Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները
13
Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) Պատերազմ Արցախում
7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան Հաջո՞րդը ում եք արդարացնելու, Ա՛րծրուն, Թալեաթի՞ն․ «Կարճ ասած» Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ ՀՀ իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել. հետազոտություն Երեկ փոշու պարունակությունը օդում 3,9 անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հովիվը հոսանքահարվել ու մահացել է. մի քանի խոշոր եղջերավորներ սատկել են Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ Երկակի ստանդարտներ եք իրագործում․ Աննա Գրիգորյանը օրինակներ բերեց «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». նոր մանրամասներ՝ Արմավիրի ոստիկանությունում բռնության դեպքից Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է 2 անգամ զանգահարել են Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել Թուրքիայում՝ Ամասիայում, 5 րոպեում 2 երկրաշարժ է գրանցվել Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան հայտնի «Регионы России» ամսագրին

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան հայտնի «Регионы России» ամսագրին: Նյութը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:

. . .

Անդրանիկ Թևանյան. «Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է»

Թևանյան Անդրանիկ Նորիկի․ հայ հայտնի տնտեսագետ և քաղաքական գործիչ։ Ավարտելով Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի Շինարարության էկոնոմիկայի և կառավարման ֆակուլտետը՝ շարունակել է ուսումը և ստացել մագիստրոսի կոչում Հայաստանի պետական ​​ճարտարագիտական ​​համալսարանում: Այնուհետև Տնտեսական հետազոտությունների ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։

Ավարտել է նաև Կառավարման ակադեմիան։ Սպա է, պահեստազորի լեյտենանտ։

2021 թվականի խորհրդարանական ընտրություններում Թևանյանն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2023 թվականին իր համախոհների հետ հիմնել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը, և նույն թվականին Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել է «Մայր Հայաստան» դաշինքը՝ ստանալով 12 մանդատ։

2023-ի բողոքի ցույցերի ժամանակ նրա ակտիվ դիրքորոշումն ու կոչերը՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ, ցույց են տալիս Թևանյանի վճռականությունն ու ազնվությունը՝ պաշտպանելու իր երկրի շահերը։

Թևանյանը գործող իշխանության գաղափարական ուժեղ ընդդիմախոսն է։ Թևանյանը շարունակում է ակտիվորեն պայքարել իր քաղաքական համոզմունքների և Հայաստանի քաղաքացիների իրավունքների համար։

Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ ուղղված տարածքներ հանձնելուն և հայերի համար սրբազան խորհրդանիշները փոխելուն՝ իբր երկրի վրա չհարձակվելու Ադրբեջանի խոստման դիմաց, ժողովրդական բողոքի աճող ալիք առաջացրեց։ Վերջին կաթիլը դարձավ կառավարության որոշումը՝ Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, որոնք իբր ի սկզբանե պատկանել են Ադրբեջանին։ ՀՀ-ում այս որոշումը գնահատվեց որպես միակողմանի զիջում, քանի որ Ադրբեջանին ոչ մի պահանջ չի ներկայացվել՝ դուրս գալ Հայաստանին իրավաբանորեն պատկանող տարածքներից։

2024 թվականի ապրիլի վերջին Տավուշում սկսվել են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Մայիսի վերջին աշխատանքներն ավարտվել են, և սահմանային սյուներ են տեղադրվել։ Հայ փորձագետներն արձանագրել են սահմանազատման և սահմանագծման ընթացակարգի խախտումներ, որոնք, նրանց կարծիքով, լարվածության նոր կետեր կստեղծեն երկու երկրների հարաբերություններում։

Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել մեր թղթակցին, որի ժամանակ ներկայացրել է երկրում տիրող իրավիճակի, Մոսկվայի հետ հարաբերությունների և գործող ղեկավարության սխալների վերաբերյալ իր տեսլականը։

-Ձեր կարծիքով՝ Հայաստանի համար հնարավո՞ր է բազմավեկտոր համագործակցություն այլ երկրների հետ։ Ինչո՞ւ է ներկայիս ղեկավարությունը Ռուսաստանի հետ համագործակցությունն ընկալում որպես Արևմուտքի հետ համագործակցության հնարավորությունը բացառող։

-Հայաստանում միշտ էլ առաջնահերթ են համարել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը, քանի որ այն հիմնված է երկու երկրների անվտանգության համաձայնագրերի վրա։ Սա երկու երկրների զարգացման հիմքն է։ Մնացած ամեն ինչ բխում է սրանից։

Ինչ վերաբերում է այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, ապա այստեղ պետք է գործի փոխլրացման սկզբունքը։ Այսինքն՝ Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները այլ երկրների հետ՝ ոչ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների։ Կարծում եմ, որ այս սկզբունքը պետք է դրված լինի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, և Ռուսաստանից իր նկատմամբ Հայաստանի պահանջը նույնպիսին պետք է լինի ։

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն ​​պնդմանըթե դուք «Կրեմլի ձեռքն եք» համարվում:

-Ես նման էժանագին որակումներից չեմ բարդույթավորվում, քանի որ գիտեմ, որ ճշմարտությունն իրականության մեջ է։ Ինչ վերաբերում է այդպիսի պիտակներին, ապա մենք առաջարկ ենք պատրաստվում ներկայացնել Ազգային ժողով՝ ընդունելու «օտար ազդեցության մասին» օրենք։ Կարծում եմ, այդպիսի օրենքի ընդունումից հետո բոլոր նման շահարկումները կստանան իրենց արժանի պատասխանները։ Որովհետև բոլորին պարզ կդառնա, թե ով՝ ով է Հայաստանում։

-Ինչպիսի՞ հիմնական սխալներ է թույլ տալիս Փաշինյանի ներկայիս կառավարությունը, և արդյոք դրանք սխալնե՞ր եք համարում, թե՞ նպատակաուղղված քաղաքականության մաս։

-Փաշինյանի կառավարությունը որոշ հարցերում սխալներ է թույլ տալիս, որոշ հարցերում՝ նպատակաուղղված քաղաքականություն։ Օրինակ՝ միտումնավոր վարում է Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարացնելու քաղաքականություն, քանի որ դրսից պատվերներ ունի։ Իսկ սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերում այս մարդկանց անգրագիտության պատճառով բազմաթիվ սխալներ կան։

-Ձեր կարծիքով՝ ո՞ւմ շահերից ելնելով է գործում Փաշինյանը։

-Փաշինյանը միշտ գործել է իր շահերից ելնելով։ Այլ բան, որ պատերազմում պարտությունից հետո նա սխալ է հաշվարկել ու հենվել է արտերկրի իր տերերի վրա։ Իսկ այսօր՝ արդեն որպես պատանդ, նա չի կարող քաղաքականություն վարել՝ առանց իր տերերին նայելու։

-Արդյոք կարծո՞ւմ եք, որ ներկայիս իշխանությունը գրաքննություն է ներդնում և ճնշում է այլախոհությունը: Ի՞նչ փաստարկներ են հաստատում ձեր կարծիքը:

-Փաշինյանի իշխանությունը չափազանց թույլ է երկրում գրաքննություն մտցնելու համար։ Այլ բան, որ նա հսկայական միջոցներ է ստանում սեփական լրատվամիջոցների, այդ թվում՝ պետական ​​հեռուստատեսության զարգացման համար։

-Ինչ շանսեր ունի Բագրատ սրբազանը հաջողության հասնելու համար, և ի՞նչ դրական ծրագիր նա կարող է առաջարկել։

-Ես թերահավատորեն եմ վերաբերվում նրա հնարավորություններին: Նա գործողությունների քաղաքական լուրջ օրակարգ չունի։ Բագրատ սրբազանն իր շուրջը հավաքեց չափազանց խառնիճաղանջ քաղաքական զանգված, ինչի արդյունքում չի կարողանում գործողությունների քիչ թե շատ հստակ ծրագիր ներկայացնել։ Քանզի ցանկացած կոնկրետություն կարող է քաղաքական սպեկտորի որոշ հատվածի օտարել նրանից։ Եվ քանի որ նա քաղաքական գործիչ չէ, այսօր նրա համար կարևոր է դարձել ոչ թե ծրագրերում հստակությունը, այլ փոխբացառող քայլեր պահանջող քաղաքական գործիչների քանակը, որոնք կմնան իր շուրջը։ Մի բան նրան հաջողվել է՝ Փաշինյանի սուպերապալեգիտիմացումը։

-Ըստ Ձեզ՝ առաջնահերթ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայաստանում իրավիճակը կարգավորելու համար։

-Պետք է Փաշինյանի իրական հակակշիռը ստեղծել, իսկ գլխավորն այն է, որ այն դառնա քաղաքական ու գաղափարական հակակշիռ։ Հայաստանի քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան համեմատելու երկու կողմերի ծրագրերն ու հասկանալ՝ ինչ ընտրություն կատարել։ Համոզված եմ, որ Հայաստանում առկա զարգացման միտումը հօգուտ հայ-ռուսական հարաբերությունների է։ 2018 թվականից հետո քաղաքական ճոճանակը սկսեց թեքվել դեպի մեր կողմ։ Այլ բան, որ նման հանրային պահանջն իրականացնելու համար անհրաժեշտ են մի քանի տարրեր, որպեսզի հավաքվի որոշման այս ողջ ներկապնակը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan