«Փաշինյանը խառնում է պատճառը և հետևանքը». Ոսկան Սարգսյան
Դիտել նաև
Կրկին զրոյական կետից
Փաշինյանը նոր թափով լծվել է Ավինյանին գահընկեց անելուն. Հրահանգել է ՔՊ-ականներին տակից սաբոտաժ անել
ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում
Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ
Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի բնակչին հանդիմանել է. «Որոշ գործընկերների շնորհիվ Բաղանիսը, Ոսկեպարը և Կիրանցը սարքեցիք Հերոսիմա, Նագասակի, որ մարդիկ լսում էին, ձեռքերն էլ դողում էին»։ Նիկոլ Փաշինյանը խառնում է պատճառը և հետևանքը, ո՞վ, ի՞նչ իրավական հիմքով, ինչի՞ դիմաց հանձնեց խորհրդային շրջանում ադրբեջանաբնակ 4 գյուղերի և Կիրանցի տարածքները, եթե խաղաղության պայմանագիր չկա, չի հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, եթե Տավուշի մարզից մոտ 10 հազար հեկտար 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ո՞վ հանձնեց 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը, ո՞վ էր Ոսկեպարի բնակիչներին վախեցնում պատերազմով, եթե նրանք չհամաձայնվեն տարածքների հանձնմանը»: