«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Ասում են՝ սառնամանիք է լինելու
14
«Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Պատերազմ Արցախում
«Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ) Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել ««Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել»․ ՍԱՏՄ. Տեսանյութ «Տեսանելիությունը ցածր է, «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում»․ Լուսինե Մողրովյան Դե ժողովուրդ ջան, իջեք․ Էսօր սենց․ Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի․ արտակարգ դեպք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Ասում են՝ սառնամանիք է լինելու Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ․ «Ժողովուրդ»

Ինչպես Յանուկովիչը կորցեց իշխանությունը, ինչի պատճառով էլ այսօրվա Ուկրաինան կորցնում է իր տարածքները

Ընդհանրապես մարդիկ լինում են շատ տարբեր՝իրենցպատկերացումներով և նպատակներով:

Մեկնուզում է դառնալ մեծ գործիչ, ով կմնա պատմության մեջ, մյուսը ձգտում է մեծ քանակի փող աշխատել, որպեսզի  կոմպենսացնի  նախկինում իր վատ ապրած տարիները: Լինում են նաև մարդիկ, որոնքիրենց կյանքում մի բան են պլանավորում, սակայն բոլորին այլ բանի են հասնում: Այդ դասակարգումից էլ առաջանում են շատ տարբեր դեմքեր.կայացած պետական գործիչներ, մեծ ռազմական գործիչներ, նաև՝  չտեսներ, լկտի էգոիստներ, թալանչիներ և այլն:

 Լինում են նաև մարդիկ, որոնքապրում են շարքային քաղաքացու կյանքով, իսկ լինում են նաև նրանք, ովքեր իրենց մեջ առաքելություն են զգում՝իր ազգի և պետության կյանքում մեծ դեր կատարելու համար:

Այս շարքից ամենավտանգավորը նրանք են, որոնքորևէ առաքելություն չեն ունենում իրենց ազգի և պետության հանդեպ, սակայն պատահաբար հայտնվում են պետության գլխին և կյանքի են կոչում մանկուց իրենց երազած, բայց շարքային քաղաքացուն բնորոշ նպատակները:

Հենց այս շարքին էլ պատկանում էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Նա պատահաբար հայտնվեց Ուկրաինայի իշխանության վերևներում և է՛լ ավելի պատահաբար, 2010 թվականին դարձավ այդ երկրի նախագահ:

Շատ կարճ ժամանակահատվածում նա հասկացավ, որ իշխանությունը ոչ միայն պարտականությունը է, այլև հարստանալու ամենից արագ միջոցը:

Եվ այս հարցում նրան օգնեց նաև իր որդին՝Ալեքսանդրը, ում Ուկրաինայում տվել էին «Սաշա-ատամնաբույժ»  մականունը :

Բանն այն է, որ մինչհոր նախագահ դառնալը, որդի Սաշան հասարակ ատամնաբույժ էր աշխատում: Իսկ երբ հայրը  դարձավ երկրի նախագահ, որդին ընդամենը երկու տարվա ընթացքում դարձավ, ոչ ավել, ոչ պակաս՝միլիարդատեր:

Korrespondent  ամսագրի վարկանիշում 2012 թվականի հարյուր ամենաազդեցիկ ուկրաինացիների ցանկում նա զբաղեցրել է 4-րդ տեղը: Նույնը պարբերականը սակայն նրա ունեցվածքն այդ թվին  ավելի համեստ էր գնահատել.ընդամենը 510 մլն դոլարի չափով:

Յանուկովիչի որդին զբաղվում էր բիզնեսի գրեթե բոլոր ոլորտներով.շինարարությամբ, հյուրանոցային բիզնեսով, զբաղվում էր ածուխի և շինարարական արտադրանքների առևտրով: Մեծ դեր էր կատարում նաև ֆինանսական  ոլորտում:

Նրա մասին այդ ժամանակ նույնիսկ հումոր էր տարածված, թե «Ուկրաինայում միայն խեղճ Սաշան է աշխատում»:

Նա,առանց ամոթի, փայ էր մտնում բոլոր խոշոր օլիգարխների բիզնեսներում: Իր վերահսկողության տակ էին գտնվում  պետական մարմինները և,մասնավորապես,2011 թվականի նոյեմբերի դրությամբ՝Ալեքսանդր Յանուկովիչի ազդեցության տիրույթում էին Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարներ Սերգեյ Արբուզովը, ՆԳ նախարարՎիտալի Զախարչենկոն, Ալեքսանդր Կլիմենկոյի պետական ​​հարկային ծառայությունը և Ուկրաինայի հողային ռեսուրսների պետական ​​գործակալության ղեկավար Սերգեյ Տիմչենկոն։

Սակայն ամենացինիկ և լկտի քայլը, որ կատարեց Ալեքսանդր Յանուկովիչը դա այն էր, որ 2011-2012 թվականներին հիմնել էր երկու ընկերություն, որոնց միջոցով նա երկրի ԿԲ-ի և բոլոր ընկերությունների միջև միջնորդ դեր էր կատարում, ՀԴՄ-ներում ներդրնելով   հատուկ չիպեր (մոդուլներ), որոնք հաշվետվությունների տվյալները փոխանցում եին  հարկային, բայց միջնորդ ընկերության միջոցով, որոնց համար ամսական վճար էր գանձվում։

Սա ոչ թե շարքային կոռուպցիա էր, այլ իսկական ծաղր՝ողջ ժողովուրդի հասցեին: Այս քայլով ԱլեքսանդրնՈւկրաինայի ողջ բիզնեսին թշնամացրեց սեփական հոր հետ:

Վիկտոր Յանուկովիչը շատ լավ էր հասկանում, թե ինչով էր զբաղված սեփական որդին:

Այսպիսի «բիզնեսի»  արդյունքում, ըստ ՖրանսիականLe Figaroթերթիտվյալների, 2012 թվականիննաՈւկրաինայիամենահարուստմարդկանցհնգյակումէրհայտնվել:

Վիկտոր Յանուկովիչը շատ լավ էր հասկանում, որ նման ձևով վարվելով, նա դատապարտված էր ցանկացած գնով պահել իշխանությունը, քանզի հակառակ դեպքում, նա կարող էր հայտնվել դատարանի աթոռին, զանգվածային բնույթի կոռուպցիոն գործարքներ հովանավորելու համար:

             Ինչպես՞ էր փորձում պահպանել իր իշխանությունը Յանուկովիչը

Յանուկովիչըգաղափարական, քաղաքական աշխարահայացքային պատկերացումներ չուներ, քանզի կաշառքով փող աշխատելուն դա չէր օգնում: Նրա միակ նպատակնամեն գնավ իր իշխանությունըպահպանելն էր:

Այդ իսկ պատճառով, նա փորձում էր սեփական երկիրը դարձնել աշխարաքաղաքական կռվախնձոր, որպեսզի դրա միջոցով առևտուր անի Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ստանալով իր իշխանության պահպահման համար մաքսիմում շահ:

2010-ից հետո նա լուրջ մրցակից չուներ, բացառությամբ Յուլիա Տիմոշենկոյի, ով չարյաց փոքրագույնն էր համարվում, թե Արևմուտքի, և թե Մոսկվայի համար: Հենց դրա պատճառով էլ ,  շինծու մեղադրանքներով նրան Յանուկովիչը կալանավորեց, փակելով բանտում, որպեսզի չունենա լուրջ մրցակից:

Սակայն Տիմոշենկոյի կալանավորումը իրավիճակը չփոխեց, քանի որ ուկրաինացիները ոչ թե Տիմոշենկոյին էին համակրում, այլ հակակրանք ունեին իր՝Յանուկովիչի հանդեպ, ով ողջ երկիրը դարձրել էր «տարածք սեփական բիզնեսի զարգացման համար՝ուրիշների հաշվին»:

Հասկանալի էր, որ նման իրավիճակը պայթունավտանգ էր Յանուկովիչի համար:

Այդ երկրի քաղաքական դաշտում նոր գործիչներ էին ծնվում, որոնք պոտենցիալ մրցակից կարող էին դառնալ Յանուկովիչի համար: Բացի այդ, Յանուկովիչը կախված էր նաև դրսի գործոններից: Ռուսաստանից կախված էր, քանզի ուկրաինական բիզնեսի 80 տոկոսը շաղկապված էր ռուսական բիզնեսի հետ, իսկ Արևմուտքից Յանուկովիչի կախվածությունը կայանում էր նրանում, որ նրա և իր որդու բոլոր գողացված գումարները Ուկրաինայից տեղափոխվում էին արևմտյան բանկեր, որի հասցեների մասին տեղյակ էին արևմտյան հետախուզական կենտրոնները: Յանուկովիչը շատ լավ էր հասկանում, որ իր ֆինանսները գտնվում էին Արևմուտքի վերահսկողության տակ,և ուրեմն՝նա չէր կարող խիստ ռուսամետ քաղաքականություն վարել: Մյուս կողմից, նա չէր կարող անտեսել նաև Մոսկվայի շահերը, քանզի վերջինս,ցանկության դեպքում,կկարողանար տնտեսական ճգնաժամ ստեղծել Ուկրաինայում,և Յանուկովիչը կարող էր զրկվել իշխանությունից:

 Ի՞նչ որոշում կայացրեց Յանուկովիչը,և ինչո՞ւ իր այդ որոշումը դարձավ ճակատագրական իր համար

Յանուկովիչը որոշեց փորձել համադրել Ռուսաստանի և Արևմուտքի շահերը, որպեսզի չզայրացնի որևէ կողմին:

Ներքաղաքական կյանքում, որպեսզի Մոսկվան չկարողանա իր վրա ճնշել, նա կոպիտ ձևով չեզոքացրեց բոլոր ռուսամետ թեկնածուներին:

Սակայն որպեսզի Արևմուտքը դրանից չոգևորվի, նա բոլոր քիչ թե շատ ազդեցիկ արևմտամետ գործիչներին հնարավորություն տվեց գործելու, փոխարենը ստանալով իրենցից քաղաքական լոյալություն: Իսկ որպեսզի քաղաքական դաշտում չլինի որևէ լուրջ մրցակից, Յանուկովիչի թիմը որոշում կայացրեց արհեստականորեն «աճեցնել» նոր «արևմտամետ» ընդդիմություն, որը սակայն պիտի ունենար փոքր վարկանիշ: Եվ այս ընտրության հարցում, ինչպես ասում են, «բախտը բերեց» լուսանցքային մի ուժի. «Ազատություն»  կոչվող մի կուսակցության, որի ղեկավարը Տյագնիբոկն էր:

Նրա միակ «արժանիքը»  այն էր, որ հրապարակավ բոլոր հրեաներին անվանում էր «ջհուդ», իսկ ռուսներին՝  «մոսկալներ», որոնք բնականաբար համարվում էին թշնամիներ:

Յանուկովիչի հաշվարկներով, եթե հաջորդ ընտրություններում իր մրցակիցը լիներ  Տյագնիբոկը, ինքը՝ Յանուկովիչը, կհաղթեր: Մնացած բոլոր մյուս թեկնածուների պարագայում Յանուկովիչը վտանգ էր տեսնում: Ահա թե ինչու պետական մակարդակով Տյագնիբոկի թիմին սկսեցին աջակցել: Արդյունքում, 2012-ի խորհրդարանական ընտրություններում, Տյագնիբոկի կուսակցությունը ստանում է ձայների ավելի քան 10 տոկոսը: Եվ դա այն դեպքում, երբ 2010 թվականի նախագահական ընտրություններում, Տյագնիբոկը ստացել էր ձայների ընդամենը 1,5 տոկոսը:

Բայց երբ դու որոշում ես կայացնում աջակցել Տյգնիբոկին, նշանակում է՝ պիտի աջակցես նաև այդ քաղաքական ուղղությունը, որպեսզի նա կարողանա վերջում դառնալ քո սպարինգ-մրցակիցը:

Սկսած 2012-ից մինչև 2013-ի վերջ Յանուկովիչը հենց դրանով էր զբաղված, որը վերջում ավարտվեց «Մայդանով»  և նրան իշխանությունից հեռացնելով:

Իհարկե Յանուկովիչը չէր ուզում  կորցնել իշխանությունը, և հաղթեր «մայդանը», բայց այդպես ստացվեց նրա գործնեության արդյունքում: Իսկ նրա գործնեությունը ոչ թե քաղաքական, այլ թալանչիական բնույթ էր կրում: Ընդ որում, երբ դու թալանում ես երկիրը «ռուսամետի»  պիտակով, բնականաբար, երկրում մեծացած դժգոհությունը արևմտամետ փաթեթավորում է ստանում, ինչը տրամաբանական է:

Բայց մենք բոլորս էլ գիտենք, որ թալանչին չունի քաղաքական ուղենիշ, քանզի նրա միակ նպատակը թալանն է:

Հենց այդ պատճառով էլ շատ ուկրաինացիներ համոզված են, որ ներկայիս Ուկրաինայի ողբերգությունների մեջ մեղավոր են ոչ միայն հետմայդանյան իշխանությունները, այլև մինչմայդանյան իշխանությունը, որը հասցրեց երկրին այն մակարդակի, որ կատաղած ժողովուրդը դուրս եկավ փողոց և սրբեց իշխանությունը, առանց մտածելու, թե ով է տիրանալու այդ երկրի ղեկին:

Այսօրվա ուկրաինական քաղաքական դաշտը հայտնվել է ողբերգական վիճակում: Այդ երկիրը կորցնում է իր տարածքները: Պատերազմում սպանվել է մոտ կես միլիոն մարդ և վերջը չի երևում:

Բայց այս իրավիճակում, գոնե չկա մարդ, գործիչ, ով հայտարարի, որ Յանուկովիչը պիտի կրկին վերադառնա   իշխանության: Ավելին, ինքը Յանուկովիչը հրապարակային ելույթներ չի ունենում  և փորձում է բոլորի աչքերից հեռու կյանք վարել, քանզի հասկանում է, որ այս ողբերգության հիմքում ընկած է եղել իր գործնեությունը: Եվ գոնե այս չափով ոչ մեկ ռիսկ չի անում վիճարկել այս փաստը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ.

Սույն վերլուծությունը պետք է որ հետաքրքրի ոչ միայն ուկրաինացիներին, այլև մեզ, քանզի հետխորհրդային տարածքի շատ գործնթացներ չափազանց նման են ընթացել:
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan