ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ) Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան
14
ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին Պատերազմ Արցախում
ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Հայաստանի իշխանությունը 9 ամիս ժամանակ ուներ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար. Տիգրան Աբրահամյան «Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ»․ Անժելա Էլիբեգովա Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ» Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ» Բաքվում անազատության մեջ գտնվող հայերը գերիներ են, այլ ոչ թե ռազմագերիներ. Օկամպո Սրբազան պայքարը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Մարզահամերգային համալիր մեծ հավաքի Երևանում ամբողջությամբ խցանված են դիտահորերը (տեսանյութ) ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Արսենյանը չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ փոխարտգործնախարարին Բայրամովն ու Քըլըչը քննարել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Հարգանքի տուրք չմատուցեցին «Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին»․ Վահե Սարգսյան Երևանում իսպառ բացակայում է կոյուղատար ու ջրահեռացման համակարգը (տեսանյութ) Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ) Երևանում կրկին ջրհեղեղ է Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ.Կարեն Միրզոյան Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը» Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ասուլիսը Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանի մեքենայի վրա հարձակումից Արևմտյան Նեղոսի տենդի հաստատված դեպքերի թիվը ՀՀ-ում Փաշինյանը 2 օր առանց թթվածին կդիմանա, բայց 1 ժամ առանց սուտ խոսելու չի դիմանա. Բորիս Մուրազի

Սև կարիճը սատկեց Lo scopione nero è morto (պատմվածք՝ բանտից)

Սև կարիճը սատկեց
Lo scopione nero è morto
(պատմվածք՝ բանտից)
Մելիքյան Ռուբենը դատական ամեն նիստից մեկ օր առաջ տեսակցում է ինձ: Ես, արդեն մեկ տարվա բանտարկության ընթացքում, Պավլովի շների պես պայմանական ռեֆլեքս եմ ձեռք բերել: Եթե վաղը դատական նիստ ունեմ, ուրեմն՝ այսօր գիշերը՝ 11-ին, բանտախցի դռան հետևից լսում եմ.
– Մալյան, պատրաստվիր, փաստաբանն ա եկել:
Դռան հետևից ձայն տվող հսկիչը չի տեսնում, որ ես արդեն կազմ-պատրաստ եմ: Ես էլ, պրոտոկոլը պահելու համար, ասում եմ.
– 5 րոպեից պատրաստ կլինեմ:
Ռուբոյի այցելության ուրախալի կողմերից մեկն այն է, որ հետը 10-20 հատ A4 ձևաչափի թղթեր է բերում ինձ, որպեսզի պատմվածք գրեմ: Ես էլ գրում եմ:
Այդ օրն էլ, դատից առաջ՝ ճիշտ ժամը 23:00-ին, խցիս դուռը ծեծեցին:
– Մալյան, փաստաբան…
– Cinque minuti,– զուտ իմ ու հսկիչի միապաղաղ կյանքում որևէ փոփոխություն մտցնելու համար իտալերեն պատասխանում եմ ես:
5 րոպեից ինձ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ իջեցնում են երկու հարկ ներքև:
– Grazie mille ragazzi,– իտալերեն շնորհակալություն եմ հայտնում հսկիչներին:
Հսկիչները ժպտում են. արդեն սովորել են իմ գժություններին:
– Ciao Signor Avvocato,– գոռում եմ ես՝ Մելիքյան Ռուբենին տեսնելով:
Ռուբենը ժպտում է. նա վաղուց է սովոր իմ գժություններին:
– Բա չիմացար՝ ինչ եղավ,– Ռուբենի դեմքն այլայլված է:
– Ի՞նչ ա պատահել,– անհանգստանում եմ ես:
– Արի՝ ցույց տամ,– Ռուբենը տեսակցությունների սենյակի դռան առջև գետնին ինչ-որ բան է ցույց տալիս:
– էս ի՞նչ ա:
– Սև կարիճ:
Եվ իրոք, դռան դիմաց ընկած է սատկած սև կարիճ, որի խայթոցն, ասում են, մահացու է:
– Քիչ մնաց՝ ինձ խայթեր, հսկիչները տեսան՝ սպանեցին, կարելի է ասել՝ կյանքս փրկեցին,– Ռուբոն մտահոգ էր:
Իրոք, մտահոգիչ էր:
Մի պահ ես էլ մտահոգվեցի: Բա որ, իրոք, խայթեր ինձ ու Ռուբոյին:
– Գիտե՞ս, որ «Նեռ»-ը իտալերեն «Nero»-ն ա, նշանակում ա «սև», էս կարիճի պես,– ասացի ես:
– Բա «կարիճ» ո՞նց կլինի իտալերեն,– հետաքրքրվեց Ռուբոն:
– Էդ՝ չգիտեմ:
Մի քիչ նստեցինք Ռուբոյի հետ, խոսեցինք կարիճներից: Ռուբոն մի պատմվածքի թուղթ նվիրեց ինձ ու գնաց: Գնալուց նորից բոլորս նայեցինք սատկած կարիճին՝ ես, Ռուբոն, հսկիչները…
– Գնացի՞նք,– այս անգամ հայերեն ասացի հսկիչներին:
– Գնացինք,– համաձայնեցին նրանք ու ինձ ուղեկցեցին իմ խուց:
Խցի դռան մոտ հասկացա, որ Ռուբոյից այդպես էլ չիմացա՝ իմ դատական նիստից ինչ նորություն կամ սպասելիք կար: Կարևորը՝ սև կարիճը սատկեց, ուրեմն՝ շուտով ամեն ինչ կավարտվի…
Prigioniero politico Նարեկ Մալյան
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan