Երևան քաղաքի ոչ լեգիտիմ քաղաքային 9 %-ոց «իշխանության» ընդունած բյուջեն դրսևորում է շարունակական թերակատարումներ Հրազդանի կիրճում անորակ ասֆալտապատում-փոսալցում է արվել 2 ամսվա մեջ արդեն 2 անգամ (տեսանյութ) Տիգրան Բալայանը տեսավ այն, թե ինչի հետ բախվեցին ԼՂՀ-ի հայերը
7
180 մլն դոլար գողանալը մի բաժակ ջուր խմել չէ. Փաշինյանը այս ամենի գլխին է (տեսանյութ) «Ի՞նչ կտա Հայաստանին Թրամփի հաղթանակը․ Փաշինյանի հեռանալու ժամացույցը միացված է»,- Երվանդ Բոզոյան ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է Թրամփը. ի՞նչ կարող է դա նշանակել Հայաստանի համար Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի մասին Թրամփի հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը որբացավ ԱՄՆ ընտրություններ․ Թրամփը հաղթում է ավելի քան 20 նահանգներում, Հարիսը՝ ավելի քան տասը Աննա Հակոբյանին վերապահված է ստվերային «կարդինալուհու» դերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ներկա դժնդակ պայմաններում լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել. Լավրով Ամբողջությամբ ոչնչացվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը Պատերազմ Արցախում
180 մլն դոլար գողանալը մի բաժակ ջուր խմել չէ. Փաշինյանը այս ամենի գլխին է (տեսանյութ) Սահմանափակումը վերացված է, «Իմնեմնիմի»-ի հաղորդաշարը կվարեն Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Հունգարիա՝ Բուդապեշտ Ինչո՞ւ ամերիկացիները կրկին ընտրեցին 78-ամյա նախկին նախագահին․ «Կարճ ասած» Ժողովրդավարության բաստիոնի հեքիաթը Թրամփին չի հետաքրքրելու. Վիգեն Հակոբյան Ասում եմ` մի քիչ սիրուն չի ... Երևան քաղաքի ոչ լեգիտիմ քաղաքային 9 %-ոց «իշխանության» ընդունած բյուջեն դրսևորում է շարունակական թերակատարումներ Հրազդանի կիրճում անորակ ասֆալտապատում-փոսալցում է արվել 2 ամսվա մեջ արդեն 2 անգամ (տեսանյութ) Քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդին կմնա կալանքի տակ Իրանի վրա լայնածավալ հարձակման դեպքում Հայաստանը լուրջ հումանիտար հետևանքների կբախվի. Սատանովսկի Տիգրան Բալայանը տեսավ այն, թե ինչի հետ բախվեցին ԼՂՀ-ի հայերը Մաշտոցի պողոտայում X բակի դիմաց, հայտնաբերեցի լքված Գազել, ինչ է եղել ըստ Ձեզ (տեսանյութ) Ցանկանում ենք, որ Ադրբեջանի պատմական նվաճումները ամրապնդվեն խաղաղության պայմանագրով. Էրդողան «Ի՞նչ կտա Հայաստանին Թրամփի հաղթանակը․ Փաշինյանի հեռանալու ժամացույցը միացված է»,- Երվանդ Բոզոյան Ադրբեջանի ԱԽ քարտուղարը Հայաստանին սպառնացել է «երկաթյա բռունցքով». Տիգրան Աբրահամյան Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում. Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը Փաշինյանը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է Թրամփը. ի՞նչ կարող է դա նշանակել Հայաստանի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Թրամփի հաղթական ելույթին Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի մասին Թրամփի հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը որբացավ Սահակյանցի փրկօղակը 7 տարվա նկարներում. ներհայեցման հրավեր Ալիևն ու Էրդողանը բանակցություններ են վարում Բիշքեկում 11-ամյա երեխան «գլխուղեղային վնասվածք»-ով հոսպիտալացվել է Որքան գումարի դիմաց է Իվետա Մուկուչյանը երգել Երևանի տոնին Ժաննա Անդրեասյանի տեղակալն ապօրինի պաշտոն է զբաղեցնում Սիսիանի համայնքապետը պարգեւատրել է հարազատ քեռուն «Գնա՛ մեռի, պռոստո՝ գնա՛ մեռի»,-Արմեն Աշոտյան ՔՊ-ականներից ո՞ւմ կկանչեն դատարան և ինչո՞ւ Քաղաքի տո՞ն, թե՞ օլիգարխի հարսանիք

Հայաստանը կկորցնի ամեն ինչ. Թուրքիան կկլանի Հայաստանը. Հայկ Ֆարմանյան

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացների հերթական՝ հինգերորդ հանդիպումը կայացավ հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին։

Հանդիպումից հետո Երևանն ու Անկարան տարածեցին հայտարարություններ, որոնցում ասված էր, որ կողմերի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու, ինչպես նաև՝ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ։

Ռուբեն Ռուբինյան ու Սերդար Քըլըչ հանդիպումից հետո նաև հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ երկաթուղու սահմանային անցակետը և փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։

Այս հանդիպմանը և կողմերի տարածած հայտարարություններին, սակայն, մեկ օր անց արձագանքեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ խոսելով Հայաստանի առաջ դրված նախապայմանների մասին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները շարունակվում են, և մենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում պետք է մեր սցենարը նախապատրաստենք։ Այժմ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մենք կարող ենք կյանքի կոչել դրական սցենարը, այսինքն՝ բացել սահմանը Հայաստանի հետ»,- ասել էր թուրք պաշտոնյան։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը, խոսելով Թուրքիայի կողմից փակված հայ-թուրքական սահմանի բացման հավանականության մասին, նշեց՝ պատերազմում պարտված Հայաստանի այս իշխանության պաշտոնավարման ժամանակաշրջանում սահմանի բացումը նշանակելու է Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսության ուղղակի կլանում, հետևապես, պետք չէ հայ ժողովրդին սին հույսեր վաճառել, թե սահմանի բացման պարագայում ՀՀ տնտեսությունը կաճի։

«Ի՞նչ առևտուր։ Թուրքիայի հետ առևտուր անելուց առաջ Հայաստանը նախ պետք է վաճառելու բան ունենա։ Ի՞նչ սահմանի բացում, այդ ի՞նչ գին է վճարելու Հայաստանը  սահմանի բացման դիմաց՝ Սյունիքով միջա՞նցք է տալու։ Այդ ի՞նչ ունենք առաջարկելու թուրքական շուկային, որպեսզի լինի երկկողմանի և ոչ թե միակողմանի առևտուր, չէ՞ որ, եթե առևտուրը երկկողմանի չեղավ, ապա բերելու է Թուրքիայի կողմից Հայաստանի կլանման»,- ասաց Հայկ Ֆարմանյանը՝ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսության աճի հետ կապողներին կոչ անելով ուշադիր հետևել Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության վերջին տասը տարվա վիճակագրությանը։

«Թուրքիայի հետ առևտուր անելու և տնտեսական օգուտներ ստանալու մասին խոսողները կարող են նայել վերջին տարվա վիճակագրությունը, ըստ որոնց, վերջին 10 տարում Թուրքիայից Հայաստան է ներկրվել 300 միլիոն դոլարի ապրանք, Հայաստանից արտահանվել է 10 անգամ քիչ՝ 3-3.5 միլիոն դոլարի ապրանք»,- ասաց Ֆարմանյանը՝ ընդգծելով, որ սահմանի բացման պարագայում նույն հարաբերակցությունը վերջնարդյունքում բերելու է թուրքական էքսպանսիայի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan