Լրագրողներին թույլ չեն տվել նկարահանել Փաշինյանի այցը Կիրանց
Նիկոլ Փաշինյանն այցելել է Կիրանց, ծանոթանալու նոր կառուցված ճանապարհին, որն արդեն գործում է:
Փաշինյանի այցը լուսաբանելու հնարավորություն չի եղել։ «Ազատության» լրագրողը հայտնում է, որ դեռ այցից առաջ անվտանգության աշխատակիցները հսկում էին տարածքը, հորդորելով՝ նկարահանում չիրականացնել և ազատել տարածքը։
Ըստ լրագրողի՝ այցը կարճ է տևել․ շրջայցից հետո Փաշինյանը հեռացել է։