իջնեք ցած, մեկ է՝ հանձնել եք․ «Կարճ ասած» Փաշինյանի իշխանության բուն էությունը այ սա՛ է. փաշինյանական դատարանը 3 ամսով կալանավորեց մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը․ ահազանգ ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանը շարունակում է դատական նիստը Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Այլևս անհնար է այդ գարշահոտության ու փլատակների մեջ ապրելը. Վարդաշենի հանրակացարանների բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Մարդկանց բանտեր լցնելով դժգոհության ցասումը չի մարելու. Ագնեսա Խամոյան «Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը»․ Էլինար Վարդանյան Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) Սեպտեմբերից ստիպելու են, որ մեքենաներով տեղաշարժվողները հրաժարվեն դրանցից «Դժվար է լինելու զավթել ՀԷՑ-ը»․ «ՀայաՔվե» Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ «Կաթողիկոսն ու Եկեղեցին չեն կարող տարանջատվել»․ Հայկազուն քահանա Սահակյան ժամանակն է, որ բոլորն իրենք իրենցից վեր կանգնեն Հայկական Սփյուռքը վերադառնում է Հայաստանյան իրականություն. Նարեկ Կարապետյան Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան 102-րդ ռազմաբազայի զինծառայողն ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել Կողմերը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի հարցում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ալիևը Փաշինյանին ասում է` ցույց տու՛ր, որ իրավիճակին տիրապետում ես. Քրիստինե Վարդանյան Ողջ Սյունիքը կորցնելու վտանգ կա. Վիտալի Միլոնովը՝ Ալիևի և Փաշինյանի բանակցությունների մասին 3 միլիարդ դրամ դուրս են գրել, բայց խոստացված փողոցները չեն ասֆալտապատվել․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ժողովրդավարությունը պետք է փրկել ժողովրդավարներից

Խաղողագործներն ահազանգում են՝ աղետի առջև են կանգնած

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չորս տարի առաջ այս սեզոնին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին գլուխ էր գովում, թե «մթերման սեզոնն է, ոչ մի աղմուկ-աղաղակ չկա, սա հիշարժան փաստ է»։ Մինչ Փաշինյանն այս օրերին վայելում է ամառային մեկ ամսյա հանգիստը, խաղողագործությամբ զբաղվող գյուղացիները կանգնած են ապրուստի միակ միջոցից զրկվելու վտանգի առաջ։ Նարեկ Սահակյանը խաղողի այգիներ ունի, որոշել է քանդել ու հեռանալ երկրից, ասում է՝ ամեն տարի արհեստական խնդիրներ են ստեղծում, գյուղացին եկամուտ չի ունենում, հիմա էլ ռուսական կողմի արգելքը, որն իսկական աղետ է դարձել գյուղացու գլխին։

«Ամեն տարի հանձնման հետ կապված խնդիրներ են ստեղծում, խաղողն ընդունում են 100-120 դրամ, ձեռք չի տալիս, որոշել ենք քանդել այգիները։ Սրան էլ վրադիր՝ անհասկանալի պատճառաբանությամբ տոկոսներ են պահում։ Խաղողով բարձված մեքենաներն արհեստականորեն հերթի մեջ են թողնում, երկու օր հետո ասում են՝ խաղողը թթված ա, էժանով պիտի հանձնեք»,-ասաց խաղողագործը։ Զրուցակցիս խոսքով՝ «Պռոշյան» գինու գործարանը մինչև հիմա պայմանագիր չի կապել, մթերումը սկսվելու է հոկտեմբերից։

«Մապ գինու-կոնյակի գործարանը պայմանագրերն արդեն կապել է, մթերում է 120 դրամով։ Իրենց մոտ էլ չեն կապում պայմանագիր, լրացել է քանակը»,-նշեց նա։ Խաղողագործներին շատ է մտահոգում հայկական գյուղմթերքը ռուսական շուկա արտահանելու արգելքը։ Գրել էինք, որ «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես կասեցրել է պտուղ-բանջարեղեն արտադրող հայկական ընկերությունների արտադրանքի մատակարարումը ՌԴ։

«Ռուսական կողմի արգելքը բառիս բուն իմաստով աղետ է գյուղացու գլխին։ Մարդիկ տաք են, չեն հասկանում։ Ես ծիրանի այգի ունեմ, որի բերքը գնում է Ռուսաստան։ Եթե այս արգելքը չվերանա՝ ի՞նչ կլինի մեր վիճակը, ինչ պիտի անենք՝ թափենք մեր բերքը։ Գյուղացին զրկվելու է ապրուստի միակ միջոցից։ Այս տարի հաստատ քանդելու եմ իմ այգիները, գնում ենք գործարանների դիմաց որբի պես կանգնում, ոնց որ մուրացկան լինենք, նվաստացնում են ժողովրդին»,-ասաց նա։ Զրուցակիցս ասում է՝ առավել քան վստահ է՝ ռուսական կողմի արգելանքը քաղաքական որոշման հետևանք է՝ հայ-ռուսական հարաբերություններով պայմանավորված։

«Որովհետև սրանք ամեն ինչ անում են՝ ռուսի հետ կապերը խզելու համար, ռուսն էլ հիմար չէ։ Բոլորը խուսափում են այս իշխանություններին մի բան ասեն, բայց սաղ մեղքը սրանց վրա է»,-նշեց զրուցակիցս։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan