Պուտինը զանգահարել է Քոչարյանին և շնորհավորել 70-ամյակի կապակցությամբ. 2-րդ նախագահի գրասենյակը հաստատեց Մանրամասներ՝ Դոնբաս «Մայր Հայաստանի» այցից (տեսանյութ) Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան
17
Ի՞նչ նպատակներ էին հետապնդում «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների այցերը իրաքյան Քուրդիստան և Դոնբաս Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ուզում «Աշխարհն» իրենից ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Դոնեցկի պետական հեռուստաալիքն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ «Россия 1-ն» անդրադարձել է «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Հայ քաղաքական գործիչների այցը Դոնբաս պետք է ցույց տա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտպանական ճառը. Ուղիղ «Մայր Հայաստանի» պատվիրակությունը գտնվում է Դոնբասում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«ՔՊ-ի Իրական Հայաստանը»․ Ստեփան Դանիելյան Ի՞նչ նպատակներ էին հետապնդում «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների այցերը իրաքյան Քուրդիստան և Դոնբաս Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ուզում «Աշխարհն» իրենից Պուտինը զանգահարել է Քոչարյանին և շնորհավորել 70-ամյակի կապակցությամբ. 2-րդ նախագահի գրասենյակը հաստատեց Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը». «Կարճ ասած» «Օգնության մասին լուրեր լսելիս, նախ իմացեք, թե ով է օգնում ու ինչի համար»․ Նաիրի Հոխիկյանն՝ արցախցիներին ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ» ՌԴ-ին զգուշացնում ենք՝ Զանգեզուրի միջանցքն Իրանի կարմիր գիծն է. Ալիռեզա Արաֆի Սրբազանին ԱԺ-ում բավականին ջերմ են ընդունել Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում «Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216 ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ Դոնեցկի պետական հեռուստաալիքն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին (տեսանյութ) Ավելի ու ավելի շատ զարգացող երկրներ են բացահայտորեն խոսում BRICS-ի նախաձեռնություններին միանալու ծրագրերի մասին Սկզբում պետք է փոխել հասարակության հոգեվիճակը, մթնոլորտը, որ հնարավոր լինի փոխել իշխանությունը Ձերբակալվել է ԱԱԾ հագուստով կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի 5-րդ անդամը «Մայր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ «Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու». Ոսկան Սարգսյան Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մանրամասներ՝ Դոնբաս «Մայր Հայաստանի» այցից (տեսանյութ) ԿԲ պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել «Россия 1-ն» անդրադարձել է «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Սյունիքում 2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են. Oragir.news

Ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության. «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրինություն

2022 թվականի նոյեմբերին 5-րդ ալիք հեռուստաընկերության կողմից հայց է ներկայացվել Դատարան՝ ընդդեմ ԱԺ ՔՊ-ական պատգամոր Խ․ Սուքիասյանի, ով հեռուստաընկերության գործարար համբավն արատավորող, զրպարտչական արտահայտություններ էր արել։

Խ․ Սուքիասյանը հրապարակայնորեն տեսախցիկների և մի շարք լրագրողների առջև 5-րդ ալիքի լրագրողին ասել էր, թե 5-րդ ալիքը, որը, ի դեպ, ՀՌԱՀ-ի կողմից հեղինակազորված լրատվական է, հեռուստաընկերություն կոչվելու իրավունք չունի։ Պատգամավորի՝ որևէ փաստով չհիմնավորված, այս արտահայտությունները ակնհայտորեն դուրս են Սահմանադրությամբ և միջազգային կոնվեցիաներով երաշխավորված անձի պատվի և բարի համբավի անձեռնխելիության իրավունքի սահմաններից։

Պատգամավորի զրպարտչական արտահայտությունները հերքելու պահանջով 5-րդ ալիքի կողմից հայց էր ներկայացվել առաջին ատյանի դատարան, որը  շուրջ 9 ամիս տևած դատաքննությունից հետո մերժել էր հայցը այն պատճառաբանությամբ, թե իբրև չի ապացուցվել, որ 5-րդ ալիքը և ալիքի իրավաբանական անունը, այն է՝ «Շարկ» ՍՊԸ-ն, նույնական են։

Վճիռը հեռուստաընկերության կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, մակագրվել դատական կազմի, այնուհետև դատավորը՝ սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ կապված դատավորի անաչառությունը կասկած հարուցող փաստով, այն է՝ իր և Խ․ Սուքիասյանի միջև ազգակցական հարաբերությունների  առկայությամբ, ինչից հետո գործը վերաբաշխվել է նոր դատական կազմի և շուրջ 7 ամիս քննված վերաքննիչ բողոքը մերժվել է վերաքննիչ դատարանի կողմից․ այս անգամ ոչ թե առաջին ատյանի դատարանի բերած այն հիմքով,  թե իբրև հաստատված չէ Շարկ ՍՊԸ-ի և 5-րդ ալիքի նույնական լինելու հանգամանքը, այլ հենց Խ․ Սուքիասյանի ներկայացուցչի բերած հիմնավորմամբ, թե Խ․ Սուքիասյանը մտադրություն չի ունեցել զրպարտելու 5-րդ ալիքին։ Արդյունքում, վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, միևնույն ժամանակ ներկայացվել է միջնորդություն բողոքաբերին վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ՝ կապված պետական տուրքերի արժեքների շեշտակի բարձրացման հետ (նման մոտեցումը ԶԼՄ-ների դեպքում միջազգային փորձում տարածված է)։ Ինչի կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 16-ին ստացվել է վճռաբեկ դատարանի որոշումը՝ բողոքաբերին պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու միջնորդությունը մերժելու մասին։

Փաստորեն, տվյալ դեպքում ՀՀ-ում արդարադատություն իրականացնող միակ մարմինը՝ դատարանը, 2022 թվականին ծագած ակնհայտ վեճի վերաբերյալ 2024 թվականի հուլիսին դեռևս պետական տուրքի վճարման հիմքով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքն է սահմանափակում։ Հատկանշական է, որ եթե այս վեճի վերաբերյալ 2022 թվականից սկսած իրավամբ արդար դատաքննություն իրականացվեր, այժմ ՀՀ-ում չէր արձանագրվի պատգամավորների կողմից՝ այդ թվում նաև նույն Խ․Սուքիասյանի, լրագրողներին թիրախավորելու միջոցով հասցեական կամ անհասցե անձանց պատվի և բարի համբավի անձեռնմխելիությունը ոտնահարելու ամենաթող մշակույթ։

Ներպետական ատյանների՝ արդարադատություն իրականացնելուց խուսափելու պայմաններում Հեռուստաընկերությունը արդար դատաքննության իրավունքի պաշտպանության նպատակով կարող էր դիմում ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն 5-րդ ալիք հեռուստաընկերության գործունեության նպատակներին, 5-րդ ալիքի առաքելությանը դեմ է ՀՀ-ի դեմ միջազգային ատյան գանգատ ներկայացնելը։

«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրինություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan