Հայաստանը պատրաստակամություն է հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Միրզոյան Փաշինյանի նախընտրած անվտանգության երաշխավորն այլևս «աշխարհի ժանդարմը չէ» Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդին մանրամասներ է պատմել
4
Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Հ1-ը հատուկ պահպանվող օբյեկտ է. մեր ծառայությունն ենք իրականացնում. ոստիկանապետ Բագրատ սրբազանը և բազմաթիվ քաղաքացիներ Հ1-ի մոտ են. Ուղիղ Ի՞նչ էր նշանակում Իրանի հռթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար ՔՊԿ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի դեմ «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն ներազգային թշնամանք և Արցախից բռնագաղթածների նկատմամբ ատելություն տարածելու համար Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից ապօրինի զրկելու դատական նիստը հետաձգվել է Պատերազմ Արցախում
Հայաստանը պետք է հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի մեղավորներին. Ալիևի օգնական Ոստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է մաս 226 Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի Վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկությունը կդադարեցվի Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան Հոկտեմբերի 4-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումը Տաքսիով փաստաբանական գրասենյակ ծանրոց են ուղարկել, որի մեջ թունավոր կարիճ է եղել Որ պահից հաջողվի կանխել այդ «կապիտալիզացիան», իրավիճակը կտրուկ կփոխվի․ Էլիբեգովա Հայաստանը պատրաստակամություն է հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Միրզոյան Քաղաքապետարանից օրինակ է վերցրել․ ծառեր են հատվել Իրանի և Իսրայելի մեծ խաղաղը Մերձավոր Արևելքում շարունակվում է. Արթուր Մարտիրոսյան Փաշինյանը սղացնելով ուզում է միջանցքի հարցը լուծել. Գառնիկ Դանիելյան ԱՄՆ-ն ընտրությունների նախաշեմին փորձում է միջամտել Վրաստանի ներքին գործերին․ Նարիշկին ՄԱԿ-ում Փաշինյանը երբևէ նորմալ ելույթ չի ունեցել. Արմեն Աշոտյան Հայաստան- ԵՄ փոխգործակցության հարցում ակնկալում եմ Ֆրանսիայի աջակցությունը․ Փաշինյանը՝ Մակրոնին Տեղի է ունենում պետության սահուն, անցնցում հանձնում՝ մեկ այլ պետության․ «Կարճ ասած» Փաշինյանի նախընտրած անվտանգության երաշխավորն այլևս «աշխարհի ժանդարմը չէ» «ՔՊ-ականների շինարարության պերճանքն ու թշվառությունը»․ Դերենիկ Մալխասյան Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդին մանրամասներ է պատմել Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում «Կիրանցի դպրոցի «ամենաանվտանգ» խաղահրապարակն է»․ Ոսկան Սարգսյան Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան 231,5 միլիոն դրամ գումարը նախատեսված կա, բայց շինարարական աղբի տեղափոխումը չկա Նիկոլը մի բան բլթցրեց, որին շատերը ուշադիր չեղան․ Տիգրան Քոչարյան Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմամբ Արցախից վերացնել և ջնջել հայկական հետքը․ Լիլիթ Գալստյան Ինչ ծախսեր են արվել, ինչ է ստացել երևանցին 2024 թվականին, և որքանով են այդ ծախսերը արդարացված Երևանի սրտում քանդուքարափ եղած սալերը դեռևս վերանորոգված չեն

Եթե Իրանը կատեգորիկ դիրքորոշում չհնչեցներ՝ Սյունիքը վաղուց կլիներ ադրբեջանական՝ ուժային եղանակով. Ստեփան Դանիելյան

Ջեյմս Օ՛Բրայենի արած հայտարարության ամենահետաքրքիր պահն այն է, որ նա Փաշինյանին է կոչ անում «խիզախ քայլերի դիմել», ոչ թե Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացիներին»։ Այսինքն, մեր ճակատագիրը որոշում է մեկ անձ, այդ անձն է միակ որոշում կայացնողը և Հայաստանի քաղաքական դաշտն այլևս գոյություն չունի։

Սա արհամարհական վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանը, որով նա ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խիզախ քայլերը»՝ ուղղված «Ռուսաստանից հետ հարաբերությունները խզելուն»։

Հարցին, թե ինչ «խիզախ քայլերի» մասին է խոսքը՝ քաղաքագետն արձանագրեց, որ դա թուրքական աշխարհին ինտեգրվելն է, «Զանգեզուրի միջանցքն» է, որը տրվելու է նախ արտաքին ուժերի վերահսկմանը, ընդ որում՝ ինչ-որ երրորդ կողմին, որը հետագայում ճանապարհը կհանձնի ադրբեջանցիներին և թուրքերին, այսինքն՝ դա կլինի իրենց ճանապարհը։ «Մինչդեռ, Իրանից են այս առնչությամբ մեզ տեղեկացնում, որ Հայաստանին դա խաղաղություն չի բերի և օգուտ չի բերի։ Վերջերս էլ ՌԴ-ում հայտարարեցին, որ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը իրենց կողմից չի դրված, այսինքն Սյունիքով ճանապարհ է անցնելու, որն ունենալու է ռազմաքաղաքական նշանակություն և Հայաստանը կանգնելու է թուրքական աշխարհի, արևմտյան աշխարհի առջև՝ տալով այդ ճանապարհը։

Դանից հետո փորձելու են տնտեսական կապերը խզել Ռուսաստանի հետ, այսինքն, Հայաստանի գյուղատնտեսությունը գնալու է անկման, նաև վառելիքն ենք ստանալու Ադրբեջանից ու աստիճանաբար դառնալու ենք Ադրբեջանի կցորդ, ադրբեջանցիները բնակվելու են Հայաստանում, ավելին` Հայաստանը այդպիսով վերածվելու է Արևմտյան Ադրբեջանի, որն իրենց ծրագիրն է ու իրենք այդ ծրագրի մասին բացահայտ խոսում են»։

Դիտարկանը, թե Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտել են, որ միջանցք հասկացությունը չեն ընդունում, որ դա իրենց համար «կարմիր գիծ է» ՝ Դանիելյանը պատասխանեց, որ մենք 6 տարվա ընթացքում տեսել ենք բազմաթիվ հայտարարություններ, որոնք արվել են, բայց իրականում արվել է ճիշտ հակառակը։

«Այսինքն, հույս դնել մի անձնավորության վրա, որը իրարամերժ հայտարարությւոններ է անում, մեղմ ասած՝ լուրջ չէ։ Ավելին, երբ ասում ենք, որ Հայաստանի իշխանությունները կամ այդ անձը չի համաձայնել, ապա պետք է նայենք քայլերի հաջորդականությանը, իսկ այդ քայլերի տրամաբանությունը, ցույց է տալիս, որ հակառակն է արվելու։

«Տեսեք, թե հայ պաշտոնյաներն ում հետ են հանդիպում, ում հետ է նկարվում ԳՇ պետը, Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, այն երկրի, որի նպատակը հենց այդ «միջին միջանցքն է»։

Սա միակ նման խնդրահարույց հանդիպումը չէ։ Երբ այս շղթան դիտարկում եք, ապա ամեն բան ակնհայտ է դառնում»։ Դիտարկմանը, թե այդ հանդիպումները իրենք բնորոշում են որպես դիվերսիֆիկացված քաղաքականության իրականացման վկայություն՝ նա պատասխանեց, որ մեր հասարակությունը պետք է հասկանա, որ Հայաստանն ի վիճակի չէ պահել Սյունիքը, Սյունիքի ճակատագիրը կախված է աշխարհաքաղաքական դասավորվածությունից։

«Եթե Իրանը իր կատեգորիկ դիրքորոշումը չհնչեցներ՝ Սյունիքը վաղուց կլիներ ադրբեջանական՝ ուժային եղանակով։ Իրանի, ու ինչ-որ առումով նաև Ռուսաստանի դիրքորոշումն է պաշտճառը, որ Սյունիքը դեռ հայկական է։ Այսինքն, եթե Սյունիքը մնա հայկական, ապա դա լինելու է ուժերի հավասարակշռության արդյունքում։ Այսինքն, հայկական բանակի վախից չէ, որ հիմա ադրբեջանցիները Սյունիք չեն մտնում։

Նրանք, ովքեր նման իրավիճակում խոսում են սուվերեն որոշումների մասին՝ նշանակում է, այդ մարդիկ կամ իրավիճակը չեն հասկանում, կամ մեզ խաբում են։ Հայաստանը այսօր մի երկիր է, որն ի վիճակի չէ իր սահմանները պահել, սա պետք է հայ հասարակությունը հասկանա և Սյունքը կարող է հայկական մնալ աշխարհաքաղաքական առումով ճիշտ քաղաքականությունը վարելու դեպքում, այլ տարբերակ գոյություն չունի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan