Թիմակիցնե՞ր, թե՞ հանցակիցներ (տեսանյութ) Քաղաքապետարանի այսօրվա «հաթաթա շոու»-ի մասին (տեսանյութ) Վերափոխել լռողների լռությունը
13
Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. Ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 1-ին) «Ասեք, չանենք»-ի հետևանքները (տեսանյութ) Մսամթերքն ու կաթնամթերքը շարունակել են թանկանալ. գնային փոփոխությունները՝ դեկտեմբերին Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում․ ծառայողներին բերման են ենթարկել Փաշինյանի երթին Դատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Փաստաբան Փաշինյանի հակաեկեղեցական արշավը լեգիտիմ չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոստիկանանական մեծաթիվ ուժեր Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիմաց (ուղիղ) Ով է Նիկոլի «հոգևոր» առաջնորդը (տեսանյութ) Հայաստանում հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից Պատերազմ Արցախում
Հունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով Փարաքար համայնքի նախկին ղեկավարի uպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով. ՔԿ 3 տարի վերակառուցված մանկապարտեզը ամեն տարի էնպես եք շոու անում, կարծես նույն մանկապարտեզը յուրաքանչուր տարի վերակառուցում եք ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին նամակներ եմ ուղարկել՝ ներկայացնելով ՀՀ-ում ժողովրդավարության և բռնաճնշումների պատկերը․ պատգամավոր Փաշինյանն ընտրական տարին սկսեց դատավորներին հրահանգ տալով․ «Կարճ ասած» Աշտարակի ավագանու անդամի ղեկավարած ընկերությունը 966 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ․ «Հետք» Ադրբեջանը, շրջանցելով Հայաստանին, քննարկում է ՀՀ սուվերեն տարածքով անցնող երթուղու հետ կապված հարցեր․ Մելոյան Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը Մասյացոտն թեմի Երիտասարդաց միությունների անդամներն իրենց հավատարմությունն են հայտնել Ռուբեն վարդապետին, Մայր աթոռին Դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ, դուք այդ միջամտության և՛ պատճառն եք․ Իշխան Սաղաթելյան ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. նրան բողոքի հայտագիր են հանձնել Թիմակիցնե՞ր, թե՞ հանցակիցներ (տեսանյութ) Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. Ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 1-ին) Վերաքննիչ քրեական դատարանն Արշակ Սրբազանին թողել է կալանքի տակ «Ասեք, չանենք»-ի հետևանքները (տեսանյութ) փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ Երբ կնշվի այս տարի Սուրբ Զատիկը. 2026թ.-ի եկեղեցական տոնացույցը Արշակ սրբազանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով Հայաստանում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները Քաղաքապետարանի այսօրվա «հաթաթա շոու»-ի մասին (տեսանյութ) Փաշինյանն իր թիմով հանդերձ պետք է հեռանա․ քաղաքացի (տեսանյութ) Մսամթերքն ու կաթնամթերքը շարունակել են թանկանալ. գնային փոփոխությունները՝ դեկտեմբերին Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում․ ծառայողներին բերման են ենթարկել Փաշինյանի երթին Երկիրը չի կարող առաջնորդվել սմայլիկներով ու հեշթեգներով. Մհեր Մելքոնյան Դատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Փաստաբան Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Վիրահայոց թեմն աջակցություն է հայտնել Մայր Աթոռին ու նրա Գահակալին Քաղաքական խաղալիք Գևորն ինքնախոստովանական ցուցմունք է տալիս Վերափոխել լռողների լռությունը

Ներդրումների առումով տագնապալի վիճակ է.168.am

168.am-ի տնտեսական մեկնաբանը հեղինակային անդրադարձում նշում է. «Իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների առումով Հայաստանում կատաստրոֆիկ վիճակ է։ Իշխանությունները համաշխարհային մակարդակի աճերից են խոսում, իսկ ներդրումներ չկան։ Ներդրումները կտրուկ նվազել են։

Նվազել են՝ ինչպես ընդհանրապես ներդրումները, այնպես էլ՝ ուղղակի ներդրումները։

Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են գրեթե 131 մլն դոլարով։

Ուղղակի ներդրումների զուտ հոսքերի կրճատումն անցնում է 73 մլն դոլարից։

Բացարձակ փոփոխությունը ներդրումների դեպքում նախորդ տարվա համեմատ բացասական է 230 մլն դոլարով, ուղղակի ներդրումների դեպքում՝ ավելի քան 181 մլն դոլարով։

Ներդրումային իրավիճակը վերջին տարիներին Հայաստանում, իհարկե, միշտ էլ մտահոգիչ է եղել։ Անցած ամբողջ տարվա ընթացքում իրական հատվածում կատարվել էին ընդամենը 353 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ։

Այս տարի, ինչպես տեսնում ենք, այդ չնչին ներդրումներն էլ են կրճատվել։

Իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի օտարերկրյա կապիտալը հեռու մնա Հայաստանի տնտեսությունից։

Օտարերկրյա կապիտալը Հայաստանում իրեն անվտանգ չի զգում, ու դա է հիմնական պատճառներից մեկը, որ կապիտալը չի գալիս Հայաստան։ Եվ ոչ միայն չի գալիս, այլև դուրս է գնում։ Երասխի մետալուրգիական գործարանի հայտնի օրինակը բավական է, որպեսզի օտարերկրյա ներդրողները խուսափեն Հայաստանում ներդրումներ կատարելու գայթակղությունից։

Այնտեղ ենք հասել, որ իշխանությունները նույնիսկ մեր երկրի սուվերեն տարածքում չեն կարողանում ապահովել ներդրումների անվտանգությունը։

Բայց խնդիրը միայն արտաքին անվտանգությունը չէ։

Վերջին տարիներին իշխանությունների ջանքերով Հայաստանի անունը շատ հաճախ է շոշափվում միջազգային արբիտրաժային դատարաններում ներկայացվող գործերի շրջանակներում։ Օտարերկրյա ներդրողները մեղադրում են իշխանություններին՝ իրենց իրավունքները, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, ոտնահարելու ու խախտելու համար։

Հսկայական, ընդհուպ՝ միլիարդ դոլարը գերազանցող  գումարների հայցեր են ներկայացնում։

Երբ տարբեր մութ գործարքների արդյունքում կառավարությունը փայ է ստանում օտարերկրյա կապիտալով Հայաստանում գործող հայտնի ընկերություններում, երբեմն անմիջապես սեփականության իրավունքի փոփոխության ժամանակ, դա չի կարող չանհանգստացնել պոտենցիալ ներդրողներին։

Այս ամենն ուղղակի ազդեցություն է թողնում երկրի ներդրումային միջավայրի ու պոտենցիալ ներդրողների մտադրությունների վրա։ Թեև դա իշխանություններին կարծես չի էլ հուզում։

Իրենց քաղաքական նպատակների համար պատրաստ են գնալ ամեն ինչի։ Կարևոր չէ, թե հետագայում դրանք ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ, ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ ու իրենց արկածախնդրության պատճառով ինչպիսի՞ մեծ տուգանքների տակ կարող է հայտնվել երկիրը։

Այս տարի Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների զուտ հոսքերի ամենամեծ կրճատումը տեղի է ունեցել Վիրջինյան կղզիներից և Արաբական Էմիրություններից։ Անցած տարի մի գործարքի արդյունքում Էմիրություններից 100 մլն դոլարի կարգի ներդրումներ էին կատարվել, համաշխարհային մակարդակի իրադարձություն էին սարքել, վերակողմնորոշումներից ու այլ երկրների հետ գործընկերային հարաբերությունների վերափոխումներից էին սկսել խոսել։

Վիրջինյան կղզիներից կատարված ներդրումների կրճատումը գրեթե ամբողջությամբ վերաբերում է մետաղական հանքաքարի արդյունահանմանը։

Դրա հետևանքով էլ ներդրումների զուտ հոսքերը մետաղական հանքաքարի արդյունահանման մեջ պակասել են, չնայած արդյունաբերության այս ճյուղը շարունակում է մնալ տնտեսության այն եզակի հատվածներից մեկը, որտեղ դեռ ներդրումներ են գեներացվում։ Այդպիսի ճյուղերը Հայաստանի տնտեսության մեջ շատ քիչ են։ Քչերից մեկն էլ էներգետիկան է, որտեղ ուղղակի ներդրումների զուտ հոսքերն այս տարի եղել են գրեթե 25 մլն դոլարի կարգի։ Դրանք ստացվել են գերազանցապես Ռուսաստանից և Ֆրանսիայից։

Ներդրումների բավական մեծ կրճատում է տեղի ունեցել մանրածախ առևտրում։ Դա բաժին է ընկել մեծամասամբ մեկ երկրի, և այդ երկիրը եղել է Արաբական Միացյալ Էմիրությունները։

Հեռահաղորդակցության ոլորտում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը՝ ավելի քան 100 մլն դոլարով, ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ 42 մլն դոլարով պակաս են եղել։ Ուղղակի ներդրումների կրճատումը տեղի է ունեցել բացառապես կիպրական ներդրումների հաշվին։

Շատ դեպքերում Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումները նույնիսկ իրական ներդրումներ դժվար է համարել, որովհետև դրանք պարզապես սեփականատիրական իրավունքի փոփոխության արդյունք են լինում։ Մի սեփականատիրոջը փոխարինում է մեկ ուրիշը։ Նման գործարքների դեպքում շրջանառվող գումարներն ընդունված է համարել ներդրում, բայց դրանք ուղիղ իմաստով ներդրումներ չեն։

Երբեմն հենց այսպիսի «ներդրումներ» են կատարվում Հայաստանում։ Դրա համար տնտեսության տեխնոլոգիական իրավիճակը մեր երկրում այդքան անմխիթար է։

Իրական ներդրումներ, որոնք կարող էին նպաստել տնտեսության վերազինմանն ու արտադրողականության բարձրացմանը, գրեթե չեն կատարվում։ Պատճառները շատ են՝ կապված անվտանգության, պատերազմի վտանգի, անկայուն միջավայրի, բազմաթիվ այլ հանգամանքների հետ։

Քանի դեռ իշխանությունները շարունակում են երկիրը տանել այսպիսի փորձությունների միջով, ներդրողները չեն գա Հայաստան։ Ավելին՝ կգնան նաև նրանք, ովքեր տարիներ առաջ չէին կարող անգամ մտքի ծայրով անցկացնել, որ կարող են մի օր հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ իշխանությունը, իր երկրի սուվերեն տարածքում, արտաքին ուղղակի ազդեցությունից չկարողանա պաշտպանել ներդրումների անվտանգությունը:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan