Մահացել է Գրիգոր Աճեմյանը՝ Գուրգեն Մահարու որդին
Դիտել նաև
Մաhացած 25 օրական երեխային տեղափոխել են հիվանդանոց. ողբերգական դեպք՝ Երևանում
Հայտնի է Ալեքսանդր Մասլյակովի մահվան պատճառը
Մկրտության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել. 7 տարեկան տղան ջրահեղձ է եղել
Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա տղա է մահացել
Զորամասում մահացած 19-ամյա Դավիթին այսօր զինվորական կարգով հուղարկավորեցին
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը գրում է. «Մահացել է Գրիգոր Աճեմյանը՝ Գուրգեն Մահարու որդին: Մարդ, որն իր կյանքի նպատակը դարձրեց Մահարու երկերի ամբողջական հրատարակությունն ու դա իրականություն դարձրեց: Նրա մոտ 40 տարվա աշխատանքն այսօր ընթերցողի սեղանին է՝ 17 հատորով, «Անտարեսի» հրատարակությամբ:
Եվս մեկ՝ լրացուցիչ հատոր աշխատանքային փուլում էր, և որի վրա նա աշխատեց կարելի է ասել` մինչև վերջին շունչը: Այդ հատորն էլ լույս կտեսնի շուտով։ Այն նվիրվածությունը, հետևողականությունը, ջանքը, եռանդը, սերը, որ Աճեմյանը դրեց այդ գործի մեջ, հուզիչ լինելուց զատ նաև օրինակելի է:
Հիշատակդ վառ, Գրիգոր Աճեմյան, իմ սիրելի, սիրելի ու թանկ Գուրիս, քեզ շատ կկարոտեմ»։