Պուտինը զանգահարել է Քոչարյանին և շնորհավորել 70-ամյակի կապակցությամբ. 2-րդ նախագահի գրասենյակը հաստատեց Մանրամասներ՝ Դոնբաս «Մայր Հայաստանի» այցից (տեսանյութ) Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան
17
Ի՞նչ նպատակներ էին հետապնդում «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների այցերը իրաքյան Քուրդիստան և Դոնբաս Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ուզում «Աշխարհն» իրենից ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Դոնեցկի պետական հեռուստաալիքն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ «Россия 1-ն» անդրադարձել է «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Հայ քաղաքական գործիչների այցը Դոնբաս պետք է ցույց տա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտպանական ճառը. Ուղիղ «Մայր Հայաստանի» պատվիրակությունը գտնվում է Դոնբասում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«ՔՊ-ի Իրական Հայաստանը»․ Ստեփան Դանիելյան Ի՞նչ նպատակներ էին հետապնդում «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների այցերը իրաքյան Քուրդիստան և Դոնբաս Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ուզում «Աշխարհն» իրենից Պուտինը զանգահարել է Քոչարյանին և շնորհավորել 70-ամյակի կապակցությամբ. 2-րդ նախագահի գրասենյակը հաստատեց Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը». «Կարճ ասած» «Օգնության մասին լուրեր լսելիս, նախ իմացեք, թե ով է օգնում ու ինչի համար»․ Նաիրի Հոխիկյանն՝ արցախցիներին ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ» ՌԴ-ին զգուշացնում ենք՝ Զանգեզուրի միջանցքն Իրանի կարմիր գիծն է. Ալիռեզա Արաֆի Սրբազանին ԱԺ-ում բավականին ջերմ են ընդունել Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում «Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216 ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ Դոնեցկի պետական հեռուստաալիքն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին (տեսանյութ) Ավելի ու ավելի շատ զարգացող երկրներ են բացահայտորեն խոսում BRICS-ի նախաձեռնություններին միանալու ծրագրերի մասին Սկզբում պետք է փոխել հասարակության հոգեվիճակը, մթնոլորտը, որ հնարավոր լինի փոխել իշխանությունը Ձերբակալվել է ԱԱԾ հագուստով կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի 5-րդ անդամը «Մայր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ «Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու». Ոսկան Սարգսյան Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մանրամասներ՝ Դոնբաս «Մայր Հայաստանի» այցից (տեսանյութ) ԿԲ պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել «Россия 1-ն» անդրադարձել է «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Սյունիքում 2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են. Oragir.news

Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը

Համաձայն արբանյակային լուսանկարների (նկ. 1), ադրբեջանական կողմը ավերել է  դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող  Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը: Ավերված են գյուղի տների մեծագույն մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլն:

Monumentwatch-ը նշում է՝ դեռևս 2022 թվականին Ադրբեջանն ավերել էր գյուղի Սուրբ Սարգիս  Ադրբեջանը ոչնչացրել է Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին: Մոխրենես գյուղը և շրջակայքը հարուստ են հուշարձաններով: Մոխրենես գյուղի տարածքում հաշվառված են ավելի քան 20 հուշարձաններ, գյուղի մոտ է գտնվում հայտնի ‹‹Օխտը դռնի›› վանքը: Ոչնչացման  գործողությունների հետևանքով ուղղակի վտանգի տակ են հայտնվում գյուղի շրջակայքում գտնվող հուշարձանները:

2021 թվականից սկսած օկուպացված Արցախում ադրբեջանական կողմի իրականացվող մեծածավալ ճանապարհաշինարարական, ենթակառուցվածքային աշխատանքների հետևանքով Արցախի բազմաթիվ գյուղերում կատարվում էին մեծածավալ ավերումներ: Ռիսկային գոտում են հատկապես Հադրութի շրջանի գյուղերը և դրանց հարակից տարածքները, ինչը պայմանավորված էր Շուշի տանող երկու նոր ճանապարհների, դրանց սպասարկող ենթակառուցվածքների կառուցմամբ, երբ ավերվում էին հսկայական տարածքներ ճանապարհների անցկացման, ինչպես նաև շինտեխնիկայի, սպասարկող անձնակազմի, շինարարական նյութերի և թափոնների կուտակման համար: Հաճախ տարաբնույթ ինժեներական հարցերը լուծվում էին ի հաշիվ հայկական գյուղերի կամ դրանց տների ավերման: Մոխրենես գյուղի ավերումը թերևս հենց այս միտումնավոր գործողությունների հետևանքն է:

Մեր արձագանքը

Մոխրանես գյուղի ենթակառուցվածնքների և մշակութային հուշարձանների ոչնչացումը փորձելով դիտարկել մշակութային ժառանգության լայն հայեցակարգի շրջանակներում, պետք է նշենք, որ այս դեպքում հարձակման են ենթարկվել թե՛ նյութական կառույցները և  թե՛ ոչ նյութական ժառանգությունը, այդ թվում ավանդույթները, պատմությունները, մարդկանց կենցաղավարման մշակույթը։ Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված մշակութային ժառանգության 21-րդ դարի ռազմավարության փաստաթղթում ժառանգությունը սահմանվում է հետևյալ կերպ․  «Մշակութային ժառանգությունը ընդգրկելով նյութական և ոչ նյութական հարթությունը, հմտությունները, «իմանալ-ինչպես»-ը, պատկերացումները, վերաբերմունքն ու այլ տարրեր, անքակտելիորեն կապված է դրա համատեքստի և այն բնական ու մշակութային միջավայրի հետ, որտեղ այն ձևավորվել է (Recommendation of the Committee of Ministers to member States on the European Cultural Heritage Strategy for the 21st century, (Adopted by the Committee of Ministers on 22 February 2017 at the 1278th meeting of the Ministers' Deputies),p․ 3):

Ուստի, Արցախի մշակութային ժառանգության ցանկացած ոչնչացում ոչ միայն տվյալ արժեքի ֆիզիկական կորուստին է հանգում, այլև վնասում է ՝ ինքնությանը, խաթարում բնական միջավայրը և էապես վնասում արցախահայերի  մշակույթի իրավունքը։  Արցախի ժողովրդին՝ իր բնիկ տարածքից բռնի հեռացնելը, իր իսկ ժառանգության հետ հաղորդակցվելու, իր համայնքի  մշակութային կյանքում ներդրում ունենալու, ժառանգությունը կենսունակ պահելու և այն սերունդներին փոխանցելու  հնարավորության չեզոքացումը  կամ բռնի տեղահանությամբ կասեցումը էական խոչընդոտ է ինքնության պահպանության համար և վերստեղծման համար։

Գյուղի ոչնչացումը  Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ  ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի  որոշումները։   

Գյուղին հասցված վնասը համաձայն  «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan