Հայաստանում նախադեպը չունեցող Ֆիլմի փաստահավաքն ու հեղինակը Դերենիկ Մալխասյանն է (լուսանկար) Տրանսպորտային բոյկոտը հասել է ուսանողներին Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
16
Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գևորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում․ նաև դիմել են «Մայր Հայաստան»-ին (ուղիղ) Արդեն 3100 գյումրեցի աջակցություն է հայտնել Գյումրու զարգացման ծրագրին (տեսանյութ) Ավինյանական քաղաքապետարանի «կարմիր գծերի» թալանչիական վճարի դեմ դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ Իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ և չեղարկեն տրանսպորտի թանկացման որոշումը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Գյումրին ընտրությունների շեմին ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Անհրաժեշտ է Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» բոյկոտի ակցիան բուհերում (ուղիղ) Կարմիր կետագծերի թեմայով դատական վեճը շարունակվում է․ լավ լուր վարորդներին (տեսանյութ) Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն նույն «սկզբունքայնությունն» ունեն (տեսանյութ) Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է՝ չգալ աշխատանքի, նստել ավտոբուս. «Հրապարակ» Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց. «Փաստ» Թող Փաշինյանը հրապարակի փաստաթղթերը ու մտքով չանցնի՝ կեղծել. Հայկ Մամիջանյան Փաշինյանը սարսափում է այդ մեծ գաղտնիքի բացահայտումից. Լևոն Զուրաբյան Մյունխենում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը Գևորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում․ նաև դիմել են «Մայր Հայաստան»-ին (ուղիղ) Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ» Մյունխենում ԱՄՆ փոխնախագահի սենսացիոն հայտարարությունը վերաբերում էր նաև «ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլխին. Չալաբյան Վարորդները պետք է հասկանան, որ ամեն հրահանգ չի, որ պետք է էնտուզիազմով կատարել Մարդիկ հստակ հարցեր են հնչեցնում ու ցույց տալիս, թե քաղաքային իշխանության վերաբերմունքն ինչպիսին է երևանցիների հանդեպ իրականում Ախուրյանցի Անոն խելքի է եկել, իսկ Դավալեցի Արամը շարունակում է ծառայել Նիկոլին Հայաստանում պետք է ախոռը մաքրել. Ստեփան Դանիելյան Հայաստանում նախադեպը չունեցող Ֆիլմի փաստահավաքն ու հեղինակը Դերենիկ Մալխասյանն է (լուսանկար) Տրանսպորտային բոյկոտը հասել է ուսանողներին Արդեն 3100 գյումրեցի աջակցություն է հայտնել Գյումրու զարգացման ծրագրին (տեսանյութ) Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Եթե իրականություն է, ապա սա ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված քայլ է»․ Արա Պողոսյան Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. բացառիկ Թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է՝ չգալ աշխատանքի, նստել ավտոբուս Աղազարյանը Փաշինյանի հրաժարականի պահանջի գործընթաց կսկսի ՀՀ իշխանությունները շարունակում են Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկել Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանից Ավինյանական քաղաքապետարանի «կարմիր գծերի» թալանչիական վճարի դեմ դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ «Ինքնիշխանները». ՔՊ-ականը մեկնել է Կիև՝ աջակցություն հայտնելու ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը Ստախոս՝ պաշտոնապես․ «Կարճ ասած»

Բագրատ սրբազանը չի՞ ուզում տեսակետ հայտնել ամերիկյան Սենատում Օ'Բրայենի հայտարարությունների վերաբերյալ

Ինչպես հայտնի է,ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի  հարցերով օգնական  Ջեյմս Օ’Բրայենը ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասին:

Մասնավորապես,նա նշել է, թե ԱՄՆ-ն ձգտում է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ուղիներ կառուցել, որոնք կանցնեն Ադրբեջանով  և Հայաստանով: Նա նաև հայտարարել է հայ ժողովուրդի անունից, թե իբր հայերը ուզում են, որ այդ ուղիները չվերահսկվեն Ռուսաստանի և Չինաստանի կողմից:

Իսկ եթե դրան գումարենք այն, որ նա նախկինում նշում էր, թե Իրանի հետ համագործակցությունը պիտի մինիմումի հասցվի կովկասյան երկրների կողմից, ապա ստացվում է, որ Օ’Բրայենը ԱՄՆ Սենատում հայտարարում է, թե իբր հայ ժողովուրդը երազում է, որ իր կոմունիկացիաները անցնեն հիմնականում Ադրբեջանի և Թուրքիայի միջև:

Օ’Բրայենը հայերին փաստացի ծաղրելուց հետո,անցավ Վրաստանին, նշելով, որ ԱՄՆ-ն մտահոգված է, Վրաստանի համագործակցությամբ Չինաստանի հետ: Ըստ նրա, «…վրաց ժողովուրդի ցանկությունները չեն համընկնում այդ երկրի իշխող վերնախավի ցանկությունների հետ…»:

Այս հայտարարությանն արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նշելով, որ իր երկիրը սուվերեն պետություն է և ինքն է որոշում, թե ում հետ համագործակցի:

Հայաստանի  մասով Օ’Բրայենի հայտարարության վերաբերյալ, հայտարարությամբ հանդես են եկել մի շարք հայ վերլուծաբաններ, «Մայր Հայաստանի»  առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և անհատական տեսակետ է հայտնել ՀՀԿ-ական գործիչ  Էդվարդ Շարմազանովը:

Մնացած քաղաքական գործիչներից և կուսակցության առաջնորդներից դեռ ձեն-ձուն չկա:

Լուռ է նաև «Սրբազան շարժման» ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Իսկ դա նշանակում է.

-կամ  նրանց դա չի հետաքրքրում, քանի որ չեն գիտակցում թե ինչ է ասել Օ՝Բրայենը

-կամ համաձայն են  Օ՝Բրայենի տեսակետների հետ և պարզապես իրենք են ուզում Փաշինյանի փոխարեն այդ ծրագրերը կյանքի կոչել

-կամ էլ հասկանում են Օ՝Բրայենի խոսքերի վիրավորական էությունը, բայց համարում են, որ վտանգավոր է արձագանքելը աշխարհի գերտերության ներկայացուցչին:

Փորձենք վերլուծել այս երեք տարբերակները առանձին-առանձին:

Եթե չեն հասկանում, թե ինչ վտանգավոր թեզերով է հանդես եկել Օ’Բրայենը Հայաստանի հանդեպ, ուրեմն քաղաքական անմեղսունակներ են, և պարզ է, թե ինչու է մինչ այսօր իշխանության մնացել Նիկոլ Փաշինյանը:

Եթե համաձայն են Օ՝Բրայենի տեսակետների հետ, դրա համար չեն արձագանքում, նշանակում է՝ վերջացած սրիկաներից է բաղկացած Հայաստանի քաղաքական վերնախավի մեծ մասը:

Եթե գիտակցում են Օ՝Բրայենի խոսքերի վտանգավորությունը, բայց համարում են, որ չարժե այս ներքաղաքական պայքարում փչացնել հարաբերությունները գերտերության հետ, նշանակում է՝ վարել ջայլամի քաղաքականությունը:

Իսկ ջայլամի քաղաքականությունը երբեք ոչ մեկի կողմից աջակցության չի արժանացել, ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ՝ դրսից:

Եթե մարդը վախենում է արձագանքել Օ՝Բրայենի խոսքերին, որ հայերը երազում են  անկախ լինել  Ռուսաստանից և Չինաստանից, որ դառնան Ադրբեջանի և Թուրքիայի կցորդը, նշանակում է՝ վաղը այդ նույն, կամ մեկ այլ ամերիկյան գործիչը, տեսնելով հայկական քաղաքական դաշտի մեծ մասի լռությունը, կարող է հանդես գալ մեզ համար ավելի վիրավորական և վտանգավոր հայտարարությամբ:

Այն, ինչ այսօր կա Հայաստանում, կապ չունի ժամանակակից բնույթի քաղաքականության հետ: Սա ոչ թե քաղաքական դաշտ է հիշեցնում, այլ քաղաքական գոմ: Եվ թող ոչ ոք չվիրավորվի այս գնահատականից, որը նույնիսկ ավելի մեղմ ձևակերպում է:

Խոսել միայն Կիրանցի, Բաղանիսի, Տիգրանաշենի մասին և չխոսել այդ խնդիրներն առաջացրած  պատճառների մասին, գավառականություն է:  Քանզի այդ խոսույթը նման է դառնում ավելի շատ ոտանավորի, ասմունքի, հեքիաթ պատմելուն, որտեղ նշվում է, որ ավելի լավ է լինել «չաղ և բախտավոր, քան թե՝ աղքատ և անբախտ»:

Շատերը կարող են ասել, որ սա է հայ ժողովուրդի իրական մակարդակը:

Դժվար է միանշանակ այս հարցին նման պատասխան տալը:

Պարզ է մեկ բան. եթե սա է իրականում մեր մակարդակը, ուրեմն մեր պետականության կազմաքանդումն ու նոր ցեղասպանությունը կդառնան անխուսափելի, և դա հասկանալի կլինի աշխարհի համար:

Իհարկե աշխարհը կդատապարտի նոր ցեղասպանությունը, քանի որ չի կարող չդատապարտել այն, բայց դրանից ցեղասպանված հայ ժողովրդի համար ոչինչ չի փոխվի:

Ինչպես որ այն չփոխվեց 100 տարի առաջ:

Պարզապես, եթե 100 տարի առաջ, հայերը չունեին պետականություն և դրա համար ցեղասպանվեցին, ապա այսօր պետականության պայմաններում ցեղասպանվելը դառնալու է ոչ միայն ողբերգություն, այլև ամոթ:

Քանզի այս անգամ հայերը կարող են ցեղասպանվել բացառապես սեփական տգիտության հետևանքով:

Եվ այս առումով ուղղակի հաստատվում է հայտնի բրիտանացի փիլիսոփա Բերտրան Ռասելի այն խոսքերը, որ նա արտահայտել էր դեռ անցյալ դարի 50-ական թվականներին. «… մարդկության ամենամեծ չարիքը, ոչ կոմունիզմն է, ոչ պատերազմները, ոչ էլ սովը, այլ տգիտությունն է, որից կարող են առաջանալ սովը, կոմունիզմը և պատերազմները…»:

Արժե Բագրատ սրբազանին և մեր մյուս լիդերներին հիշեցնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջի խոստովանությունը, որն նա կատարել էր 20-րդ դարի սկսզբներին, նշելով բառացի հետևյալը. «Սան Ստեֆանոյի խաղաղության պայմանագրի համաձայն՝ ռուսական զորքերը պետք է օկուպացնեին  Արևմտյան Հայաստանը, քանի դեռ չէին կատարվել անհրաժեշտ բարեփոխումները։ Այս հրամանագիրը չեղյալ համարվեց 1878-ի Բեռլինի պայմանագրով, որն ամբողջությամբ մեր սպառնալից ճնշման արդյունքն էր, և մեր կողմից փառաբանվեց որպես Անգլիայի ամենամեծ հաղթանակը, որը բերեց «պատվավոր խաղաղություն»: Հայաստանը զոհաբերվեց մեր կանգնեցրած հաղթական զոհասեղանի վրա։ Ռուսները ստիպված էին հեռանալ. դժբախտ հայերը կրկին ջախջախվեցին իրենց հին կեղեքիչների կրնկի տակ, որոնք խոստացան «բարելավումներ և բարեկարգումներ կատարել հայաբնակ գավառներում»»։

Չեմ կարծում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի այս խոսքերին ծանոթ չեն ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչները: Բայց գերադասում են լռել, իսկ հետո կհայտարարեն, որ պայքարը պիտի լինի «առանց ակնկալիքների և ունենա ազգային-ազատագրական բնույթ»:

Ո՞ւմ եք մոլորեցնում, պարոնյաք: Նրանց, ովքեր ծանոթ չեն  պատմությանը, կամ ավարտել են դպրոցի չորս դասարան, միգուցե հնարավոր է, բայց հանրության լուրջ հատվածին հեքիաթներ պատմելով, չի կարելի խաբել:

Բայց երբ երկրի առջև կանգնած է նոր ցեղասպանության վտանգը, իսկ քաղաքական լիդերները լռում են, դա առնվազն բարոյական չէ, եթե չասենք ավելին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan